ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Փա­շին յան տա­լը փա­շի­ն­յա­նա­կան հո­գե­կերտ­ված­քո՞վ, թե՞ թա­վի­շով

Փա­շին յան տա­լը փա­շի­ն­յա­նա­կան  հո­գե­կերտ­ված­քո՞վ, թե՞ թա­վի­շով
14.07.2020 | 13:27

-Ա­մեն հա­յի մեջ մի Նա­պո­լե­ոն է նս­տած,- մի առի­թով քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Միհ­րան­յա­նի ար­տա­հայ­տած այս միտ­քը ժա­մա­նա­կին մի­ան­շա­նակ չըն­դուն­վեց և աս­տի­ճա­նա­բար կորց­րեց իր իմաստն ու նպա­տա­կայ­նու­թյու­նը։ Եվ մի­այն տա­րի­ներ անց, մո­ռա­ցու­թյան քո­ղա­ծած­կույ­թից դուրս եկավ միհ­րան­յա­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը և սկ­սեց նո­րո­վի գոր­ծել 2018-ի ապ­րի­լին տե­ղի ու­նե­ցած ոգու արթ­նաց­ման ժա­մա­նակ։ Ճիշտ է, բո­լո­րը նա­պո­լե­ոն­ներ չէ­ին դար­ձել, բայց զո­րա­վա­րից ոչ պա­կաս փաշ­ին­յան­ներ էին։ Դու­խով։ Ըն­դա­մե­նը եր­կու տա­րի։ Եվ ու­րիշ ոչինչ։
Իսկ հի­մա, նոր Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րից յու­րա­քանչ­յու­րի ներ­սում ալիք­վո­ղը ան­հա­մա­ձայ­նու­թյունն է, կռի­վը ինքն իր հետ և լեռ­նա­ցող դժ­գո­հու­թյու­նը, որ կո­րո­նա­վի­րու­սի նման տա­րա­ծում է ստա­նում, մտ­նում տնից տուն, բա­կից բակ, բայց...
Ցա­քուց­րիվ բռն­կում­նե­րը կե­տա­յին են, ինք­նա­բուխ, իշ­խա­նու­թյուն­նե­րի նման պա­հի թե­լադ­րան­քով։ Դեռ ժա­մա­նակ կա ու առայժմ չեն հա­վաք­վում, չեն մի­ա­տեղ­վում։ Պատ­ճառ­նե­րը բա­զում են՝ և՛ օբ­յեկ­տիվ, և՛ սուբ­յեկ­տիվ։ Ըն­կա­լու­մը՝ դարձ­յալ տա­րա­տե­սակ. նա­յած ով ինչ­պես է միտ­ված մեկ­նա­բա­նու­թյա­նը։


Առի­թից հրաշ­ա­լի օգտ­ված հան­րա­պե­տու­թյան թիվ 1 հո­խոր­տա­ցո­ղը ինչ­-որ տեղ ճիշտ ժա­մա­նա­կին փա­կեց շա­տե­րի բե­րա­նը. «Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ու­զում եք հա­վաք­ներ կազ­մա­կեր­պել. բա որ մենք մի­տինգ­ներ անենք։ Դուք դա ո՞նց եք պատ­կե­րաց­նում»։
Արի ու տես, որ շա­տե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը հա­մընկ­նում են. բա­րի­կադ՝ եր­կու կող­մե­րում երկ­փեղկ­ված հան­րու­թյուն։ Մի կող­մում՝ մի բուռ հպարտ քա­ղա­քա­ցի­ներ, որոնց կեն­սա­կեր­պը 24 ամս­վա ըն­թաց­քում շեշ­տա­կի­ո­րեն այն­քան է լա­վա­ցել, որ գույ­քա­հար­կի բարձ­րաց­ման պա­րա­գա­յում քա­ղա­քի կենտ­րո­նում բնա­կա­րան­ներ կգ­նեն, իսկ մյու­սում՝ հպար­տու­թյու­նը դառ­նու­թյան վե­րա­ծած հար­յուր­հա­զա­րա­վոր­ներն են, որոնց ապ­րե­լա­կեր­պը ան­նա­խա­դեպ վա­տա­ցել է այն­չափ, որ օր­վա հաց վաս­տա­կե­լու հար­ցը խն­դիր է դար­ձել։ Մի մա­սի բախ­տը դեռ բե­րել է, քա­նի որ նրանք հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն իրենց ծնող­նե­րից ժա­ռան­գած տնե­րը վա­ճա­ռելու իմ­քայ­լա­կան­նե­րին և կենտ­րո­նից տե­ղա­փոխ­վելու ար­վար­ձան­ներ։
Վար­չա­պե­տի հեր­թա­կան ար­տա­հայ­տու­թյա­նը՝ բա որ մենք փո­ղոց դուրս գանք, չպետք է ի մի­ջի այ­լոց մո­տե­նալ։ Ոչ իրա­վա­չափ գոր­ծո­ղու­թյուն­ներ այս ըն­թաց­քում մենք շատ ենք տե­սել, զգա­ցել մեր մաշ­կի վրա։ Կտես­նենք և ավե­լին, եթե բա­րի­կադ­նե­րի մեջ­տե­ղում հայտն­վեն ոս­տի­կան­նե­րը, այն ոս­տի­կան­նե­րը, որ թավշ­յա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ ար­ժա­նա­պատ­վո­րեն ժո­ղովր­դինն էին։ Իսկ այ­սօր, Փաշ­ին­յա­նի դու­խա­փո­խան­ցու­մից հե­տո 180 աս­տի­ճա­նով փոխ­վել-­կոշ­տա­ցել են, «սի­րա­հար­վել» ու­ժի կի­րառ­մա­նը։


Ան­հար­կի մի­ջամ­տու­թյուն­նե­րին հա­գուրդ տա­լը հենց այն­պես չի անց­նե­լու։ Իրա­վի­ճակ է փոխ­վե­լու։ Այն­պես, ինչ­պես իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ ժո­ղովր­դի վե­րա­բեր­մունքն է գլ­խի­վայր շրջ­վել։ Փոխ­վել է նաև երկ­րի ըն­թաց­քը, վար­կա­նիշ­ը։ Մի­ջազ­գա­յին արե­նա­յում չու­նենք այն, ին­չը կա­թիլ-­կա­թիլ գո­յա­ցել է։ Դար­ձել կամ դառ­նում ենք ան­հաս­կա­նա­լի աշ­խար­հին, բայց ըն­թեռ­նե­լի՝ մի­այն մի հարևան երկ­րի հա­մար։ Սա՛ է ող­բեր­գու­թյու­նը, որ ամե­նուր մեր հայ­րե­նա­կից­նե­րի օրախն­դիրն է՝ ե՞րբ և ո՞վ է լի­նե­լու հան­րա­պե­տու­թյան նոր վար­չա­պե­տը՝ տասն­հին­գե­րոր­դը։
Հնե­րի՞ց։ Մի­ան­շա­նակ՝ ոչ։ Իմ­քայ­լա­կան­նե­րի՞ց։ Առա­վել ևս։ Գու­ցե հնի և նո­րի խառ­նուր­դի՞ց։ Դժ­վար թե։ Այդ դեպ­քում ո՞վ։ Պա­տաս­խանն ար­դեն բա­ցա­հայտ է՝ 3 մի­լի­ոն վար­չա­պե­տե­րից մե­կը։ Սպաս­ված թե անս­պա­սե­լի, էա­կան չէ։ Կարևորը՝ պո­պու­լիստ, ստա­խոս, ինտ­րի­գան չլի­նի։ Ժո­ղովր­դի մեջ չխո­րաց­նի ատե­լու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը։ Երկ­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը թո­ղած դռ­նե­դուռ չընկ­նի՝ բուկ­լետ­ներ, դի­մակ­ներ չբա­ժա­նի, ամեն աստ­ծու օր իրա­րա­մերժ, հա­կա­սա­կան շա­տա­խո­սու­թյուն­նե­րով հան­րու­թյան և իր միջև վի­հը չխո­րաց­նի։ Չըն­կա­լած օր­վա և վաղ­վա մար­տահ­րա­վեր­նե­րը՝ դր­սում չթող­նի լա­րա­խա­ղա­ցի տպա­վո­րու­թյուն։
Նա է նոր վար­չա­պե­տը, ով Վա­նո Սի­րա­դեղ­յա­նից ավե­լի ինքն իրեն գո­ղա­կան չհա­մա­րի և «մեյ­դան» չբե­րի «կփ­ռենք աս­ֆալ­տին, կծե­փենք պա­տե­րին, թա­թիկ­ներ կկտ­րենք»... Փո­ղո­ցա­յին խո­սե­լաձև։ Իսկ հա­ջորդ օրը արթ­նա­նա­լով ձախ ոտ­քի վրա, չի շռայ­լի այն­պի­սի խոս­տում­ներ, որոնց կա­տար­ման հա­մար դեռևս չկան հիմ­նա­րար օրենք­ներ և հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ։


Նա է վար­չա­պե­տը, ով իր կար­գա­վի­ճա­կը ստո­րա­դա­սե­լով օրեն­քին, անձ­նա­կան ամ­բի­ցի­ա­նե­րի իրաց­ման նպա­տա­կով հան­րու­թյա­նը չի մղի անօ­րի­նու­թյուն­նե­րի՝ դա­տա­րան­ներ պաշ­ա­րե­լուն, փո­ղոց­ներ ու ճա­նա­պարհ­ներ փա­կե­լուն, մի­տինգ­նե­րում՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն խա­ղա­լով կադ­րա­յին հրա­ման­ներ, որոշ­ում­ներ չկա­յաց­նի։ Ժո­ղովր­դի անու­նից դա­տա­ի­րա­վա­կան հա­մա­կար­գը հա­նի­րա­վի ան­բա­վա­րար գնա­հա­տե­լու, հարկ եղած դեպ­քում խու­սա­նա­վե­լով և պա­տաս­խա­նատ­վու­թյան ողջ բե­ռը հան­րու­թյան ու­սե­րին դնե­լու մե­նաշ­նորհ և խեղ­կա­տակ այլ փի­լի­սո­փա­յու­թյուն­ներ այլևս չեն գոր­ծի։


Նոր վար­չա­պե­տը, ան­շուշտ, կա­մա­յա­կան ցան­կա­ցած ձեռ­նար­կում չի շղար­շի ժո­ղովր­դի հո­րի­նա­ծին պա­հան­ջով և անընդ­հատ թմբ­կա­հա­րի, որ իր թի­մը իշ­խա­նու­թյան է եկել թավշ­յա հե­ղա­փո­խու­թյան արդ­յուն­քում հան­րու­թյան ան­նա­խա­դեպ քվե­ով։ Նո­րե­կը կա­ռա­վա­րու­թյու­նը չի ձևավո­րի փո­ղո­ցից բռ­նած, կի­սատ-պ­ռատ կեն­սագ­րու­թյամբ և կար­կատ­ված աշ­խա­տան­քա­յին մատ­նո­ցա­չափ փոր­ձով ջա­հել­նե­րով, որոնց հետ քայ­լել է կողք կող­քի, աղ ու հաց կի­սել։ Քայ­լար­շա­վը, իհար­կե, օգ­տա­կար է առող­ջու­թյա­նը, բայց ոչ առանց­քա­յին պայ­ման, որ մաս­նա­կից­ներն են կանգ­նե­լու երկ­րի ղե­կի մոտ՝ անս­խա­լա­կա­նի պահ­ված­քով ու հար­կադր­ված օրընդ­մեջ օրենք­ներ ու որոշ­ում­ներ են փո­խում-­թար­մաց­նում, ասես Հա­յաս­տա­նը ան­ծայ­րա­ծիր փոր­ձա­դաշտ է, իսկ իրենք՝ ան­փո­խա­րի­նե­լի իշ­խան­ներ։ Մինչ­դեռ կա­ռա­վար­ման հա­մար կան բո­լո­րո­վին այլ չա­փա­նիշ­ներ՝ մա­քուր, անա­ղարտ կեն­սագ­րու­թյուն, ան­ցած նկա­տե­լի ճա­նա­պարհ, հա­մա­պա­տաս­խան կր­թա­կան ցենզ և մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի փորձ ու հմ­տու­թյուն՝ առանց հաշ­վի առ­նե­լու քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րը, առանց սև ու սպի­տա­կի, հին ու նո­րի տա­րան­ջա­տու­մը։


15-րդ վար­չա­պե­տը կլի­նի նա, ով զերծ կմ­նա ընտ­րո­վի թի­րա­խա­վո­րու­մից, սրա ու նրա հա­գով քրե­ա­կան գոր­ծեր հա­րու­ցե­լուց, մեր առօր­յա կյան­քը ոճա­յին կա­ռույց­նե­րով խցկե­լու մար­մա­ջից։ Բու­հա­կան ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի հս­կիչ­նե­րին ոս­տի­կան­նե­րով փո­խա­րի­նե­լը՝ պայ­մա­նա­վոր­ված COVID-19-ով, ապաշ­նոր­հու­թյան ցայ­տուն օրի­նակ­նե­րից մեկն է։ Իշ­խա­նու­թյու­նը 100 %-ով փոխ­վե­լու է նաև այն պարզ պատ­ճա­ռով, որ ու­նակ չեն լսել-­հաս­կա­նա­լու այ­լա­կար­ծու­թյուն կամ պար­զա­պես չեն ու­զում ըն­դու­նել սե­փա­կան սխալ­ներն ու թե­րա­ցում­նե­րը և շա­րու­նա­կում են իրենցն առաջ տա­նել, որ­քան էլ դա աղերս­ներ ու­նի ազ­գա­յի­նի հետ, խորթ են մեր ավան­դույթ­նե­րին։ Նա է վար­չա­պե­տը, ով կգա ոչ թե նա­խորդ իշ­խա­նու­թյան նկատ­մամբ լց­ված ատե­լու­թյան ալի­քով և իր ընտ­րու­թյու­նը կգե­նե­րաց­նի որ­պես ժո­ղովր­դի մի հատ­վա­ծի սի­րո և հա­վա­տի, ան­կա­խու­թյան 30 տա­րի­նե­րի բա­ցա­ռիկ լի­գի­տի­մու­թյան արդ­յունք։ Եկո­ղը չի դա­տա­պար­տի ոչ նա­խորդ, ոչ նա­խոր­դի նա­խորդ և ոչ էլ վաղ­վա­նից նա­խորդ դար­ձած իմ­քայ­լա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Չի ընկ­նի աշ­խա­տող­-ա­րա­րող, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծած մարդ­կանց հետևից, որոնք թե­կուզ դրան հա­սել են ինչ­-ինչ խախ­տում­նե­րով, բայց ոչ հան­ցա­գոր­ծու­թյամբ։ Նշա­նա­ռու­թյան տակ չի պա­հի ու չի հե­տապն­դի տար­բեր կա­րո­ղու­թյուն­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի տեր գոր­ծա­րար­նե­րի, մե­ծա­հա­րուստ­նե­րի՝ նրանց ու­նեց­ված­քը վի­ճա­հա­րույց, սաղմ­նա­յին վի­ճակ­նե­րում գտն­վող օրեն­քի «ու­ժով» խլելու-ժո­ղովր­դին վե­րա­դարձ­նե­լու մի­ֆը օրախն­դիր դարձ­նե­լով։ Չկա լի­ա­կա­տար օրենսդ­րա­կան դաշտ և հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ։


Վս­տահ եմ, որ հան­րա­պե­տու­թյան հեր­թա­կան վար­չա­պե­տը իր առա­ջին առա­քե­լու­թյու­նը կհա­մա­րի 14-րդ վար­չա­կազ­մի ողջ գոր­ծու­նե­ու­թյան սր­բագ­րու­մը, օրեն­քի և հան­րու­թյան առաջ պա­տաս­խան տա­լը, իսկ պա­տի­ժը կթող­նի Բարձր­յա­լին։ Նա այն­քան խո­հեմ կլի­նի, որ ստեղծ­ված բազ­մաշ­երտ ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու հա­մար կկոն­սո­լի­դաց­նի անխտիր բո­լոր ու­ժե­րը մի նպա­տա­կի՝ երկ­րի անվ­տան­գու­թյունն ու զար­գա­ցու­մը կա­յու­նաց­նե­լու շուրջ։ Կլոր սե­ղա­նի շուրջ հա­վա­քե­լով մտա­վոր և ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի տի­րա­պե­տող ան­ձանց՝ զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով հարս­տա­ցած­նե­րի, դղ­յա­կա­տե­րե­րի, 4 մլրդ ու­նե­ցող-­չու­նե­ցող նախ­կին և ներ­կա պաշ­տոն­յա­նե­րի, սահ­մա­նադ­րու­թյու­նը կամ այլ բա­նե­րը տա­պա­լած բանտ նս­տած­նե­րի, ամե­նա­տար­բեր պատ­ճառ­նե­րով հան­րա­պե­տու­թյու­նից փա­խած արամ­հա­րու­թյուն­յան­նե­րի նման տասն­յակ ունևոր­նե­րի և ընդ­հան­րա­պես տն­տե­սա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած­նե­րի, օրեն­քի կամ մարդ­կա­յի­նի ու­ժով և կամ՝ մի­ջանձ­նա­յին այլ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղի կա­նոն­նե­րով առա­ջար­կե­լու է հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն՝ անա­զա­տու­թյու­նից զր­կե­լու և ժո­ղովր­դից գո­ղա­ցա­ծը հատ-­հատ վե­րա­դարձ­նե­լու փո­խա­րեն, եթե յու­րա­քանչ­յու­րի հա­մար ըն­դու­նե­լի են կոնկ­րետ և ապա­ցուց­վող փաս­տե­րը։


Հան­րա­պե­տու­թյան նոր վար­չա­պե­տը 3 մի­լի­ո­նից այն մեկն է և ամե­նա­զո­րե­ղը, որ մտ­քի ուժ և կամք կու­նե­նա ¥ոչ թե դու­խով վեր­տա­ռու­թյամբ գլ­խարկ¤, որ­պես­զի ներ­կա­նե­րի աչ­քի առաջ ոչն­չաց­նե­լով բո­լո­րի մա­սին հա­տո­րաց­ված կոմպ­րո­մատ­նե­րը, կներ­կա­յաց­նի նա­խա­պես հաշ­վարկ­ված ծրա­գիր, հա­մա­ձայն որի, մար­զե­րի հա­վա­սա­րա­չափ զար­գաց­ման հա­մար պա­հանջ­վող ֆի­նան­սա­կան բե­ռի մի հատ­վա­ծը կդր­վի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հարգ­ված և չհարգ­վող այն բո­լոր ունևոր­նե­րի վրա, որոնք կա­մո­վին պար­տադր­ված են տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ հա­մա­տեղ սահ­ման­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նպա­տա­կա­յին ներդ­րում­ների՝ հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի զրո­յաց­ման պայ­ման­նե­րում։
Եվ ու­րեմն՝ նոր վար­չա­պե­տը, ի տար­բե­րու­թյուն Փաշ­ին­յա­նի, անըն­դու­նե­լի է հա­մա­րում հա­րուստ­նե­րի սնան­կա­ցու­մը, պատ­ժա­մի­ջոց­նե­րի խս­տաց­մամբ վա­խեց­նե­լը, քրե­ա­կան գոր­ծեր հա­րու­ցելն ու բան­տեր լց­նե­լը, կա­յա­ցած գոր­ծա­րար­նե­րին հե­ղի­նա­կազր­կե­լու տա­րա­տե­սակ փոր­ձե­րը, այս կամ այ­նին­չին մեր­ժե­լու հի­վան­դա­գին տեն­չը։ Կողմ­նա­կից է, որ բո­լոր հար­կա­տու­նե­րն իրենց ըն­դու­նած մեղ­քի բա­ժի­նը փոխ­հա­տու­ցեն պե­տու­թյան կող­մից նա­խան­շած աշ­խա­տան­քով։

Վա­հե ՄԵ­ԼԻՔ­ՅԱՆ
Հ. Գ. Պատ­կե­րաց­նու՞մ եք, եթե պե­տու­թյու­նը Յի­րիկ­յան­նե­րի նման մի քա­նի­սի հետ հա­մա­ձայ­նեց­ված աշ­խա­տեր, ասենք, աղե­տի գո­տու բնակ­ֆոն­դի վե­րա­կանգն­ման ուղ­ղու­թյամբ, մենք այ­սօր չէ­ինք ու­նե­նա հար­յու­րա­վոր կա­ցա­րան­նե­րում հո­գե­մաշ եղող «հպարտ» քա­ղա­քա­ցի­ներ։

Դիտվել է՝ 28340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ