Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՄՈՏ ԱՐԻ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ

ՄՈՏ ԱՐԻ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ
13.01.2012 | 00:00

Գալուստ Գրիգորիչը ձև է թափում, երբ ասում է` դեռ չի քննարկվել միասին կամ առանձին գնալու հարցը: Կոալիցիոներապես: Դա նրա բանաստեղծական սրտի ինքնամխիթարանքն է, որովհետև «ինքն» ու իր «սիրտը», իմա` հեռացած «սիրելիները», վերջին շրջանում շա՜ա՜ա՜տ էին ուզում միասին գնալ: Կոալիցիոներապես: Իրեն և «սրտակիցներին» հասկանալի պատճառներով:
Իսկ էն, որ առանձին գնալու լուրը տիրաժավորվեց հատկապես Սամվել Նիկոյանի կողմից, խոսուն «մանրուք» է ՀՀԿ-ի շտաբիզմի պատմության մեջ` Ամանորից առաջ տնտեսական համալսարանում «ծտի» (ասում ենք` ծտի) լեզվով այդ մասին ակնարկներ արած Հովիկ Աբրահամյանի ֆոնին:
Բայց ոնց նկատել եք` մենք չենք մտնում մատի ու մատանու արանքն ու ի խորոց սրտի պարզապես տեղեկացնում ենք, որ նույն Ամանորից «ժամեր» առաջ կոալիցիոն լիդերները նախագահականում նախ առանձին-առանձին են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ապա միասին: Եվ քննարկել են հատկապես այդ հարցը:
Առանձին-առանձին գնալու: Որոշվել է` առանձին: Նաև «ինչու այդպես»-ի հարցն է շոշափվել: Խոսվել է նաև մեծամասնականի «մոմենտների» մասին:
Որից հետո, ինչպես նկատեցիք, ԲՀԿ-ն իր առյուծի սիմվոլիկան փոխարինեց ադամանդավիզ հովազով:
«Ադաթ կա սակայն էն խոր ձորերում», որ ամսի մեկին (հունվարի) բարձրաստիճան պաշտոնյաները` ԱԺ նախագահ, վարչապետ, կոալիցիայի ղեկավարներ, գնում են շնորհավորելու Ազատիչի Նոր տարին: «Դաչայում»: Կառավարական: Էս տարի Գագոն չի եղել: Չէ, չասինք, որ «չլինելու» սինդրոմիզացիան «տարե՜լ» է Գագոյին` Անկախության 20-ամյակին չմասնակցելու, Մեդվեդևի, Սարկոզիի պատվին տրված ճաշերի հանգույն:
Էս «ճաշն» ուրիշ ճաշերից է. առյուծափոխումից և հովազաընդունումից (տեսնես պարոն Ծառուկյանը գիտե՞, որ մասոնական ողջ աշխարհը յուր պատմությունն ու կենսագրությունը բացառապես կայացրել է ուրույն սիմվոլիկայի և խորհրդանշանների վրա, որպես աշխատող գործիքներ) հետո դեկտեմբերի 29-ին հանգիստ սրտով մեկնել է արտասահման` ընտանիքով Ամանորը դիմավորելու:
Վերադարձել է երկու-երեք օր առաջ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ