Ավտորիտար մտածելակերպով երկրներում ընթացիկ կյանքի լուրջ մասում ամեն ինչի արմատը պետք է փնտրել առաջին դեմքի ով լինելու մեջ։
Նույն տրամաբանությամբ, ավտորիտար միջավայրում շատ ավելի խոշոր իրադարձությունների արմատը պետք է փնտրել երկրից դուրս, որպես օտար հզորների գոյաբանական պայքարում որևէ հերթական քայլ, ներառյալ որևէ թույլ երկրի իշխանափոխությունը։
Իշխանափոխության ոլորտում ընտրություններ կոչեցյալը նման միջավայրում եղել է ֆարս ու միշտ էլ կլինի ֆարս, և ժողովրդին հիմարացնելը այդ պրոցեսի բազմաթիվ հնարքներից մեկն է միայն։
Իսկ դիմացինին, մասնավորապես ժողովրդին, հիմարացնելու մեթոդների արսենալը շատ վաղուց է մշակված ու նորություն է միայն պատմական պրոցեսներից կտրված կյանքով ապրող տգետների համար։
Այդ է պատճառը, որ մեր գավառական կյանքը լի է այս ոլորտում չտես ու միամիտ «իմաստունների» կողմից ամեն օր կատարվող «հայտնագործություններով»։
Պավել Բարսեղյան