ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տասնամյակներ են պետք, որ Թուրքիան ոտքի կանգնի

Տասնամյակներ են պետք, որ Թուրքիան ոտքի կանգնի
12.02.2023 | 10:31

Թուրքիայի երկրաշարժի առաջին օրը կանխատեսում ունեի, որ 30-35 հազար զոհերի մասին է խոսքը։
Բայց ՄԱԿ-ի հայտարարությունից հետո, թե վերջին 100 տարվա ամենաավերիչ դեպքն է, սխալվել եմ։
Խոսքը ահռելի թվի մասին է։


Ավերվածությունները սոսկալի են։
Անօթևան մնացածների քանակը կարող է կազմել 10 միլիոնից ավելի (դեռ լավատեսական թիվ եմ ասում):
Թուրքիային տասնամյակներ են պետք, որ ոտքի կանգնի։
Իսկ թյուրքական պետությունների հայտարարությունը, թե՝ կօգնենք, հակառակ էֆեկտ է ունենալու, ու սկսվելու է պառակտումը։


Էրդողանը, ինքներդ մտածեք, մնա էլ՝ նույնն է, գնա էլ։
20 հազար 4 րդ օրը հայտարարել, նշանակում է 10-րդ օրը հասնել 100 հազարի։
Ի դեպ, այսքանի մեջ չեն մտնում անճանաչելի դարձած դիակները։
Խոսք չկա դեռ անհայտ կորածների մասին։
Վիրավորների քանակը այդչափ շատ չի լինի, քանի որ վիրավորները չեն դիմանա ցրտին, սովին, ծարավին։


3 օրվանից ճզմված վերջույթ ունեցողներին փրկելուց հետո այդ հատվածն ամպուտացվում է, քանի որ սկսվում է անշրջելի պրոցես վիրավորի մոտ։
Թվերը ահռելի են, վնասները՝ ճակատագրական։
Քաղաքական կողմը դեռ նոր է գալու, բայց հասարակության ներսում քաղաքացիական բախումներ են։


Արթուր Գևորգյան

Դիտվել է՝ 12735

Մեկնաբանություններ