Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Օրակարգում են Կոսովոյում տիրող իրավիճակը, Ադրբեջանի պարտավորությունների կատարման մոնիտորինգը, ինչպես նաև՝ ռուս-վրացական հարցը։
Նստաշրջանի առաջին օրը հանդես կգա Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին, որից հետո տեղի կունենա ավանդական քննարկումը։ Ռուսական պատվիրակությունը պատրաստել է մի շարք հարցեր. մասնավորապես, բարձրացվելու են Սաակաշվիլիի պաշտոնավարման ընթացքում մարդու իրավունքների խախտմանն առնչվող հարցեր։