Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերն անցյալ շաբաթ բանակցությունների համար գաղտնի այցով ժամանել է Ռուսաստան՝ քննարկելու իսրայելա- լիբանանյան հակամարտության դեէսկալացիան: Հայտնի չէ՝ Ռուսաստան այցելելու նախաձեռնությունը Թել Ավիվի՞նն է եղել, թե նախարարը ՌԴ է ժամանել Մոսկվայի հրավերով:
Դերմերի Ռուսաստան կատարած այցի կիրակի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12- րդ ալիքը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Այսօր առավոտյան մենք արթնացանք և իմացանք Ռուսաստանի միջնորդությամբ հյուսիսում հակամարտության կարգավորման նպատակով նախարար Ռոն դերմերի գաղտնի այցի մասին»,- հայտնել է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը դիտարկում է հյուսիսային ճակատում հրադադարի հնարավորությունը՝ կապված Լիբանանի սահմանին Իսրայելի գործողություններին ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի միջամտության մտավախությունների հետ:
Ըստ հեռուստաալիքի, Իսրայելը չի բացառում այն սցենարը, ըստ որի, ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը շուտով բանաձև կընդունի, որն Իսրայելից պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և սահմանափակել հրեական պետության ռազմական գործողությունները բոլոր ճակատներում: Միաժամանակ հայտնվել է, որ այդ մտավախություններն ի հայտ են եկել Իսրայելի վրա ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ուժեղ ճնշման ֆոնին:
Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին, 12- րդ ալիքը հայտնել է, որ ԱՄՆ- ը, հավանաբար, կարող է հրաժարվել ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդում Իսրայելի շահերը պաշտպանելու համար վետոյի իրավունքի օգտագործումից, ինչպես նախկինում էր վարվում:
Իսրայելցի պաշտոնյաները չեն բացառել նաև, որ ԱՄՆ- ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գալով, Իսրայելի վրա միջազգային ճնշումը կարող է միայն ուժեղանալ:
Իսրայելը հոկտեմբերի 1- ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հըզբոլահ»- ի ուժերի դեմ և շարունակում է հրթիռա- ռմբային հարվածները հարևան երկրում, որտեղ շիաների շարժման առաջնորդներից բացի, զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ավելի քան 1 միլիոն մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հըզբոլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Դատելով ամենից, Իսրայելը Դերմերի միջոցով և ՌԴ միջնորդությամբ անընդունելի պայմաններ է առաջադրել լիբանանյան կողմին, և վերջինս պարզապես չկարողանալով համաձայնել դրանց, մերժել է: Այդ մասին է հուշում այն, որ իսրայելցի նախարարի ռուսաստանյան այցից հետո հրեական պետությունը լարվածությունը մեղմելու փոխարեն, կատարել է միայն իրավիճակն էլ ավելի լարելուն ուղղված քայլեր:
Ինչպես նոյեմբերի 10- ին տեղեկացրեց «РИА Новости»– ին , Լիբանանի տարբեր շրջաններում անցած 24 ժամվա ընթացքում ընթացքում իսրայելական հարվածների զոհ է դարձել 53 մարդ, վիրավորվել է 99 խաղաղ բնակիչ: Այդ մասին նշված է Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ:
Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 3186- ի, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 14 078 մարդ:
Կիրակի առավոտյան իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող Բիբոս առողջարանային քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Ալմաթ բնակավայրում գտնվող բնակելի տանը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականները հարձակվել են շտապօգնության բրիգադների վրա Դեյր Կանուն, Ռաս էլ- Այն և Էյն Բաալ բնակավայրերում, ինչի հետևանքով զոհվել է հինգ պարամեդիկ։ Ակնհայտ է, որ քաղաքացիական թիրախներին հրեական պետության հարվածները միտումնավոր բնույթ են կրում: Սատանայի ծնունդների այս ձեռագիրը մեզ ծանոթ է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունից:
Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելական բանակը Լիբանանում սկսել է ցամաքային գործողության երկրորդ փուլը, որն ուղղված է «Հըզբոլահ»- ի հրթիռային ներուժի ոչնչացմանը: Գործողությունները տեղի են ունենում Լիբանանի հարավում, Բեյրութում և Բեքաայի հովտում, որտեղ վերացվում են զինապահեստները: Ավելի վաղ գրել ենք արդեն, որ «Հըզբոլահը» զգուշանալով մեծ պատերազմից ու ժամանակին այդ հրթիռները միաժամանակ չարձակելով իսրայելական թիրախների ուղղությամբ, մեծ սխալ է թույլ տալիս, և, ահա, հիմա Իսրայելը դրանք մեկը մյուսի հետևից ոչնչացնում է զինապահեստներում:
Անտեսելով ավելի վաղ Ռուսաստանի ներկայացրած պահանջներն ու զգուշացումները (ինչի համար, հուսանք, հետագայում ստիպված կլինի բարձր գին վճարել), Իսրայելը միաժամանակ հարվածել է նաև Դամասկոսի հարավային արվարձանին: «Известия»– ի փոխանցմամբ, այստեղ գտնվող Սեյիդա Զեյնաբ թաղամասում Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի. Ա. Հ.) բանակի (ՑԱՀԱ) հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 25 մարդ:
«Հինգ զոհվածներ ու 25 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց։ Կան ծանր վիճակում գտնվողներ»,- «РИА Новости»- ին նոյեմբերի 10- ին հայտնել է Իմամ աս- Սադր հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մագեր Աբասը:
Սիրիական «Sham FM» ռադիոկայանը, վկայակոչելով բժիշկներին, ավելի ուշ տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Դամասկոսի արվարձանին ՑԱՀԱԼ- ի հարվածի զոհերի թիվը հասել է 9- ի:
Դամասկոսի հարավային արվարձանին հասցրած հարվածի նախօրեին՝ նոյեմբերի 9-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող ռազմական ձեռնարկություններին: Տեղեկացվում է, որ ավիահարվածների հետևանքով մի քանի զինծառայողներ վիրավորվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ, հոկտեմբերի 31- ին, Իսրայելի ՌՕՈւ- ն հարձակվել էր Սիրիայի արևմուտքում գտնվող շիական «Հըզբոլահ» շարժման էլիտար ստորաբաժանման զինապահեստների և կենտրոնակայանի վրա: Նշվում է, որ ՑԱՀԱԼ- ը հարձակումներ է իրականացնում, որպեսզի «կրճատի Իրանից Սիրիայի տարածքով Լիբանանի «Հզբոլահ» զենքի մատակարարումը», սակայն ռազմականից բացի, քաղաքացիական թիրախներին հարվածելը դուրս է այս տրամաբանությունից:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ