ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հրադադարի ռեժիմը Սիրիայում խախտվում է

Հրադադարի ռեժիմը Սիրիայում խախտվում է
27.10.2012 | 12:42

5 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել ուրբաթ Դամասկոսի հարավում տեղի ունեցած պայթյունից։ Տուժածների թվում կան երեխաներ, քանի որ դեպքի վայրից քիչ հեռու գտնվում է մանկական խաղահրապարակը։ Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ Այն ևս մեկ հարված էր Սիրիայում հայտարարված 72-ժամյա առանց այն էլ փխրուն հրադադարին, որը հայտարարվել էր մահմեդական Ղուրբան բայրամ տոնի առթիվ։
Հրադադարը, որ սահմանվել էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի միջամտությամբ, ուժի մեջ է մտել ուրբաթ առավոտյան՝ ժամը 6-ին։ Սակայն ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, բռնությունները Սիրիայում չեն դադարել, իսկ արդեն երեկոյան ամբողջ երկրով մեկ զոհվել է մոտ 60 մարդ։

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ