Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
16.11.2020 | 12:42

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է խմբակցությունից դուրս գալու դիմում։

«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», - գրել է Թովմասյանը Facebook-ի իր էջում։

Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ