Անցնող ուրբաթ հստակ ինֆորմացիա կար, որ ոստիկանությունը «վերցրել» է ԲՀԿ Արաբկիրի շտաբի պետ Փլավչյան (մենք մեղավոր չենք այս ազգանվան համար. ԲՀԿ-ում սիմվոլիկան ահավոր է աշխատում` սկսած Արագածից` շատ Ախոյան, վերջացրած Բազմասերով` շատ Առաքելյան) Պողոսին, որը ժողինստիտուտի դասախոս է (պարզվում է` դասախոսները ևս սիմվոլիկ են ԲՀԿ-ի համար ու ԲՀԿ-ի վրա չեն գալիս. ականջը կանչի Վարդան Բոստանջյանի):
Պողոս Փլավչյանը ԲՀԿ-ի համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում է:
Ի՞նչ է եղել, ինչո՞ւ, ինչպե՞ս, ումո՞վ են «բռնել» նրան, ոչ ոք չէր ասում:
ԲՀԿ մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նման բան չի եղել, չկա և չի կարող լինել` «դասախոս մարդ է, ինչ պետք է արած լիներ, որ որևէ խնդիր ունենար ոստիկանության հետ»:
Դե՛, հիմա: Երկուստեք եկանք այն կարծիքին, որ բուհերում այս պահին քննություններ չկան, որ գոնե կաշառք վերցներ, բռնեին։
Բայց դե «այլք» պնդում են, որ եղել է նման բան, սակայն որքան արագ ոստիկանությունը «բռնել է», նույնքան օպերատիվ էլ բաց է թողել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ