ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ճապոնիայում մոլեգնում է «Սանբան»

Ճապոնիայում մոլեգնում է «Սանբան»
17.09.2012 | 12:29

Մեկ մարդ զոհվել է, մեկը՝ անհետ կորել, ևս երեքը ստացել են ծանր վնասվածքներ Ճապոնիայի հյուսիսում մոլեգնող «Սանբա» թայֆունի հետևանքով։ Ինչպես այսօր հաղորդել են տեղի իշխանությունները, բոլոր տուժածներն ունեն կոտրվածքներ, որոնք ստացել են ծանր առարկաների հարվածներից։

Ջրհեղեղի վտանգի պատճառով Նագասակի շրջանի ավելի քան երկու հազար մարդ տարհանման հրաման է ստացել։ Մոտ 8 հազար մարդ հրահանգ է ստացել պատրաստ լինել՝ ցանկացած պահի բնակավայրը լքելու համար։
Հորդառատ անձրևների հետևանքով Նագասակիի նավահանգստի մի մասը ջրի տակ է անցել, այստեղ կանգնեցվել է գնացքների երթևեկը։
«Սանբան» էլեկտրաէներգիայի խափանումների պատճառ է դարձել։ Առանց էլեկտրական հոսանքի է մնացել ավելի քան 36 հազար մարդ։ Այս պահին թայֆունը գրոհում է Հարավային Կորեան, որտեղից տասնյակհազարավոր մարդիկ են տարհանվել։

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ