Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարգադրել է դատական գործ հարուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այն պատճառով, որ Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել առաջիկա ռազմածովային ցուցահանդեսին: «Սրանք ոչ ժողովրդավարական քայլեր են, որոնք անընդունելի են բարեկամ երկրների միջև, և ես կոչ եմ անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ամբողջությամբ վերանայել դրանք»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։               
 

«Գաֆէսճեանը» կհյուրընկալի Ռոբերտ Էլիբեկյանին

«Գաֆէսճեանը» կհյուրընկալի Ռոբերտ Էլիբեկյանին
13.11.2012 | 12:16

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում շարունակվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը, որ նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում:
Հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր:
Նշենք, որ նոյեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կհյուրընկալի «Այբ» դպրոցի սաներին, իսկ իր երևանյան հիշողությունները երեխաներին կփոխանցի ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ