«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՐԴ»

«ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԻՏԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԱՐԴ»
04.11.2011 | 00:00

Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, իր դիմումի համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Հրաժարականից անմիջապես հետո Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողին:
-Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:
-Անշուշտ, անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:
-Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձավորմանը` պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:
-Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովելու նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլ նպաստելու այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:
-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:
-Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ