ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նախկին իշխանությունների ինադու. Ռոբերտ Մելքոնյան

Նախկին իշխանությունների ինադու. Ռոբերտ Մելքոնյան
06.12.2022 | 07:31

Ճիշտ են, էլի, ասում այս իշխանության գլուխգովան զանազան պետերը, որ Հայաստանը զարգացել է, կյանքը բարելավվել, աղքատությունը՝ մի կես տոկոս քչացել, հավանաբար, Ռուսաստանից փախած դասալիքների շնորհիվ:

Դրա վառ ապացույցը մանկական Եվրատեսիլի տոմսերի վաճառքն է՝ Գինեսի ռեկորդով, հինգ րոպեում տոմսերը կայծակնային արագությամբ սպառվել են:
Ընդ որում, տոմսերը վաճառվել են 5-ից 30 հազար դրամով։
Բայց էլի ինչ-որ մարդիկ, հավանաբար նախկին իշխանությունների դրդմամբ, միանգամից գնել են և հիմա վաճառում են 60 հազար դրամով։
Դե, տոմսերը վաճառող կազմակերպությունը հո չէ՞ր անի նման բան, որովհետև այն իրականացնում է ամենաարդար ու ճշմարտախոս ՀԸ-ն՝ Առաջին ալիքը, Tomsarkgh.am-ի միջոցով։


Եվ պատկերացրեք՝ 60 հազարով գնում են՝ մեր բարեկեցիկ երկրի, արդեն բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիները:
Նախկին իշխանությունների ինադու...

Դիտվել է՝ 8542

Մեկնաբանություններ