03.11.2015|
12:37
«Ազատություն» ռադիոկայանը իր առավոտյան ծրագրում խիստ բնորոշ լուր հաղորդեց: Փաստորեն եղել է հերոս ադրբեջանցի՝ Ահմեդի Ջեբրաիլովը, ՈՒխուդ գյուղի ծնունդ, որ կամավոր մեկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմ, հերոսաբար կռվել է, ծանր վիրավորվել ու գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարից փախել է ու միացել ֆրանսիական դիմադրության շարժմանն ու ֆաշիզմից ազատագրել Բորդոն ու Փարիզը: