Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

«Տաթևիկի» առաջին կանգառը Գորիսն է

«Տաթևիկի» առաջին կանգառը Գորիսն է
22.11.2012 | 13:27

«Տաթևի դարպասներ» նախագծի հայտարարած «Արի ճախրենք, կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթը շարունակվում է: Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի ու Ղազախստանի երեխաների ավելի քան 400 աշխատանքները կցուցադրվեն Գորիսի, Շուշիի և Դիլիջանի մանկական արվեստի կենտրոններում:
Այս մասին տեղեկացնում են «Տաթևի դարպասներ» նախագծի լրատվության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ շուրջ 6 ամիս տևած «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթը միավորել էր 6-13 տարեկան երեխաների:

Մրցույթն անցկացվեց 4 անվանակարգերում` գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակ, «Ֆեյսբուքի համակրանք» ինտերնետ-քվեարկություն:
Նախագծի շրջանակներում որոշվել է մյուս տարի ընտրված ստեղծագործությունների մոտիվներով հուշանվերներ ստեղծել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ