ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը»

«Ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը»
23.04.2013 | 16:25

«Այսօր ցեղասպանության ճանաչման գործընթացը գտնվում է այնպիսի մի փուլում, որը դադարեցնել հնարավոր չէ: Եվ թուրքական ու ադրբեջանական համատեղ ջանքերը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը կասեցվի: Թուրք պատմաբանները նույնպես նշում են, որ պրոցեսը անկասելի է , քանի որ արդեն ստացել է մեծ տարածում և մեծ արձագանք: Թուրքական իշխանությունում արդեն պետական մակարդակով ստեղծվել է մի մարմին, որը Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ պետք է պայքար սկսի`ճանաչման գործընթացը վիժեցնելու նպատակով, և անգամ փոխվարչապետի մակարդակով անցկացվում են քննարկումներ և նիստեր` Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման ուղղությամբ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե թուրքական պետությունը որքան է վախենում Ցեղասպանության ճանաչման փաստից»,-այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

Պատմաբանի խոսքով, տասնամյակներ շարունակ հայոց ցեղասպանությունը և հայկական հարցը եղել են մեծ պետությունների համար գործիք` ճնշելով թուրքական իշխանություններին և ստանալով դիվիդենտներ: Այդ իսկ պատճառով, բանխոսը գտնում է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի հայկական հարցը օգտագործվի այլ պետությունների կողմից ճնշում գործադրելու և իրենց քաղաքական և տնտեսական շահերը Թուրքիայում ամրապնդելու համար: Ավելին, նա շեշտեց, որ մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք և թույլ չտանք այլ պետությունների իրենց քաղաքական շսահերը հետապնդել այս հարցում: «Տեսեք, Ֆրանսիան խոստացավ, որ ընտրություններից առաջ կդատապարտի և կընդունի Հայոց Ցեղասպանության քրեականացնող օրինագիծը , բայց ընդամենը մի քանի օր առաջ թուրքական իշխանությունները Ֆրանսիայի հետ կնքեցին միլիոնավոր դոլարների գործարք և այսօր փաստորեն, հստակ է, որ Ֆրանսիան առաջիկայում կաշկանդված է լինելու այս տնտեսական գործարքներով»,-դիտարկեց Գ.Մելքոնյանը, նշելով, որ մեր դիվանագիտությունը չպետք է դա թույլ տա: Կատարելով պատմական ակնարկ, բանախոսը համոզմունք հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչման գործում անչափ կարևոր դեր ունի նաև ժողովրդական դիվանագիտությունը: Նրա փոխանացմամբ, հայ ժողովրդի պատմության մասին թուրքերը շատ աղոտ տեղեկություններ ունեն, իսկ թուրքական պետական <<պրոպագանդան>> անում է ամեն ինչ, որպեսզի թուրք ժողովուրդը տեղյակ չլինի, թե ինչ է իրակաում տեղի ունեցել: «Շատ կարևոր է որպեսզի մենք ստեղծենք միասնական տվյալների բազա հայոց ցեղասպանության ենթարկվածների համար»,-ասաց պատմաբանը: Նա տեղեկացրեց, որ 100-ամյակից առաջ, այդ ուղղությամբ, համատեղ ուժերով կստեղծվի միասնակա տվյալների բազա, որը հնարավորություն կտա հայտնաբերել այն ընտանիքներին, ունենալ տեղեկություն այն ընտանիքների մասին, ովքեր ենթարկվել են ցեղասպանության և բռնագաղթի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ