Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Վահրամ Մկրտչյան․ Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ և բաց տեքստով բռնության կոչ է արել

Վահրամ Մկրտչյան․ Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ և բաց տեքստով բռնության կոչ է արել
16.11.2020 | 11:19
Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ և բաց տեքստով բռնության կոչ է արել, որը հանգեցնելու է քաղաքացիական բախումների` դրանից բխող ծանր հետևանքներով։
Կա երկու ելք.
Կամ ԱԱԾ֊ն այս հայտարարությունը համարում է ազգային անվտանգության սպառնալիք և ձեռնարկում համապատասխան միջոցներ,
կամ «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության հայրենասեր և պրոֆեսիոնալ անդամները միանում են ժողովրդի արդար պահանջին և Նիկոլը պաշտոնանկ է արվում։
Հակառակ դեպքում Հայաստանը կմխրճվի խավարի մեջ։
Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ