ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Քաղաքապետարանի ինստիտուտը ծաղիկ ցանողների, ասֆալտ փռողների ինստիտուտ չէ»

«Քաղաքապետարանի ինստիտուտը ծաղիկ ցանողների, ասֆալտ փռողների ինստիտուտ չէ»
12.04.2013 | 16:45

Այսօր,ասուլիսի ընթացքում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը նկատեց, որ Երևանում խորհրդային տարիներից մնացած բնակֆոնդի 70 տոկոսը վթարային է և շահագործման համար անպիտան: Մարքսիստի խոսքով, ներկա քաղաքապետարանը գիտի իր աշխատանքը կանաչապատումով է միայն սահմանափակվում:

«Կանաչապատման աշխատանքներից գոհ ենք...Վեց մարաթոն մտած քաղաքական ուժերից ոչ մեկը չհասկացավ, թե ինչ խնդիրներ ունի ավագանին: Երևանի քաղաքապետարանի ինստիտուտը ծաղիկ ցանողների, ծաղիկ ջրողների, ասֆալտ փռողների, ասֆալտ լվացողների, կտուր վերականգնողների ինստիտուտ չէ, այլ քաղաքաշինության քաղաքականության ինստիտուտ է: Ես կոչ եմ անում անցնել նոր քաղաքաշինության քաղաքականության, այսինքն՝ ժողովրդի համար մատչելի բնակշինություն իրականացնել: Խորհրդային իշխանությունից ստացած ժառանգությունը կորցրել է պիտանելիության ժամկետները»,-նշեց գլխավոր մարքսիստը`հավելելով, որ բոլոր այն բարեգործական գումարները, որոնք գնում են զվարճություններին, պոռնո շոուներին և այլն, պետք է դադարեցնել:
Դավիթ Հակոբյանը Երևանն ավելի հարմարավետ քաղաք դարձնելու իր ծրագիրն ունի: «Հարկավոր է Երևանում իրականացնել բնակարանային շինարարության ռազմավարություն: Այն ոչ միայն բնակարանները հասու կդարձնի ժողովրդական լայն զանգվածներին, այլ նաև ժողովրդագրական խնդիրներ կլուծի` խրախուսելով ծնելիության մակարդակի բարձրացումը»: Նրան զարմացնում է նաև բազմաբնակարան էլիտար շենքերի կառուցումը, թե ում համար է կառուցվում, որտեղից այդքան պահանջարկ, դա նույնպես անհասկանալի է: «Փոխարենը կարելի է կառուցել աղբի վերամշակման փակ գործարան, որը մայրաքաղաքի աղբահանության խնդիրը գոնե կլուծի»,-առաջարկեց նա:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր`13 ընտրատարածքներում: Ընտրություներին իրենց թեկնածությունը դրած կուսակցություներ են` «Հանրապետական», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Բարև Երևան» կուսակցությունները:
«Բոլորն են պարտավոր մասնակցել ընտրություններին: Մենք դեռ կտեսնենք, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի»,-եզրափակեց Դավիթ Հակոբյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ