«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ

ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ
18.10.2011 | 00:00

Քաղաքական դաշտը հերթական անգամ սպասման մեջ է: Ի՞նչ է ասելու ԲՀԿ-ն` ի պատասխան ՀՀԿ ներքաղաքական քննարկումների, որոնք շարունակվում են:
ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՒՄՈՎ «ԱՆԵԼ»
ՀՀԿ սինոդի նիստից մեկ օր առաջ թոռնիկի ծննդյան օրը նշող Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, ժամանակ էր գտել առանձին-առանձին իր մոտ կանչելու ՀՀԿ տեղակալներին (անգամ Գալուստ Սահակյանին, Հովիկ Աբրահամյանին), լսելու նրանց, հայտնելու իր կարծիքը` կոալիցիոն գործընկերոջ «պովիդենյայի» մասին: Որից հետո եկել էին ընդհանուր եզրակացության` ինչ անել, ումով «անել»:
Որոշվել էր «հայցը» քննարկել ՀՀԿ գործկոմում, կայացնել համապատասխան «վերդիկտ»:
ՈՒրբաթ իրիկուն, «ժամ տասներկուսին» ՀՀԿ 40-րոպեանոց նիստում սինոդը հարցը դրել էր հետևյալ կերպ` ԲՀԿ գործունեությունը վերջին շրջանում տրամաբանության չի ենթարկվում, ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի մեջ, քննադատում կառավարությանը, երբ ինքն այնտեղ երկրորդ «ռազմավարական» ուժն է. մեկ շաբաթ ժամանակ տանք ԲՀԿ-ին` տրամաբանական դաշտ վերադառնալու համար. «Մենք որևէ խնդիր չունենք ԲՀԿ-ի հետ, պարզապես ԲՀԿ-ն հստակություն պետք է մտցնի իր գործելաոճում ու որոշի` մնո՞ւմ է կոալիցիայում, թե՞ ընդդիմադիր է և դուրս է գալիս կոալիցիայից»:
Հանձնարարվել է Հովիկ Աբրահամյանին` «գեթ» վերջին անգամ խոսել ԲՀԿ-ի հետ:
Խոսքի «արդյունքները» պետք է երևան այս մի քանի օրը: Անկախ նրանից, որ Հովիկը կրկին մեկնել է «Յուրոփ»` «ուրիշներին տեսնելու, իրեն ցույց տալու» համար (կիրակի օրը նա մեկնել է Շվեյցարիա` «կարևոր ֆորումի»):
Ի դեպ, Քոչարյանն էլ Մոսկվայով Նիցցա է մեկնել (պատկերացնո՜ւմ եք` աշնանային Նիցցան. ասում են` սպասում է, տեսնի, ինչպես է այստեղ ավարտվում «մարտը»):
Ասենք միանգամից. «բարդ» իրադրություն է:
«МНЕ ТАК В ЛЮБВИ ТЕБЕ ПРИЗНАТЬСЯ ХОЧЕТСЯ!»
Չնայած արդեն պնդում կա, որ ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից. «Մեր առաջնորդը` Գագիկ Կոլյայիչը, շուտով հայտարարություն կանի հուշագրին հավատարիմ լինելու մասով, ու հարցը… կփակվի», տեղեկացնում են մեզ ԲՀԿ «խորքից»:
Դիտարկենք «փակումը»` սկսելով փոքր-ինչ հեռվից:
Սերժ Սարգսյանի ԱՄՆ, Ֆրանսիա, Լեհաստան, Սարկոզիի` Հայաստան այցերի շեմին նախ երկրորդ նախագահը հարցազրույց տվեց, ապա` ԲՀԿ ղեկավարը (ասում են` հարցազրույցները նույն տեղում են «եփվել», մենք այնքան էլ չենք հավատում` հազար ու մի պատճառով. նույնիսկ ասում են` Ծառուկյանի հարցազրույցում ահագին այլ «կոշտ» պահեր էլ են եղել, որոնք ինքը` Ծառուկյանը, հանել է տվել):
Այդ «նախաշեմին» Լևոնենք էլ էնտեղ դուրս եկան շուրջօրյա միտինգների:
Փորձագետների մի մասն այդ «եռամիասնությունը» բացատրում է ռուսական անհանգստություններով: Չբացառենք: Սակայն նույն այդ «երրորդությունն» ահագին ձեռնտու էր նաև Սերժ Սարգսյանին, որպեսզի «այլոց»` դրսեցիների համար ակնհայտ լինի, որ Հայաստանում ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, նույնիսկ Պատվո լեգեոնի պարգևի ֆոնին` և՛ հայ-թուրքական, և՛ ղարաբաղյան, և՛ տարածաշրջանային` իրանա-սիրիական «օսի» մասով. կտրուկ քայլեր անելու մտադրություն Հայաստանը չունի, չի անելու երբեք նման բան` հազար ու մի, ինչպես նաև Հայաստանում առկա հակակշիռների պատճառով:
Այս սեգմենտներով պետք է բացատրել Սերժ Սարգսյանի, համապատասխանաբար` ՀՀԿ սինոդի անդնդախոր համբերատարությունը, հանդուրժողականությունը թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների, թե՛ իրենց «նապարնիկ» ԲՀԿ-ի որոշ «անհասկանալի» քայլերի առնչությամբ:
Ինչպես նաև ուրբաթ օրը դրսևորած բավականաչափ հավասարակշռված հակազդեցությունը` ԲՀԿ առաջնորդի հարցազրույցում դրսևորված պահվածքի հաշվով, ուր վերջինս ոչ միայն քննադատել էր «միասնական» կոալիցիան, այլև չէր «հիշել» ստորագրված հուշագիրը:
Բոլոր դեպքերում, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում «առավոտները կարծածից ավելի խաղաղ են»:
Եվ ուրեմն` մինչ ուրբաթօրյա ՀՀԿ սինոդի նիստ, կոալիցիայի հարցը հստակորեն դրվել-հնչեցվել է նախորդ շաբաթվա սկզբին` երկուշաբթի առավոտյան (ժամ տասնմեկի՜ն), երբ նախագահականում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը` «զմիմյանս»` գրեթե աստվածաշնչյան պատվիրանի ողջ «սկզբունքայնությամբ» հանդերձ «սիրեցէք զմիմյանս»:
Հասկանալի է, ճշտելու` ինչն ինչից հետո է: Ըստ ԲՀԿ-ի` իրենց ղեկավարն ասել է. «Նախագահ ջան, մենք իրար հետ ոչ մի խնդիր չունենք. տեր եմ իմ ստորագրությանը` հուշագրում, ես մի՛շտ իմ խոսքի տեր եմ, խնդիր չկա, ասել եմ 2013-ի ընտրությունների համար, անելու եմ»:
«ОТ ОБИД ВСЕ ТАК ЖЕ ПОД ЛОПАТОЮ БОЛИТ»
Ըստ քաղաքական փորձագետների` այս պահին Սերժ Սարգսյանն ամուր է, քան երբևէ. ընդդիմությունը մասամբ թուլացած է` չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը» (շուրջօրյա հանրահավաքներն այդ ապացուցեցին), երկրորդ նախագահին օբյեկտիվ ռեալությունները (Սարկոզիի` Հայաստան կատարած ահագին հետաքրքիր այց, Սերժ Սարգսյանի պարգևատրում, ռեալ և շատ խելացի մանևրող ընդդիմություն, ասում են` Պուտինն էլ էնտեղ է ակնարկել` «պրոբլեմները Քոչարյանի հետ Հայաստանի ներսում շատ են, մանավանդ մարտի մեկից հետո պետք է «թոթափվել» այդ ամենից») հնարավորություն չեն տալիս Նիցցայից հետո նոր խաղ սկսել, և այնուհանդերձ, պետական այցով Մոսկվա մեկնող Սերժ Սարգսյանը պետք է մինչ մեկնումը Հայաստանի ներսում հստակեցում մտցնի: Խաղի վեկտորները ճշտի: Հազար ու մի պատճառով:
Սկսելով կոալիցիայից: Նախ` «բյուջետային» մասով: ՈՒրիշ բան չհասկանաք. նկատի ունենք, որ ԱԺ-ում նոյեմբերին սկսվում է 2012-ի բյուջեի քննարկումը` համապատասխան հանձնաժողովում, ապա` պլենար նիստում:
Խորհրդարանի կուլիսներում չի դադարում «մալվան», որ գիշեր է գալու, թեժ է լինելու: Բյուջեի մոմենտով: «Գիշերվա թեժն» ուզում են նաև դաշնակցականները (նրանք նախընտրական այս խաղում նո՞ւյնպես պետք է «դիվիդիներ» շահեն, թե՞ ոչ. ահա և քեզ փայլուն առիթ նման «տեխնիկա»-«դիվիդի» ունենալու), գումարած ժառանգականներին, որոնք վերջին շրջանում համարյա պարապուրդի են մատնվել: Կարելի է այդ ֆոնին հրաշալի պոպուլիստական մաստեր-կլասներ ցուցադրել, ձեռը դնել ճակատին ու միտք անել տխրադեմ` ազգի վիճակը ծանրացնելով սեփական սրտին:
Չմոռանանք` ԲՀԿ-ն ևս խասիաթ ունի բյուջեի քննարկումների ժամանակ «գիշերելու»: Եվ «ծանրանալու»: Խորհրդարանում: Վարդան Այվազյանի ԱԺ կաբինետում արդեն իսկ սկսվել է սույն գործընթացը. այնտեղ բուռն կերպով թափ է հավաքում շեքսպիրյան (իրականում գագիկխաչատրյանական) բանաձևումը` իրատեսակա՞ն է այս բյուջեն, թե՞ չէ:
Այսպիսով, բյուջեի քննարկման շեմին` ԲՀԿ «բյուջետային» մինիմում և մաքսիմում ծրագրերը ՀՀԿ ծերակույտի հայտնի ուրբաթօրյա նիստով բերվեցին լույսի մեջ, ինչն էլ նշանակում է` դադարեց իր պոպուլյացիան, և էներգետիկ պարպում կատարվեց:
Այդ ծրագրերը պարպելու հերթը հիմա ԲՀԿ ղեկավարինն է` անկախ նրանից, թե ինչ հայտարարություն կանի նա: Ցանկացած հայտարարություն այս պահին ծառայելու է էներգետիկ պարպումին: Երկրորդենք` ԲՀԿ-ում պնդում են, որ իրենց ղեկավարն ապակառուցողական հայտարարություն երբե՛ք չի անի:
Հասկացանք:
ՈՒ թե հիպոթետիկ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն անում է նման հայտարարություն` ոչ ապակառուցողական, այնպիսին, ինչպիսին արվել է Սերժ Սարգսյանի հետ զրույցում, ապա ի՞նչ է հետևելու դրան:
Դիտարկենք.
ա) ԲՀԿ-ն և կոալիցիոն ուժերը միայնակ են գնում ընտրությունների: Հետո, ի անհրաժեշտություն, կրկին միանում են խորհրդարանում:
բ) Ընտրությունների են գնում միասնական համամասնական ցուցակով:
Փորձագետների գնահատմամբ` երկու սցենարներն էլ կյանքի իրավունք ունեն: Առաջին սցենարը հնարավորություն է տալիս լայն մանևրի. այն ուժերը, որոնք ընդդիմադիրոտ են, սակայն հիասթափված են ՀԱԿ-ի գործունեությունից (ոչ ոք չի կարող, չէ՞, ժխտել, որ քաղաքական «իքս» պահի, մեկ էլ տեսար, ՀԱԿ-ի շուրջը կրկին կրիտիկական զանգված հավաքվեց` կախված գեոպոլիտիկ իրավիճակից, հետաքրքրություններից, ինչպես եղավ 2008-ին, երբ հաշված րոպեների ընթացքում Ազատության հրապարակը ծփաց), այդ ժամանակ թե՛ ՕԵԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ քաղաքական որոշ այլ ուժեր կարող են «բուֆերում» հայտնված էլեկտորատի համար հարմար ապաստարան լինել:
Մյուս կողմից էլ` ՀՀԿ-ում առանձնապես չեն ուզում միասնական ցուցակով գնալ, որովհետև համամասնորեն «կազմվելու» դեպքում ԲՀԿ «այնպիսի» գործիչներ ՀՀԿ «այնպիսի» գործիչներից առաջ կլինեն, որ Նժդեհն ու համաշխարհային պահպանողականությունը շատ փիս կնեղանան:
Այս տարբերակը, սակայն, մի առավելություն ունի` մոնոլիտ է դարձնում կոալիցիան, նեղացնում է խաղ տալու դաշտը:
Այնպես որ, շատ չի մնացել, շուտով կիմանանք` ով ում է «նեղացնում» կամ հակառակը` «լայնացնում»:
Համբերատա՜ր սպասենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ