23.09.2013|
14:56
«Տարածաշրջանում գրանցվում է սեյսմիկ ակտիվություն: Այս պահին սեյսմիկ վիճակը Հայստանում այնպիսին է, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Թեև Սպիտակից անցել է 25 տարի, բայց ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժի: Ճիշտ է, այսօր, վաղը կամ երկու շաբաթ հետո մենք այդպիսի վտանգ չունենք, բայց մենք ունեցել ենք 88-ի երկրաշարժ, և դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: