Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ռուսները փորձել են Հայաստանին վաճառել զորանոցը, սակայն թանկ գին են ասել

Ռուսները փորձել են Հայաստանին վաճառել զորանոցը, սակայն թանկ գին են ասել
08.07.2024 | 12:26

Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ մոտ 10 օր առաջ ռուսական զինուժը ՀՀ ԱԱԾ-ին ի պահ է հանձնել Ոսկեպարի սահմանագոտում կառուցված զորանոցը։ Այդտեղ գտնվող 20-30-հոգանոց ՌԴ զորախումբը հեռացել է։ Ռուսակլան կողմը փորձել է Հայաստանին վաճառել հավաքովի մոդուլներից կառուցված զորանոցը, սակայն թանկ գին են ասել, գործարքը չի կայացել։ Ռուսական զինուժը հետո կքանդի այդ զորանոցը։ Հայտնի չէ, թե ի՞նչ կլինի հայ-ռուսական երկթև խաչքարի հետ, որը հառնում է զորանոցի կողքին։

Ռուսական զինուժը Ոսկեպարի սահմանագոտում էր գտնվում 2021թվականի օգոստոսի 2-ից, սկզբում ռուսաստանցի զինծառայողները բնակվում էին Ոսկեպարի դատարկ տներից մեկում, հետո, ՀՀ կառավարության առաջարկով, Նոյեմբերյան համայնքի կողմից նվիրաբերված 2 հեկտար տարածքում զորանոց կառուցեցին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7161

Մեկնաբանություններ