ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան. Ռուս խաղաղապահները ֆրանսիացի լրագրողներին թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ

Միքայել Մինասյան. Ռուս խաղաղապահները ֆրանսիացի լրագրողներին թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ
06.02.2021 | 20:58

Միքայել Մինասյանը Telegram-ալիքում՝ պատմել է Արցախ մեկնել ցանկացող ֆրանսիացի լրագրողների հետ կատարված մի դեպք.

«Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ կանգնած ընկերներիցս մեկը և հարցրեց.
-Այդ ի՞նչ է տեղի ունեցել այդտեղ մեր պատվիրակության հետ: Ես ստանում եմ հակասական տեղեկատվություն, իսկ մեդիայում ոչինչ չկա և ոչինչ հասկանալի չէ:
-Դե լավ, սովորական պատմություն է, - ասացի ես, - սա ձեր լռության արդյունքն է:
-Ոչ, սպասիր, իսկ ի՞նչ է իրականում կատարվել:
Եվ ես նրան պատմեցի:
Մի քանի օր առաջ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել լրագրողների, հասարակական գործիչների մի խումբ՝ Ֆրանսիայի նախկին քաղաքապետերից մեկի գլխավորությամբ, նպատակ ունենալով մեկնել Արցախ՝ տեղում տեսնելու այնտեղ կատարվողը: Նրանք պաշտոնապես հավատարմագրվել են և շարժվել Ստեփանակերտ: Բերձորում նրանց կանգնեցրել են խաղաղապահներն ու հարցրել՝ ո՞ւր եք գնում: Երբ լրագրողները պատասխանել են, որ գնում են Արցախ ու ցույց են տվել հավատարմագրումը, խաղաղապահները նրանց արգելել են մուտք գործել Արցախ՝ նշելով, որ նրանք մուտք են գործում Ադրբեջան և Հայաստանում ստացված հավատարմագրերն ուժ չունեն: Եթե ուզում եք Արցախ մեկնել, ստացեք ադրբեջանական հավատարմագրում: Պատվիրակությունը վերադարձել է Երևան ու դիմել Ֆրանսիայի դեսպանին: Ջոնաթան Լաքոտը ոչ պաշտոնապես կապվել է Նիկոլի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Իսկ Նիկոլը նրան պատասխանել է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները պետք է ստանան ադրբեջանական հավատարմագրում, իսկ ընդհանրապես, ավելի լավ է նրանք այդ գործերին չխառնվեն: Ջոնաթան Լաքոտին լռելուց բացի ոչինչ չի մնացել:


Ինչն ամենավիրավորականն է, Լաքոտի լռությունը շատ սպասելի է: Ֆրանսիայի դեսպանը լռել է այս ամբողջ ժամանակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռել է, երբ Նիկոլը զուգահեռ հաղորդակցություններ էր կառուցում Ալիևի հետ, նա լռում էր, երբ Նիկոլը, իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմ սկսվեց, նա լռում էր, երբ Նիկոլը պատերազմի ժամանակ հրաժարվեց Ֆրանսիայի ռազմական օգնությունից։ Ազատության, հավասարության և եղբայրության արժեքները աշխարհին փոխանցած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատել էին դատարանները, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը խախտեց մարդու իրավունքները: Եվ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդամահ է անում մեդիան։


Այսքանով կարելի էր ավարտել, բայց հիշեցի ԱՄՆ դեսպանի տանը ճաշի ժամանակ իմ ծանոթությունը Ջոնաթան Լաքոտի հետ: Մենք քննարկում էինք խոսքի ազատության կարևորությունը և այն, որ մեդիան ժողովրդավարական հասարակության ամենակարևոր բաղադրիչն է: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, մենք չէինք վիճում, այլ համաձայնվում էինք», - գրել է Միքայել Մինասյանը:

Դիտվել է՝ 3584

Մեկնաբանություններ