Ո՞վ է Վեհափառի հրաժարականը պահանջող, Ամենայն հայոց կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների, ըստ էության, Մայր Աթոռի դեմ զրպարտչական, սանձարձակ ու լկտի արշավ ծավալող «Վարդանանք» ազգային շարժում հորջորջվածի նախաձեռնող Անդրանիկ Դովլաթյանը:
Մյունխենյան գարեջրատունը մեզ համար «փրկության տաճար» դիտարկողներ և Միսաք Մանուշյանի աճյունի վերաթաղումով hրճվող-հպարտացողներ՝ դու՛ք եք հավանական պատերազմը դարձնում անխուսափելի:
«Հայ ազգային ճակատի» նախաձեռնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ի սատարումն եկեղեցու» հավաքը։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ միացան մեզ, միասնաբար պաշտպան կանգնելով մեր հավատին, մեր ազգային արժեքներին։
Ներքին Հանդի միջադեպի հետ կապված հայկական կողմն ի սկզբանե ընդունել էր ադրբեջանական վարկածը (այն հետո լեգիտիմացվեց արևմտյան հարթակներում)՝ անուղղակի արձանագրելով, որ առաջին կրակոցը եղել է հայկական դիրքերից:
Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։ Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։