ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքական ուժերի առաջին դեմքերը Facebook-ում ակտիվ չեն

Քաղաքական ուժերի առաջին դեմքերը Facebook-ում ակտիվ չեն
20.04.2013 | 16:48

Facebook սոցիալական ցանցում այսօր գրանցված են 80-100 հազար կեղծ` fake օգտատերեր: Այս մասին, այսօր, ասուլիսի ժամանակ լրագողներին իրազեկեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆԸ:

«Վերջին տաիներին քաղաքական կուսակցությունները որոշեցին հայտնվել Facebook-ում և քարոզչություն անել: Դրա ականատեսը եղանք հատկապես վերջին նախագահական ընտրություներին»,-ասաց նա, նշելեվ, որ համացանցում մարդկանց գրանցվելու նպատակը տեղեկատվություն ստանալն է, քանի որ լրատվամիջոցները իրենց հրապարակումները տարածում են սեցցանցերում:

Տ. Քոչարյանի փոխանցմամբ, Facebook-ում հատկապես ակտիվ «Հանրապետականներն» ու «Ժառանգականները»: Նրանց հաջորդում են ԲՀԿ-ականերն ու դաշնակցականները:Վերջերս սկսել է ակտիվություն դրսևորել նաև ՕԵԿ-ը:

«Մարդիկ այսօր ավելի շատ նախընտրոմ են դիտել, կարդալ, մեկնաբանել, քան մասնակից լինել իրադաձություններին»,-ասաց մասնագետը`հավելելով, որ հասարակությունը գնալով «թվայնացվում է»: Դրա վառ օրինակը, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցած մարդկանց թիվն է: «Եթե հանրահավաքին ներկա էր մոտ 15 հզր մարդ, ապա հանրահավաքի ուղիղ եթերին հետևողների թիվը մոտ 18 հզր էր: Մարդուն պահելով թվային տարածքում, մարդը դուրս չի գալիս փողոց. նրան թվում է`մեկնաբանություն գրելով նա մասնակից է »,-նկատեց բանախոսը:

Նրա գնահատմամբ, ԲՀԿ-ն վերջերս մեղմել է ագրեսիան ՀՀԿ-ի հանդեպ, փոխարենը`ՀԱԿ-ը ավելի ագրեսիվ է դարձել:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող ֆեյսբուքյան օգտատերերը 30 հզր են, իսկ Տարոն Մարգարյանին աջակցողներինը`27 հզր: «Տ.Մարգարյանը ՀՀԿ-ից ավելի բարձր ռեյտինգ ունի»,-նշեց Տիգրան Քոչարյանը`:հավելելով, որ քաղաքական ուժերի առաջին դեմքերը Facebook-ում ակտիվ չեն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ