Վերջին շրջանում քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած «Նախախորհրդարանը» վերջին երկու օրերին լռում է և որևէ խոսք չի ասել Սարգսյան-Պուտին հանդիպման և Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: «Նախախորհրդարանի» հայտնի դեմքերին երեկ չտեսանք նաև ՀՀ նախագահի նստավայրի առջև կազմակերպված ցույցի ժամանակ, որի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում այդ որոշման դեմ:
Ինչո՞ւ է լռում «Նախախորհրդարանը», երբ այլ քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումն են հայտնել Սերժ Սարգսյանի հայտարարության մասին:
«Այսօր, ժամեր անց կհրապարակենք մեր հայտարարությունը, և ամեն ինչ կիմանաք, այնտեղ ամեն ինչ հստակ ասված է»,- մեր բոլոր հարցերին հակիրճ արձագանքեց «Նախախորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ