«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Ընդդիմությունը գնացել է համոզելու»

«Ընդդիմությունը գնացել է համոզելու»
29.07.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ


«Երկխոսությունը տապակած թեմա մի դարձրեք»,- երեկ լրագրողներին խորհուրդ տվեց ՀԺԿ անդամ, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունում Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչ ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ընդգծելով, որ չնայած այն ուշ սկսվեց, բայց վերջնաժամկետը սեպտեմբերն է: «Դրանից հետո երկխոսությունը չի շարունակվի, երկրի ճակատագիրը կփոխանցենք ժողովրդին, ինչպես ասացին, այնպես էլ կանենք: Ժողովուրդն իր դժգոհությունը կարտահայտի մասսայական հավաքների միջոցով` առանց առճակատման»,- փաստեց ընդդիմադիր գործիչը` հընթացս նկատելով, որ բռնությունների, ջարդերի ճանապարհով չեն գնալու: Խաչատրյանը համամիտ չէ, թե այս գործընթացի պատճառով ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր լուսանցքում են հայտնվել, կամ կոնգրեսը նրանց առջև փակել է դուռը: «Մենք հայտարարել ենք մեր նպատակներն իրագործելու ճանապարհները, և որևէ մեկը, եթե ուզենա միանալ մեզ, մեր դռները փակ չեն,- ասաց բանախոսը` հավաստիացնելով.- այսօր չենք երազում պաշտոն ունենալ, այլ ժողովրդի վստահությունը վերականգնել իշխանության հանդեպ: Դրանից հետո ով ինչի ընդունակ է, այն էլ կանի»:
«Մեզ չեն կարող համոզել»,- փաստեց ՀԱԿ ներկայացուցիչը` անդրադառնալով երկխոսության օրակարգին: «Փաստորեն, նախատրամադրված գնացել եք երկխոսությա՞ն» ռեպլիկին ի պատասխան Ֆելիքս Խաչատրյանը շեշտեց. «Գնացել ենք իրենց համոզելու: Գլխավոր հարցում ի՞նչը զիջենք: Մեկ օր, հինգ օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումն այս իշխանությունների անցած ճանապարհի գնահատականն է: Մինչև գարուն պիտի հասցնենք և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»: Սակայն լրագրողների համառ հարցադրումներին, թե ով կլինի կոնգրեսի նախագահի թեկնածուն, ընդդիմության ներկայացուցիչը որոշակի պատասխան չտվեց, քանի որ «դեռ այդ մասով ծրագիր չունեն»:
«Ընդդիմությունն այսօր զսպում է իշխանափոխությունը։ Բայց եթե մինչ վերջնաժամկետը մեր պահանջները չկատարվեն, կգնանք կտրուկ քայլերի։ Ժողովրդական խաղաղ ընդվզում` առանց պլաստմասսե շշերի ու ծեծի, ինչպես վարդերի հեղափոխությունը եղավ»,- նկատեց ակումբի հյուրը, իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե ճիշտ ժամանակը ձեռքից բաց են թողել, հարկավոր էր երկաթը տաք-տաք ծեծել, հետևեց Ֆելիքս Խաչատրյանի «մասնագիտական» պատասխանը. «Երկաթը համ էլ տաքացնում են ու նոր ծեծում։ Ես դարբին եմ աշխատել ու լավ գիտեմ»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ