Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Թևանը գնաց Րաֆֆու հետքերով

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Թևանը գնաց Րաֆֆու հետքերով
02.02.2014 | 14:32

«Ժառանգություն» կուսակցությունում իսկապես քիչ չեն կայացած մարդիկ, սակայն այնպիսի տպավորություն է, որ նրանց վրա, շատ կարճ ժամանակ հետո, դնում է Րաֆֆի Հովհաննիսյանի «թոզը»։ Տեսեք՝ նույն Թևան Պողոսյանն ակտիվ էր քաղաքացիական սպեկտրում, համենայն դեպս, նրան ոչ ոք չէր ենթադրում տեսնել «Ժառանգության» համամասնական ցուցակում։ Բայց ցուցակը կազմվեց միայն Րաֆֆուն հայտնի սկզբունքով, իրադարձություններն այնպես «հարմարեցվեցին», որ Թևանն անպայման մանդատ ունենա։ Հետո, բոլորի համար անակնկալ, Թևանը մանդատից հրաժարվեց, ավելի ուշ՝ այդ հրաժարումից հրաժարվելու համար։ Ըստ ամենայնի, Հովհաննիսյանը կուսակցությունը կառավարելի դարձնելու բանաձև է գտել, որի իմաստն այն է, որ նրա կրտսեր գաղափարակիցները «պատճենահանեն» նույն Րաֆֆու հակասական վարքականոնը:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ