Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ՀԺԱՄ-Ը ՊԱՀԱՆՋԱՐԿ-ԱՌԱՋԱ՞ՐԿ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ՀԺԱՄ-Ը ՊԱՀԱՆՋԱՐԿ-ԱՌԱՋԱ՞ՐԿ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
06.12.2011 | 00:00

Կարծես: Բայց առայժմ նշում է իր տասնամյակը: Մեծ համաժողովով: Շաբաթ օրը տեղի ունեցած:

ՀԵՏԱՔՐՔԻ՜Ր ԷՐ
-Հասարակությունը դեռ հուսախաբ է ներկա իշխանություններից: Հասարակության հիասթափությունն իր առաջնորդներից կարող է շատ արագ հանգեցնել անդառնալի կորուստների, ուստի արմատական բարեփոխումները խիստ հրատապ են:
Կարծում եք` մեջբերումը ՀԱԿ-ի միտինգի՞ց է: Հը՜ը՜:
-Մարտի մեկի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար ստեղծված կոալիցիան Հայաստանի ապագա մոդելին միտված ծրագիր այդպես էլ չներկայացրեց: Այն մտացածին կառույց է և փաստացի գոյություն չունի. այդ է վկայում ԲՀԿ-ՀՀԿ սառը պատերազմը: Հայաստանը նմանվել է մի պահեստի, ուր պահեստապետը դեռ չի դասավորել իրերը, ուր մկներն ու առնետները զբաղված են պահեստը թալանելով, Հայաստանում այսօր ֆեոդալական կարգեր են, ուր բոլոր մարզերն ունեն իրենց ֆեոդալները, լիդերներին ասում են` թագավորներ, և ուրեմն` նախագահին էլ պետք է ասել` արքայից արքա: Հարկավոր է ձերբազատվել այդ մտածելակերպից, ֆեոդալական այդ մոդելից և ձևավորել բացառապես գաղափարական միավորներ, որոնք կտանեն գաղափարական պայքար: Մեր հույսը դահլիճում եղող այս երիտասարդության վրա է: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենամեծ ձեռքբերումը լինելու է հենց նա, որովհետև ընտրություններին մասնակցելու են անկախության սերնդի այս ներկայացուցիչները, անկախացած Հայաստանում ծնվածները:
Չէ, մեջբերումն էլի ՀԱԿ-ից չէ:
-Պարոն նախագահ, Դուք նաև այս դահլիճում նստածների նախագահն եք: Նաև` ոչ կոալիցիոն ուժերի նախագահն եք: Եվ Ձեր գործողությունները նաև նրանց համար պետք է լինեն: Ձեր ելույթներում դրական աուրա կա, սակայն գործողություններում ամեն ինչ չէ, որ հասկանալի է։ Չնայած ուշացումով, Դուք, ի վերջո, փորձում եք ձերբազատվել ֆեոդալական Ձեր շրջապատից, սակայն վերջին կադրային փոփոխությունների հետ կապված չկա գնահատական, և դրանք համակարգային չեն: Քննադատելով Ձեր ներքին քաղաքականությունը, պարոն նախագահ, ՀԺԱՄ-ը միևնույն ժամանակ աղոթում է Ձեզ համար, որ Դուք չընկրկեք:
Հասկացաք: ՀԺԱՄ-ն է: Ավելի ստույգ` նրա լիդեր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ։

ԱՌԱ՞ՆՑՔ. ՀԱ՞ ՈՐ
Աղոթող: Ընդդիմադիրոտ: «Նանո» զգացողությամբ: Համ էլ` կառուցողական: «К тому» նաև` պատճառաբանված:
Այո, սա է 2007-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակացած այսօրվա ՀԺԱՄ-ը: Որը կարծես, հասկանում է` «իզմերի» ժամանակաշրջանն անցել է: Անհատներինը` նույնպես: Եկել է տրանսֆորմացիայի, նոր վիբրացիաների էրան: Իրենք այն ձևակերպում են մասամբ որպես լիբերալ-սոցիալիզմի շրջան (ելնելով երևի` մերձավորարևելյան հեղափոխական զարգացումներից նաև), սակայն այնքան էլ այդպես չէ, և այնուհանդերձ, որոնումը, ճիգը, ի տարբերություն այլ միավորների, իրենց դեպքում կա:
Իսկ որոնողը գտնում է նաև:
Ակնհայտ էր. այս ՀԺԱՄ-ը գաղափարական, ելակետային, դիրքային այնպիսի վիճակում է հայտնվել, որ կարող է և դառնալ արտախորհրդարանական առանցքներից մեկը: Գրեթե տեղավորվելով «երրորդ ուժի» դասական սխեմայի մեջ (չնայած իրենք համաձայն չեն «երրորդ ուժ» սահմանման հետ)` տեր կանգնելով տատանվող այն մասսային, որը կենտրոնամետ գաղափարախոսության կրողն ու փոփոխությունների ջատագովն է: Այն մասսայի, որի զահլեն գնում է համ իշխանություններից, համ ընդդիմությունից:
Ասել է` կուսակցությունում սոցիալական արդիականացման վեկտորն է կիրառվում: Ոչ միայն: Կուսակցությունների, շարժումների (ինչպես կասեր հայ արդիական պատմության «ներկայացուցիչներից» մեկը` շատ լայն կոալիցիոն համագործակցության «մոմենտով) համախմբման, կուսակցությունների խոշորացման սկզբունքն է նաև կիրառական դարձվում:
ՈՒշադիր հայացքի դեպքում էլ` այս ուժը բավականին ինքնաբավ է դառնում ոչ միայն գաղափարական հռչակումների (քիչ ներքևում մի քիչ էլ դրան կանդրադառնանք), երիտասարդության վրա շեշտադրման, այլև կառուցվածքա-վեկտորային առումով:
Այսպես ասած, լինելով ուրույն «մատեր-բորդ», այն նաև «կից կառույցներ» ունի, որոնք հռչակված համագործակցային սկզբունքը կիրառում են մեկ առանձին մոդելում. խոսքը «Հանուն Հայաստանի հարատևման» շարժման, և հարակից այլ «կառույցների» մասին է:
Չմոռանանք «մատրիցան» ևս: Սույն տոնական համաժողովում, անցած ուղու առումով, կար ուղղակի դիդակտիկ մեծ նյութ` ի դեմս Արշակի, իհարկե, Սադոյան, Դավիթի, իհարկե, Վարդանյան, Սեյրանի, իհարկե, Ավագյան… և բազմում այլ արտախորհրդարանական ուժերի` դեմկուս, ՀԱՍԿ, ԱԻՄ, ԱԱ-... համ էլ Նուռն էր (Արամ Հարությունյանը):
Եվ նույնիսկ մեկ խորհրդարանական ուժ. մեր կողմից անչափ հարգված Արմեն Մարտիրոսյանի ժառանգական դեմքում (հենց իրեն տեսանք, արագ հարցրինք` «Молилась ли ты на ночь, Дездемона». իմա` «լվացվե՞լ են ձեր ականջները, նո՞ր եք եկել», մեր լավ ընկերը հումորը շատ տեղին ընդունեց ու նույնքան համով ու բազմիմաստ արձագանքեց` անպայման, առանց «լվալ» չի լինի):
Ամա՜, չկար ԱԺՄ ծնողը, հայրը` Վազգեն Մանուկյանը (տեղակալն էր եկել): Չկար Շավարշը` Քոչարյանը (տեղակալն էր): Ինչո՞ւ: Ասին` «խիստ ին զբաղված»: Նախ, որքան տեղեկացված ենք, թե՛ ԱԺՄ-ն, թե՛ ԱԺԿ-ն, ի տարբերություն ՀԺԱՄ-ի (ՀԺԱՄ-ը համաժողովում հստակ հայտարարեց, որ մասնակցելու է 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ձևաչափը թողնելով ապագային` հունվարին կայանալիք համագումարին) չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
Բայց քանի որ արտախորհրդարանական Խոսրով Հարությունյանը և իր քրիստոնեա-դեմոկրատիան էլ չկային, եզրակացրինք` տղերքը մի քիչ խանդում են, երկու քիչ էլ` սպասում: Ըստ ամենայնի` ՀՀԿ տյունինգ արվող համամասնական ցուցակին (հա՞, որ):
Այդ ժամանակ արդեն վերջիններիս կուսակցական շարքայինները (հատկապես ԱԺՄ-ական ուղղվածության), չի բացառվում, որ ձայն կտան ոչ թե ՀՀԿ-ին, այլ հենց ՀԺԱՄ-ին:
Այնպես որ, ըստ ամենայնի, պակաս հետաքրքիր չի լինի նաև ՀԺԱՄ-ի հունվարյան համագումարը: Իսկ թե այդ հայտն ինչ բավարարում կունենա 12-ին, ցույց կտա ժամանակը, այնուհանդերձ, հետադարձ հայացքը հետաքրքիր կարմայական մի օրինաչափություն ևս հաստատում է:

ԲՐԵՆԴԸ ԲՐԵՆԴ Է ԲԵՐՈՒՄ
ՀԺԱՄ կուսակցության ճակատագիրն ինքնին շատ հետաքրքիր դասավորվեց: Հիշենք. ծնողից` ԱԺՄ-ից, պոկվելուց հետո սույն նորածինը 2003-ին «без пяти минут» համարյա դառնում էր խորհրդարանական կուսակցություն: Ընդամենը 0,3 տոկոս պակասեց վերջինիս պառլամենտ մտնելու համար: Իսկ եթե առավել անկեղծ, ապա Բաղրամյան փողոցում հարմար էին գտել այդ ընտրությունների քինդեր սյուրպրիզը դարձնել ոչ թե ՀԺԱՄ-ին, այլ ՄԱԿ-ին (ոչ թե Պան Գի Մունի, այլ Գուգոյի):
Բոլոր դեպքերում, դեռ այն ժամանակ արդեն այս կուսակցությունը գտել էր իր բրենդը` գաղափարախոսության, կենտրոնամետ լինելու «մասին»: Ի դեմս միջին խավ ձևավորելու հռչակումի: Խավը, ինչ խոսք, չձևավորվեց, այդով անմահ պահելով կուսակցության բրենդը: Էլ ավելին, այսօր, օլիգարխիկների դեմ «տոտալ» պայքարի պայմաններում, երբ, ըստ ամենայնի, 2012-ին ընտրությունների կարգախոսը կդառնա` «ո՛չ օլիգարխիային» հռչակումը, այդով «որոնողական» այս կուսակցությունը կդառնա խիստ այժմեական («աժմական» չենք ասում, այլ այժմեական) և պահանջված, որն էլ, ինչպես ասացինք, տրանսֆորմացիոն ներուժ և գիտակցում ունի:
Ընդ որում, ոչ թե վերևից, այլ ներքևից: Համենայն դեպս, կուսակցությունը լրջորեն փորձում է գաղափարական ծիրը մշտարթուն պահել ոչ միայն իր, այլև հայաստանյաց քաղաքական պայքարի գլխին: Կստացվի՞, թե՞ ոչ, վաղ է ասել, սակայն գաղափարական իր բրենդը, ինչպես ասացինք, ՀԺԱՄ-ը հարստացրել է ևս մեկ գործող «տողով»` համագործակցայնությամբ, և փորձում է խորքայնության մեջ տեսնել բանալին: Նաև` նորարարության:
Նաև այն քիչ կուսակցություններից է, որ կարծես հասկանում է հոգևորի արժեքն ու նշանակությունը: Վատ չէ: Որովհետև ցանկացած երկրի, էլ չենք ասում Հայաստանի, կայացման, տրանսֆորմացիայի առաջին կարևոր հանգամանքը հոգևոր բանալիների ճիշտ կիրառումն է:
Եվ հետո. 2012 թվին շատ չի մնացել: Հիշենք` 12-ը ոչ միայն ՀՀ խորհրդարանական ընտրությունների տարի է, այլև ու բացառապես` բաբախի, վիբրացիաների փոփոխման ժամանակ ու սկիզբ:
Գիտակցաբար, ենթագիտակցաբար, թե «просто», այս կուսակցությունը մի տեսակ դեպ այդտեղ է մղվում: Ինչը նույնպես շատ հետաքրքիր է:
Գուցե իսկապես և լրջորե՞ն «վիզ դնի»… նոր բրենդ կունենա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ