«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները

Ամփոփվել են եռամյա ծրագրի արդյունքները
20.06.2012 | 17:59

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր կազմակերպել էին խորհրդաժողով` «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» թեմայով: Ինչպես մեզ տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` Կարինե Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումը:
Այդ նպատակով կառավարության որոշմամբ 2008 թվականից ստեղծվել և գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացման ազգային խորհուրդը, որը նպատակ ունի նպաստելու կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: «Այս համատեքստում շատ կարևոր է ինչպես Եվրամիության, այնպես էլ առանձին անդամ երկրների աջակցությունը Հայաստանի ՄԿՈՒ համակարգին»,- նշել է Կ. Հարությունյանը և ընդգծել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության ծագիրը, ըստ ԿԳ նախարարության և ուսումնական հաստատությունների գնահատման, արդյունավետ է եղել:

Սեմինարի ընթացքում նաև ամփոփվել են «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի (2009-2012) արդյունքները, որը նպատակ է ունեցել աջակցելու կարողությունների զարգացմանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Բացի ծրագրի արդյունքների ամփոփումից, կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության և էլեկտրոնային ուսուցման, ՄԿՈՒ կառույցների և մասնավոր հատվածի փոխգործակցության, ինչպես նաև ՄԿՈՒ համակարգի և մեծահասակների կրթության փոխկապակցվածության վերաբերյալ:

Դիտվել է՝ 6405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ