27.09.2023|
22:47
Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով ու Նիկոլ Փաշինյանի քարոզչագործիքի դերը կատարող Պետրոս Ղազարյանով, ինչպես նաև քարոզիչ-փորձագետների բանակով։