Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ադրբեջանը զիջումների չի գնալու, և դա հրաշալի գիտեն ԱՄՆ-ում

Ադրբեջանը զիջումների չի գնալու, և դա հրաշալի գիտեն ԱՄՆ-ում
17.07.2024 | 16:36

Իսկ Մեթյու Միլլերը երբ ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտելու համար կողմերը պետք է ծանր «փոխզիջումների» գնան, ի՞նչ նկատի ունի և կոնկրետ ո՞ւմ։

Մեր արևմտամետ ընկերները կասեն, որ խոսքը Ադրբեջանի մասին է, իսկ իրականո՞ւմ:

Հայաստանին մնացել է միայն մեկ բան զիջել` ընդունել կապիտուլյացիա և բավարարել Ադրբեջանի պահանջները` փոխել Սահմանադրությունը, հանձնել «թուրանական միջանցքը»:

Ադրբեջանը զիջումների չի գնալու, և դա հրաշալի գիտեն ԱՄՆ-ում, քանզի Ադրբեջանի այդ վարքագիծը ի սկզբանե արժանացել է աշխարհի լուռ կամ անատամ համաձայնությունը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3504

Մեկնաբանություններ