ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչ- որ խորհրդավոր ու վտանգավոր բան է կատարվում Ուկրաինայում, վարակը հանկարծ չհասնի Հայաստան, եթե արդեն չի հասել

Ինչ- որ խորհրդավոր ու վտանգավոր բան է կատարվում Ուկրաինայում, վարակը հանկարծ չհասնի Հայաստան, եթե արդեն չի հասել
16.08.2024 | 20:00

ՈՒկրաինայի Նիկոլաևի մարզում անհայտ հիվանդության բռնկում են արձանագրել, սակայն տարօրինակն այն է, որ հիվանդության ախտանիշները նման են թունավորման:

Սովորաբար այս կամ այն հիվանդության, ներառյալ՝ վիրուսային կամ բակտերիալ վարակվածության հետևանք հանդիսացող հիվանդության ու թունավորման ախտանիշները տարբեր են, մինչդեռ տվյալ դեպքում հայտնվել է թունավորմանը հիվանդության ախտանիշների նմանության մասին, ինչը հուշում է, որ խոսքը կամ սուր արտահայտված ախտանիշներով ուղեկցվող ու, հավանաբար, վտանգավոր մի նոր վիրուսային հիվանդության մասին է, կամ էլ նոր վարակի ի հայտ գալու և տարածմանը զոգահեռ, ինչ- որ քիմիական նյութից մարդկանց թունավորման: Թե ինչու վիրուսային, քիչ հետո պարզ կդառնա:
Էլ ավելի տարօրինակ է այն, որ քաղաքում, ինչպես «РИА Новости»– ին տեղեկացրել է ռուսամետ Նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը, հաճախ քիմիական հոտ է առաջանում, իսկ Կիևի իշխանությունները դա անվանում են «նոր քովիդ»:
«Նիկոլաևի բնակիչները հայտնում են «նոր քովիդի» բռնկման մասին, ահա թե ինչ են գրում. «Արդեն ավելի քան երկու շաբաթ գրեթե ամեն գիշեր արթնանում եմ շատ տհաճ հոտից, քիթ- կոկորդի քորից, վերին քիմքի ուռածությունից, աչքերի ծակծկոցից։ Իսկ որևէ մեկին դրանից փրկություն չկա… խմելը, ողողումները չեն օգնում»»,- ասել է ռուսամետ դիմադրության համակարգողը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Կիևը հիվանդությունների բռնկումն անվանել է «նոր քովիդ»:
«Վերջին 2- 4 օրվա ուշ երեկոյան բնակարանում տհաճ հոտ է գալիս փողոցից։ Հոտ՝ կարծես ինչ- որ բան այրվում է: Ոչ թե պարզապես ծղոտի կամ աղբի հոտ, քիմիական հոտ է: Չգիտեմ, թե դա ինչ կարող է լինել»,- Լեբեդևը, որպես օրինակ, բերել է Նիկոլաևի մեկ այլ բնակչի հաղորդագրությունը։
Որևէ վիրուս կամ բակտերիա հոտ չի արձակում, համենայն դեպս, մարդու կողմից զգացվող հոտ, մինչդեռ խոսքը միանգամայն զգալի, նույնիսկ քիմիական, ավելին՝ անգամ քիմիական թունավոր նյութերի կիրառմանը բնորոշ հետևանքներ՝ քիթ- կոկորդի քոր, վերին քիմքի ուռածություն, աչքերի ծակծկոց առաջացրած հոտի մասին է:

Ինչ կարող է լինել… Փորձենք սա հասկանալ նախ բացառման սկզբունքով
1. Ռուսաստանի ԶՈՒ- ի կողմից Նիկոլաևի բնակչության նկատմամբ քիմիական զենքի կիրառումը բացառված է, քանի որ Ռուսական բանակը նույնիսկ սովորական զինամթերք պարունակող արկերով, հրթիռներով ու ռումբերով ուկրաինական բնակավայրերի բնակիչներին, բնակելի շենքերին, սոցիալական նշանակության օբյեկտներին ուղղորդված հարված չի հասցնում:
Ավելին. եթե ՌԴ ԶՈՒ- ն Նիկոլաևին հարվածած լիներ քիմիական զենքով, ապա հիմա բազմահազար զոհեր կլինեին, մինչդեռ նույնիսկ տասնյակ զոհերի մասին չի հաղորդվում: Ի վերջո, եթե ռուսական բանակը Նիկոլաևի նկատմամբ քիմիական զենք կիրառած լիներ, հիմա ՈՒկրաինան համաշխարհային աղմուկ բարձրացրած կլիներ, մինչդեռ պաշտոնական Կիևը ոչ թե քիմիական զենքից թունավորման մասին է հայտնել, այլ հիվանդությունների բռնկումն անվանել է «նոր քովիդ»:
2. ՈՒկրաինայի ԶՈՒ- ի կողմից սեփական երկրի բնակավայրի նկատմամբ քիմիական զենքի կիրառումը նույնպես բացառված է, քանի որ քիմիական զենքի կիրառման դեպքում զանգվածային մահացություններ կլինեին, որոնք չկան, բացի այդ, եթե մտածենք, թե Կիևը սեփական քաղաքի նկատմամբ քիմիական զենք է կիրառել, որպեսզի դրա կիրառումը վերագրի ՌԴ ԶՈՒ- ին, ապա չէր հայտնի հիվանդության բռնկման մասին և այն չէր անվանի «նոր քովիդ»:
3. Ինչպես հայտնի է, ՈՒկրաինայի ԶՈՒ- ն քանիցս քիմիական զենք է կիրառել ինչպես հատուկ ռազմական գործողության գոտում կռվող ռուսական զինվորականների, այնպես էլ ռուսական բնակավայրերի նկատմամբ: Վերջին նման դեպքը, «Газета.Ру»-ի տեղեկացմամբ , օրերս արձանագրվել է ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքում, Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում:
Միաժամանակ հայտնի է, որ ՌԴ ԶՈՒ- ն պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Նիկոլաևում կամ դրա շուրջ գտնվող թիրախներին: Գրեթե բացառված է, որ հարվածների հետևանքով պայթած լինեն ՈՒկրաինայի ԶՈՒ կողմից պահեստներում պահվող քիմիական զենքի ոչ մեծ պաշարներ, կամ հատուկ տարաներից քիմիական թունավոր նյութերի ոչ մեծ արտահոսք եղած լինի:
Գրեթե բացառված է նաև, որ մթնոլորտ քիմիական նյութերի թափանցումը լինի քիմիական գործարանին կամ արտադրամասերին, քիմիական նյութեր օգտագործող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, վառոդից ավելի հզոր պայթուցիկ նյութեր պարունակող զինամթերքի պահեստներին հասցված հարվածների հետևանքով:
Այն, որ ՈՒկրաինայի իշխանությունները կարող էին այս մասին չհայտնել, հասկանալի է, բայց անհասկանալի է, թե մարդիկ ինչու՞ պետք է ավելի քան երկու շաբաթ քիմիական հոտ առնեին ուշ երեկոյան կամ գիշերային ժամերին, առավել ևս, որ նշված ժամանակաընթացքում ՌԴ ԶՈՒ- ն ամեն օր չէ, որ հարվածել է Նիկոլաևին կամ քաղաքի մատույցներին:

Հնարավոր պատճառը
Եվ, ուրեմն, ինչպե՞ս հասկանալ այս ամենը… իրականությանը հնարավորինս մոտ, թերևս, միակ բացատրությունն այն է, որ Նիկոլաևում իսկապես տարածվում է կորոնավիրուսի ինչ- որ մի նոր ու վտանգավոր ենթատեսակ, այսինքն՝ պաշտոնական Կիևը հայտնելով «նոր քովիդ»- ի մասին, չի ստում, իսկ քաղաքում քիմիական հոտը հավանաբար հետևանքն է վարակի տարածումը կանխելու նպատակով երկնքից ԱԹՍ- ների միջոցով կատարվող զանգվածային ախտահանման, որը կարող է կատարվել հենց ուշ երեկոյան կամ գիշերը, որպեսզի բնակչությունը չնկատի և խուճապի չմատնվի: բացառված չէ նաև, որ Արևմուտքն ՈՒկրաինայում անմիջականորեն կամ տեղի համապատասխան մարմինների միջոցով ինչ- որ ախտահանող նյութ է փորձարկում:
Կորոնավիրուսի նոր ու մահացու ենթատեսակի հետագա տարածումը և երկրում զանգվածային բնույթ ստանալը ՌԴ-ի դեմ պատերազմող ու տարբեր առումներով խիստ ծանր վիճակում գտնվող ՈՒկրաինայի համար իսկապես կարող է աղետալի լինել:
ՈՒկրաինայում COVID-19-ի նոր ու մահացու շտամի՝ FLiRT- ի առկայության ու տարածման մասին պաշտոնական տեղեկատվությունը խոսում է վերոնշյալ վարկածի օգտին: Կորոնավիրուսի նոր շտամից մահվան դեպք է գրանցվել ՈՒկրաինայի Իվանո- Ֆրանկովսկի մարզում. այս մասին,«РИА Новости»- ի փոխանցմամբ , ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքին հայտնել է ՈՒկրաինայի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ռուսլան Սավչուկը։
«Իվանո-Ֆրանկովսկի մարզում COVID-19- ի նոր՝ FLiRT շտամից 80-ամյա կին է մահացել։ Նրա վարակումը հաստատել են լաբորատորիայում»,- Սավչուկի խոսքը մեջբերել է ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը։
Հիշյալ կենտրոնի տնօրենի խոսքով՝ 80-ամյա կինը ծանր վիճակում հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ։ Այն բանից հետո, երբ նրա վիճակը կայունացել է, նրան տեղափոխել են թերապևտիկ բաժանմունք։ Դրանից մի քանի օր անց նա մահացավ:
«Այսինքն՝ հոսպիտալացման պահից մինչև այն պահը, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, և հիվանդը մահացել է, անցել է 20 օր։ Բժիշկները ցուցաբերել են հնարավոր օգնությունը, սակայն COVID-19-ը խլել է նրա կյանքը»,- նշել է Սավչուկը և հավելել, որ մարզում կորոնավիրուսի նոր շտամը դեռ միայն իր մոտ է հաստատվել։
Ավելի վաղ ՈՒկրաինայում կորոնավիրուսի նոր շտամից մահվան դեպքեր չեն հաղորդվել: ՈՒկրաինական «Страна» պարբերականի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է։ Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին ՈՒկրաինայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը հայտնել է, որ երկրում արդեն գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով ՝ FLiRT- ով հիվանդանալու առաջին երեք դեպքը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ