«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ»

ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ»
30.07.2010 | 00:00

«Դոն» մանկական ճամբարում տեղի ունեցած ծեծկռտուքի աղմկոտ պատմությունը, որը վերջին օրերին չի իջնում ռուսական լրատվամիջոցների ու բլոգների էջերից, և որը կարող է պատճառ դառնալ ռուսների ու չեչենների հարաբերությունների նոր սրման, անսպասելիորեն սկսել է շատ կասկածելի գծեր ձեռք բերել։ Չեչեն մարզիկների ծեծուջարդի մասին առաջին հաղորդումներում ասվում էր, թե այն բանից հետո, երբ ճամբարում մի քանի ժամ անընդհատ բախումները շարունակվում էին, «երեկոյան ժամը 11-ին ճամբար են ներխուժել մոտ 50 տեղացի ռուսներ, հայեր, հույներ»։ Մի քանի օր անց ռուսական որոշ լրատվամիջոցների և գործակալությունների հաղորդագրություններում շատ առեղծվածային կերպով այդ նախադասության «ռուսներ» և «հույներ» բառերը չքացել են և մնացել է միայն հետևյալ միտքը. «Այստեղ մի անկառավարելի վիճակ էր ստեղծվել։ Ճամբարի տարածք է ներխուժել մոտ 50 հայ»։ Խմբագրվել է նաև ամբողջ դեպքի վարկածը։ Հիմա նոր շարադրանքով այն հնչում է այսպես. «Ես ստիպված էի նրանց ներս թողնել, քանի որ նրանք սպառնում էին, թե կսպանեն ինձ, եթե դարպասը չբացեմ»,- հուզված ձայնով զեկուցել է պահպանության աշխատակից Անդրեյը։ Դրանից հետո, իբր, ամբողջ դեպքի համար մեղավոր համարվող ճամբարի տնօրեն Միխայիլ ՈՒսոլցևը «հրահանգել է, որ պահպանության աշխատակիցը շտապ սեղմի տագնապի, այսինքն, միլիցիայի ջոկատ կանչելու կոճակը, իսկ ինքը երեխաներին թողել է հիվանդանոցում և վերադարձել ճամբար»։
«Երբ տեղ հասա, ամբոխն արդեն մոլեգնում էր ճամբարում, ջարդուփշուր էր անում պատուհանները, տաղավարները... Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց` չգիտեմ։ Ես վազում եմ նրանց հետևից ու կանչում. «Տղանե՛ր, կա՛նգ առեք, եկեք խոսենք», բայց անօգուտ։ Այստեղ, չգիտեմ որտեղից, հայտնվեց տեղի մեր պատգամավորը` ազգությամբ հայ։ Ես վազում եմ նրա մոտ, խնդրում, թե դու հայերեն ասա, որ նրանք դադարեցնեն այս այլանդակությունը։ Եվ ստացվեց այնպես, որ ես հայտնվեցի ամբոխի առջև։ Չեչենները կարծում էին, թե ես եմ նրանց առաջնորդում։ Դա այդպես չէ։ Ընդհակառակը, հայերից մեկն ինձ արմունկով հրեց, իբր` մի խանգարիր։ Մինչև հիմա այտս ուռած է»։ Ահա ամբողջ տեղի ունեցածի այսպիսի նոր վարկած` ճամբարի աշխատողների կողմից չեչեն երեխաների հերոսական պաշտպանություն «հայ ջարդարարներից»։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «Դոն» առողջարարական համալիրի տնօրենը «երրորդ օրն է», հեռախոսով սպառնալիքներ է ստանում չեչեններից։ Եթե նոր «հայկական հետքի» պատճառը միայն իր և մերձավորների կյանքի համար նրա վախն է, ապա դա չարիքի մի կողմն է և, հնարավոր է, ոչ ամենաահավորը։ Այլ բան է, որ թե՛ բուն Չեչնիայում, թե՛ Ռուսաստանի սահմաններից դուրս այդ պատմությունը դառնում է առանձնակի ուսումնասիրության և առանձնակի արձագանքների առարկա։ Եվ այստեղ «սլաքի փոխադրումը» տեղացի «ռուսներ, հայեր, հույներ» արտահայտությունից միայն հայերի վրա ոմանց համար դրությունից դուրս գալու շատ գայթակղիչ միջոց կթվա։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ