Չինաստանն ավարտում է ամանորյա տոնակատարությունները` Լապտերների տոնով, որ հավատարմության ու հիշատակի խորհրդանիշ է նաև: Նրանք այսօր անպայման կճաշակեն յուանսյո` բրնձե բլիթ` ալյուրի և շաքարի փոշով պատրաստված, որ խորհրդանիշն է քաղցր կյանքի: Պեկինում սկսված հրավառությունները երեկոյան կփոխարկվեն լապտերային ցուցադրության, ուր ներկայացվում են ամենագեղեցիկ ու զարմանալի լապտերներ: