01.03.2013|
17:11
«Այսօր վատ առումով սիմվոլիկ օր է: Ես ականատես չեմ եղել, որովհետև ձերբակալված եմ եղել: Կարծում եմ` մարտի մեկի հիմնական սև էջը դրեց Ռոբերտ Քոչարյանը, իհարկե առանց այդ ժամանակվա կոալիցիոն ուժերի, նրանց աջակցող ուժերի չէր կարող լինել մարտի մեկ: Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, որևէ խնդիր չէր լինի: Հայտնի է գոնե, որ երեք զոհերի պատասխանատուները զինվորական էին, որևէ խնդիր չկա բացահայտելու համար: Ոչ մարտի 1-ի, ոչ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի գործում է այս ռեժիմը, որովհետև մեր երկրում իրավական հարցերը լուծվում է քաղաքական պատվերով»,-«Տեսակետ» ակումբում ահա այսպիսի տեսակետ հնչեցրեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս ՄԱԿԵՅԱՆԸ: