ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իսրայելը 70 հարված է հասցրել Գազայի հատվածի վրա

Իսրայելը 70 հարված է հասցրել Գազայի հատվածի վրա
16.11.2012 | 13:26

Իսրայելյան ռազմաօդային ուժերը հինգշաբթի երեկոյան մոտ 70 հարված են հասցրել Գազայի հատվածի վրա։ Ինչպես հաղորդում է Իսրայելի բանակի լրատվական ծառայությունը, բոլոր թիրախները ոչնչացվել են։
Գրոհայիններն իրենց հերթին հարվածներ են հասցրել Իսրայելի ուղղությամբ, որոնք հասել են Թել Ավիվի հարավային հատվածներ։ Կրակահերթերն Իսրայելի կենտրոնական և ամենախիտ բնակեցված հատվածում որոշակի խուճապ են առաջացրել բնակչության շրջանում։ Սակայն պայթյուններից ոչ ոք չի տուժել։
Ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների մեկնարկից հետո իսրայելական օդուժը գրոհել է Գազայի հատվածի ավելի քան 270 թիրախների վրա։ Գրոհայիններն այդ ընթացքում Իսրայելի վրա արձակել են ավելի քան 250 հրթիռ։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ