ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Շնորհավորանք՝ ուսուցիչներին, պարգևավճար՝ ոստիկաններին. Ռոբերտ Մելքոնյան

Շնորհավորանք՝ ուսուցիչներին, պարգևավճար՝ ոստիկաններին. Ռոբերտ Մելքոնյան
06.10.2022 | 07:28

Վարչապետի աթոռին նստածը շնորհավորում է ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ և լիքը-լիքը դրական խոսքեր, բարեմաղթանքներ ուղղում նրանց:
Սակայն, մի քանի անգամ, նույնիսկ շոշափելի և բազմակի բարձրացնում է հատկապես ոստիկանների, իրեն ծառայող իրավապահ համակարգի, հարկային, մաքսային մարմինների աշխատավարձը՝ նրանց «հեղեղելով» պարգևավճարներով:


Դե ինչ, խոսքերն ու բարեմաղթանքները՝ իրեն նվիրյալ ու սուսուփուս ընտրող ուսուցիչներին, իսկ դրամական շոշափելի, նկատելի պարգևավճարները՝ իր աթոռն ատամներով պաշտպանող կարմիր, սև և բազմագույն բերետավորներին:

Դիտվել է՝ 7859

Մեկնաբանություններ