Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԿԳՏՆՎԵ՞Ն «ՆՈՈՒ ՀԱՈՒՆԵՐ»

ԿԳՏՆՎԵ՞Ն «ՆՈՈՒ ՀԱՈՒՆԵՐ»
13.12.2011 | 00:00

Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներն իրենց արձագանքն են գտնում նաև հայոց մեջ: Իշխանական կուլիսներում` անչափ խուլ ու գրեթե անձայն: Նույնը չես ասի ընդդիմության, հատկապես ՀԱԿ-ի «միջակայքում» տեղի ունեցողի մասին:

ԼԵՎՈՆ
Մինչ Կոզեռնի գերեզմանոցում` խորհրդարանում, բյուջեի ֆոնին խաղարկվում էր կառավարություն-«ներքին դիմադրողներ» ավանսցենը, ոչ պակաս պատմական-էզոթերիկ նշանակության «սև շենքից» քաղաքականություն անելու համար 2008-ին դուրս եկած (փոշմանե՞լ է Տեր-Պետրոսյանն այդ «դուրսբերման» համար, կիմանա լոկ ինքը, չնայած սևով սպիտակի վրա իր բացօթյա ասուլիսում ասաց, որ «անիծում է այն օրը, երբ ինքը նստեց այս փոշեծծիչի ղեկին») առաջին նախագահի «մերձակայքում» նույնպես շեքսպիրյան կրքերի պակաս չկար:
Ի դեպ, Կոզեռնի` խորհրդարանի այժմյան տարածքի մասին շատ ենք խոսել: Բազմիցս ենք արձանագրել` «այսկողմնային-այնկողմնային» հարաբերումների առումով այն անչափ նուրբ-էզոթերիկ գոտի է: Այնտեղ չափումները ոչ թե քաղաքական, այլ աստրալ են:
Այն էլ` 2012-ի շեմին:
Եվ նրանք, ովքեր այդ տարածքում «չեն հերիքում» ոչ միայն քաղաքականության, այլև նուրբ «հաշվարկների» համար, անպայմանորեն կանգնում են… «կոտրված տաշտակի» առաջ: Բոլոր պլաններում: Քաղաքական-վեկտորալ-դուխովնի-անդուխ:
Ահա և «սև շենքը»: Այն նույնպես ուրույն «էներգետիկ կապսուլա» ունի:
Հիշենք` «սև» համարվող այդ շենքում ժամանակին ապրել է ոչ անհայտ Աղասի Խանջյանը:
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ շենքը վերանորոգվել է, աշխատանքների ժամանակ պատերից մեկում հայտնաբերվել է… կմախք:
Վերանորոգումից հետո այնտեղ «պատսպարվել» է ԱԱ վարչություններից մեկը: Չեն ասում` որը, սակայն ինքնին հասկանալի է` «նման զնմանն գտանէ», իսկ հետաքրքիր վարչություններ միշտ են եղել համայն աշխարհում, որոնք ուսումնասիրում են, ասենք, էզոտերիկ «պուլսացիաներն» ու «կապսուլաները»:
Հրաժարականից հետո այնտեղ տեղափոխվեց առաջին նախագահը:
Լևոնն ուներ երկու ճանապարհ (խոսում ենք այսուհետ, ինչպես կասեր Կոելյոն, «նշանների լեզվով»)` կամ հաղթահարել այն կարման ու էներգետիկան, որն առկա էր այդ միջավայրում, այդ շենքում, հետևաբար` ողջ հանրապետությունում (հիշենք, որ ոչինչ հենց այնպես չի լինում, եթե տրվում է, ուրեմն կա կարողությունը նաև այն հաղթահարելու), կամ իդենտիֆիկացվել միջավայրին:
Առաջին ճամփեն, ինչ խոսք, շատ դժվար, ոսկոր քերող ճակատամարտ էր ենթադրում։
Ընդ որում, այդ ճակատամարտից Լևոնը նաև հասկանում է: Նրա գենոմն անչափ հետաքրքիր է և ունի երկու «полоса» (շա՜տ «полоса»-ներ ունի Լևոնը, մեզ այսօր հետաքրքրողն այս երկուսն են), որոնցից մեկը մեր նախնիներն ազգի գենային հատկանիշներից նրան տվել են «ժրեցի», նաև` թագավորների փայ-բաժնից:
Այս «полоса»-ում նա իմաստնություն ունի, բարձր գիտակցություն` համաշխարհային քաղաքական, մտավոր-մշակութային: Ընկալման։ Այդով նա դարձավ անկախության հիմնադիր-նախագահ, հաղթելով նաև պատերազմում:
Երկրորդ «полоса»-ում (ի դեպ, կա երկու Լևոն` «վաղ և ուշ» Լևոն) «ուշ» Լևոնի մոտ հատկապես նշագրեց նույն ազգի, ցեղի մեծ վատնումը: Կարևոր պահերին անձնական նիշից բարձրանալու անկարողությունը: Մանավանդ, երբ քեզ վիրավորել են (իսկ մարդիկ «վիրավորում» են, որպեսզի այդ կենցաղային չափումից վեր ելնեն, այլ չափումի հասնեն, որ հասկանան` ինչու թույլ տրվեց իրենց վիրավորել, ինչու իրենց հրաժարականի տարան, ինչու իրենց դավաճանեցին, ինչու ինքը մենակ մնաց… ու այդ ցավից ստանա տրանսֆորմացիա` բարձր գիտակցություն)։
Լևոնը, ի ցավ իրեն և նրա հետ մեծ հույսեր կապողների (այդպիսիներից մեկը ձեր խոնարհ ծառան է, որը մեծ ծածկոցներ ու փաղանգներ շարժեց` ի օրհնություն առաջին նախագահի` հաշվի առնելով նրա առաջին «полоса»-ն), չհաղթահարեց ինքն իրեն` չհասավ ինքն իրեն, որով էլ հաղթանակի կտաներ ցեղն ու տեսակը: Մեզ բոլորիս դնելով անկախության և պատերազմի հաղթանակի կողքին: Հիասթափության ու դառը պարտության առջև կանգնեցրեց տեսակին (մարտի մեկը դրա վառ օրինակն էր):
ՈՒ դա նրան է՛լ ավելի «խառնշտորեց»: Բոլոր առումներով:
Այսօր իր և իր թիմի վիճակը դրա վառ արտահայտությունն է. նրանք «խառն» են ներթիմային, վեկտորալ և, ընդհանրապես` խաղի բոլոր մակարդակներում:
Փոշիացումը չոքել է նրանց դռանն, ինչպես տանտեր, և սպասվող զարգացումներում, թույլ տանք մեզ ասել, նոր ու լավ բան նույնպես չի սպասվում:
Որովհետև Լևոնը քանդել է այն առանցքը, որի վրա ինքը պետք է կառուցվեր:
Հայրենիքի շահը վեր դասելով այսրոպեական, ներթիմային, ներանձնական, ռուսական, արևմտյան և մնացած այլ շահերից: Ինչը նրան բնությունը թույլ չէր տվել (Լևոնի կերպարն անչափ նման է Դավթի որդի Սողոմոնին. այդ ասոցիացիան ոչ մի րոպե չի պոկվում մեր մտապատկերից. Սողոմոնին տրվեց` կառուցել տաճար, իսկ կյանքի վերջում Սողոմոնը տրվեց… կռապաշտությանը):
Միստիկայի և առարկայության խառնուրդ «ուշ» Լևոնը դեռևս ոչ մի կերպ չի ցանկանում իրեն և իր շրջապատը բերել «в порядок»: Ավելի բեթար` անկանոն շարժումներ է անում:
Առհավատչյան` ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցության երազանքը, որի արտաքին դրսևորումը (մտքով ուզեցիր` մարմնով ուզեցիր… սակայն ով տա «զվարգելն եղանց, զվազելն եղջերվաց») անվանեց «վերլուծություն»:
Լավ, առարկայանանք:

ՎԱՆՈ՞
Հասկանալի է, 2008-ի ընտրություններին Լևոնը կառուցվեց բացառապես անսպասելիությունների, «նոու հաուների» «տաճարի» վրա, որը, վեկտորալ առումով, բացառապես ուղղված էր ռուսական նույնքան խուլ, սկզբում դեռ չբացահայտված «կարմայի» վրա (այլապես ՀՅԴ-ի հետ հանդիպումը չէր կայանա. հետաքրքիր է, Վազգեն Մանուկյանի հետ հանդիպո՞ւմն ինչին, իսկ առավել ստույգ` ում էր «ուղղված»):
Իսկ այսօր արդեն ՀԱԿ-ն ու իր առաջնորդը «նորարարության», «թյունինգի» դեֆիցիտի առջև են կանգնած: Մանավանդ ռուսաստանյան վերջին զարգացումների ֆոնին: ՈՒ լավ վիճակից չէր, որ Տեր-Պետրոսյանը «մունդիրը» պահելու համար ստիպված եղավ «հանդիպման» հրավիրել ԲՀԿ-ին, որպես յուրօրինակ «նոու հաու»:
Ինչն էլ «անհնարինն` ակնհայտի» չափաբանությունում էր (հասկանալի է, չէ՞, որ ամենավատ երազում անգամ ԲՀԿ-ն չի միանա ՀԱԿ-ին. ինչու` բոլորս գիտենք, բայց «զատո՞ նույն հարթությունում հայտնված, և այն էլ` Լևոնի ձեռամբ, իդենտիֆիկացիան արդեն շատ բան է), և, բացի փուչիկից, ոչինչ «քաղաքական» և «վերլուծական» չուներ իր խորքում: Դրա փոխարեն լուրջ դեֆոլտի տարավ ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, որովհետև այդ տեսակետը պաշտպանող որևէ հոդաբաշխ նեյրոլինգվիստիկա որևէ կողմից չարտաբերվեց:
Իսկ հակառակը` որքան ուզեք: Այն էլ` ՀԱԿ երանքից, առանցքային գործիչների կողմից` Դավիթ Շահնազարյան (այս մի պարագան առավել քան խոսուն է, քան մնացած բոլոր «պարագաները»), Արամ Սարգսյան, Պետրոս Մակեյան: Իսկ ՀԱԿ-ից հեռացած ՀՀՇ էլիտայի, ի դեմս «Ազատ դեմոկրատների», «խոսքն» ընդհանրապես լրջացրեց առաջին հայացքից այս փուլում ոչ այնքան էական թվացող վեճ-կռիվը, որը դարձավ, ոչ ավելի ոչ պակաս` ռուս-արևմտյան «տանդեմի» խոշոր «տարընթերցում» առանձին վերցրած հայաստանյան ընդդիմադիր դաշտում: Կամ` ներքո:
Բանն այն է, որ որպես առանձին միավոր ՀԱԿ-ն այլևս ոչինչ չարժե, ԲՀԿ-ն ընդամենը մեկ անձի կուսակցությունն է, ինչպես բնորոշել է նրա կնքահայրը (իսկ այդ անձն ամենևին էլ ԲՀԿ առաջնորդը չէ, այլ հասկացաք` ով է), այդ իսկ պատճառով էլ Ռուսիան Հայաստանի վրա մահակ ընտրելու հարցում կանգնել է դիլեմայի առաջ:
Իսկ այդ պարագայում պետք է դիս-կոնսենսուսացվի ոչ միայն և առաջին հերթին հենց Դավիթ Շահնազարյանը, այլև ՀԱԿ-ի յուրաքանչյուր բջիջն ու շարքային անդամը` ԲՀԿ-ի ընկալման և «հարակից» պատճառներով:
Ասել է` չաշխատեց «վերլուծությունը»` քաղաքական, հոգեխանգարմունքը, որպես «նոու հաու»:
Հաջորդ «նոու հաուն» Լևոնի համար կարող է լինել Վանոն: Որպես խարիզմա: Որպես չսպառված ռեսուրս: Որպես սանձահարում` նույն «դեմոկրատների և ազատների»: ՈՒ դեռ սպասվող «ազատների»: Դառնալով Լևոնի «конек»-ն առաջիկա ընտրություններում:
Չի՛ «դառնա»:
Դատելով ՀՀՇ-ի բոլոր համագումարներից: Արարատ Զուրաբյանի պահվածքից (Վանոյի նամակը Արոյին, թե Լևոնն է հավերժ ՀՀՇ նախագահը, եղել է նույն Լևոնի խնդրանքով և այնքան էլ չի «պարունակել» Վանոյի կարծիքը): Այլապես Վանոյի կողմից որևէ հարցազրույց, որևէ «намек» արդեն իսկ կլիներ:
Չի՛ խաղա Վանոն այս խաղը, որովհետև նա չափից դուրս թանկ է վճարել իր վտարանդիության ու այս հայրենիքում չգտնվելու, սև շենքերում և Կոզեռնում (իսկ Կոզեռնում զոհվեց մյուս շատ թանկ վճարածը` Վազգենը, իսկ Վանոյի Աստվածը խնայեց` աշխարհաթող, հայաստանաթող անելով. որպեսզի վերջինս չտրվի հայոց այլանդակ քաղաքականության գայթակղությանը, պահպանի իրեն) խաղին տրվելու համար:
Կրկին առարկայանանք: Փորձագետների ՀԱԿ-ական մասը, որը շատ լավ է ճանաչում Լևոնին, կարծում է, որ Լևոնի «մույս» (նկատո՞ւմ եք` ոնց է երկրի համար կարևոր պահերին Լևոնն ակամա մղվում ոչ թե դեպ երրորդ, այլ երկրորդ նախագահը) «նոու հաուն» կլինի այն, որ նա կփորձի բոյկոտել խորհրդարանական ընտրությունները:
Նաև դրա համար է նրա թիմն այդքան ալեկոծվում: Ըստ այդ փորձագետների, Լևոնը կա՛մ նախօրոք, կա՛մ ընտրություններից հետո (ինչպես Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ) կբոյկոտի ընտրությունները ու կփորձի սպիտակ ձիու վրա նախագահական ընտրություններին մասնակցել` էֆեկտիվ նրբագեղության-հոգեխանգարմունքային բոլոր հմայքներով հանդերձ (նույն փորձագետները հավաստիացնում են, որ նա անպայման կմասնակցի նախագահական ընտրություններին, և զուր են հակառակ պնդումները):
Ա՛յ, որ սամթը գտնի ու Վանոյին էլ համոզի` մասնակցել այդ ամենին… գուցե իսկապես մի բան ստացվի՞:
Թե չէ՜…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ