Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մեծագույն բարձունքներ

Մեծագույն բարձունքներ
24.08.2024 | 00:12

Աստծո կանչը

Օգոստոսի 24

Տե՛ր, գիտենք, որ Հզոր ես և կարող մեզ ազատելու:

-Ես Եմ ձեր Ազատարարը: Վստահեցե՛ք Ինձ բացարձակապես: Իմացե՛ք, որ Ես ձեզ համար լավագույնը պիտի անեմ: Պատրա՛ստ եղեք և համաձայն, որ Իմ Կամքը կատարվի նաև ձե՛ր մեջ: Իմացե՛ք, որ ի զորու եմ ամեն ինչ անել: Մի’ մոռացեք ուրախություն պատճառող այս ճշմարտությունը:

Կրկնե՛ք շարունակ. «Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, իմ Վարդապետին, իմ Բարեկամին»: Այս ճշմարտությունը, երբ հավատով ընդունվի կդառնա մի վերընթաց աստիճան, որի միջոցով հոգին կկարողանա` ամենացածր տեղերից կամ խոր Վիրապներից բարձրանալ մինչև վերին բարձունքները:

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ