«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՔՐԴԵՐԸ ԲՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

ՔՐԴԵՐԸ ԲՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
25.10.2011 | 00:00

Փաստորեն, Իրաքում քրդական պետական կազմավորման գոյության միակ երաշխիքն ամերիկա-բրիտանական միությունն է։ Իրաքի հյուսիս-արևելքում շարունակվում է տարբեր պետությունների ու շարժումների պայքարն ազդեցության համար։ Իրանը թույլ չի տա իրեն հանել Իրաքում քրդերի գործընկեր երկրների ցանկից։ Իրանը չի կարող թույլ տալ Իրաքի հյուսիս-արևելքում հիմնել իր հանդեպ թշնամական պետություն կամ ռազմաքաղաքական հենադաշտ։ Իրաքաքրդերը սերտորեն կապված են Իրանի հետ տնտեսապես և քաղաքականապես։ Քրդերը չեն կարող հրաժարվել Իրանի հետ համագործակցելուց` գոնե մինչև Արևմուտքի կողմից Իրաքում քրդական պետության պաշտոնական ճանաչումը։ Այդ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը բնավ չի նվազում, այլ նույնիսկ մեծանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ քրդերը հազիվ թե կարողանան հարթ հարաբերություններ կառուցել Իրաքի և Թուրքիայի հետ, և նոր պետության գլխին հաղորդուղիների լիակատար շրջափակման սպառնալիք է կախված։ ՈՒստի Իրանի հետ հարաբերությունները կարևոր կլինեն։ Իրանում պանիրանական շարժումների ակտիվ զարգացումը, որոնք քրդերին համարում են իրանական աշխարհի մաս, հնարավորություն է տալիս հուսալու, որ Իրանի հետ գործընկերային հարաբերություններ կհաստատվեն։ Իրանը միակ պետությունն է, ուր առավելապես քրդաբնակ տարածքը կոչվում է Քրդստան, իսկ քրդերը համարվում են դաշնակիցներ` ընդհանուր քաղաքակրթության շրջանակներում։ Իրաքյան Քրդստանի ղեկավարների ու քաղգործիչների կողմից հեռանկարի սթափ գնահատումը պայմանավորել է նրանց դիրքորոշումն Իրանի հանդեպ, որի հետ նրանք ձգտում են պահպանել կայուն, կանխատեսելի հարաբերություններ և օգտագործել Իրանի հետ տնտեսական համագործակցության բոլոր առավելությունները։ Հատկանշական է, որ արաբական շատ փորձագետներ, որոնց դերը քաղաքական միջավայրում փորձագիտությամբ չի սահմանափակվում, կարծում են, որ ներկա փուլում ապակենտրոնացած դաշնությունը կամ համադաշնությունը կդառնա առկա իրավիճակի ձևակերպում և կարող է հանգեցնել Իրաքում եղած առավել կարևոր խնդիրների կարգավորմանը։ Ըստ էության, արաբական հանրության բոլոր խավերը, որոնք կողմնորոշված են դեպի քաղաքական և սոցիալական գործընթացների մի ինչ-որ արդիական տարբերակ, չեն բացառում Իրաքի փլուզման հնարավորությունը, բայց, այնուամենայնիվ, ակնկալում են, որ բոլոր երեք համայնքները կարող են շահագրգռված լինել պետության պահպանմամբ` դաշնայինի շրջանակներում, քանի որ այդ պարագայում տնտեսական հարցերի և արտքաղաքական խնդիրների լուծումն ավելի ընդունելի կլինի։ Այս կապակցությամբ հետաքրքրական է ամերիկացի հեղինակ Ջորջ Ֆրիդմանի կարծիքն այն մասին, թե իբր ԱՄՆ-ը ձգտում է իրենից թոթափել Իրաքի հյուսիսում քրդական պետական կազմավորման գոյության երաշխավորի պատասխանատվությունը։ Սակայն դա բացարձակապես հակասում է Մերձավոր Արևելքում ամերիկյան օրախնդիր քաղաքականության տրամաբանությանը։
Դաշնայնացման խնդիրն ինքնըստինքյան բնավ էլ ստանդարտ կամ ունիվերսալ բնույթ չի կրում։ Այդ նախագիծն առանձին պետություններում կիրացվի, ելնելով տվյալ պետությունների (այսինքն` Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի) հետ ԱՄՆ-ի հարաբերություններից։ Այն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքականության մի հզոր գործիք է։ Ներկայումս Իսրայելը, որպես տարածաշրջանում ամերիկյան շահերի սպասարկու, կորցրել է իր նշանակությունը և ընդունակ չէ խաղալու ակտիվ իրական գործոնի դեր։ Իսրայելն անցել է «ռազմավարական պաշտպանության» և մտադիր չէ լուծելու ամերիկյան ազդեցության խնդիրը տարածաշրջանում։ Այդ նպատակով ամերիկացիներին անհրաժեշտ է ավելի էական ու դինամիկ գործոն, որպիսին քրդերն են։ Քրդերը բնակվում են ռազմավարական տեսակետից կարևոր և ընդարձակ տարածքներում, փաստորեն, վերահսկում են էական ու հեռանկարային էներգահաղորդուղիներ և ազդեցություն են գործում Մեծ Մերձավոր Արևելքի, փաստորեն, բոլոր պետությունների վրա։ Քրդերին հատուկ են ներքին պայքարն ու համախմբվածության բացակայությունը, նրանց քաղաքական կազմակերպությունների տրոհվածությունը և քաղաքական պարագլուխների հավակնությունը։ Քրդերը, բնութագրվում են բավականին մեծ նպատակասլացությամբ, միաժամանակ նաև հարմարվողականության ու տարբեր պետությունների հետ փոխզիջումների հակում ունեն։ Մերձավոր Արևելքում ստեղծված ցանկացած քրդական պետություն երկար ժամանակ տնտեսական լուրջ խնդիրներ կունենա, ինչը կպայմանավորի նրա կախումն ԱՄՆ-ից։ Այդ պետությունների կողմից սպառազինության ձեռքբերումը նույնպես խնդրահարույց է լինելու և նույնպես կախված է լինելու ամերիկացիներից։ Ցանկացած պարագայում, Իրաքն ամենևին էլ անմիջապես չի համաձայնելու քրդական պետության ստեղծմանը, ինչը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից երաշխիքների երկարաժամակետ ապահովման անհրաժեշտություն կառաջացնի։ Հնարավոր է, որ քրդերի հենց այդ հավակնություններն էլ հանգեցնեն սուննիների ու շիաների որոշ համախմբմանը, որոնց կաջակցեն Թուրքիան, Սիրիան և Իրանը։ Բայց Իրաքի երկու արաբական համայնքների հակասություններն այնքան խոր են և անկարգավորելի, իսկ քրդական հողերն արաբների կողմից դիտվում են որպես նրանց համար կորսված, որ արաբ քաղգործիչները մոտ են այն բանի անշրջելիության ըմբռնմանը, որ ստիպված են լինելու ճանաչել քրդական պետությունը։ Բացի այդ, և՛ շիաները, և՛ սուննիները, որոնք ձգտում են իրենց պետությունների ստեղծմանը, շահագրգռված կլինեն քրդական պետության ստեղծման նախադեպով։ Իրաքի արաբական համայնքների կողմից քրդական պետության ճանաչումը մեծապես կախված է այն տարածքների մեծությունից, որոնց հավակնում են քրդերը (34 կամ 84 հազար քառակուսի կմ), ինչպես նաև Քիրկուկի ճակատագրից։ «Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը» (Լոնդոն) 2005-ին անցկացրել է քրդական խնդրի հետազոտություն` մասնակցությամբ այդ հարցի առաջատար մասնագետներ Քլեր Սփենսերի, Ռոզմարի Հոլլիսի, Ալի Անսարիի, Նադիմ Շեհադիի, Գարեթ Ստենֆիլդի։ Հետազոտության ընթացքում հարցվել են տասնյակ քաղգործիչներ, փորձագետներ և ուժային կառույցների ղեկավարներ։ Հետազոտության շնորհիվ, Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի տարբեր ինստիտուտներում ստացված տվյալների մշակման ընթացքում 2005-ի վերջին արվեցին հետևյալ հետևությունները.
1. Իրաքի հյուսիսում արդեն ստեղծվել է ինքնուրույն քրդական պետություն, որի հասարակությունն ու վերնախավը քաղաքական այլ նպատակ չունեն, բացի նրա անկախության հռչակումից, իսկ մյուս բոլոր քաղաքական գծերն ունեն մարտավարական նշանակություն, ընդ որում, քրդերը վարել են հետևողական քաղաքականություն և բարեհաճություն են դրսևորել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հանդեպ, զարգացնելով հարաբերությունները Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի տարբեր պետությունների հետ որպես անկախ միջազգային սուբյեկտ։
2. Իրաքում և Թուրքիայում քրդական խնդիրը մոտ ժամանակներս ավելի նշանակալի և օրախնդիր կդառնա արևմտյան ժողովրդավարական ընկերակցության համար, որը չկարողացավ ժամանակին և համարժեք գնահատել այդ հեռանկարը և մշտապես ուշացել է այդ մարտահրավերների առնչությամբ։ Ի շահ տարածաշրջանային անվտանգության, անհրաժեշտ է ավելի հստակ պատկերացումներ ունենալ իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների մասին, քանի որ առաջիկա 15-20 տարում քրդական կուսակցություններն ու հասարակական շարժումները կնախընտրեն շարունակել պայքարը այնպիսի պետության ստեղծման համար, որը ներառի ներկա պետությունների ընդարձակ տարածքներ, իսկ այդ պետություններին, ընդհակառակը, սպասում է թուլացում և փլուզում տարբեր հայտանիշներով։
3. Եթե արևմտյան պետությունները ջանքեր չգործադրեն այդ հեռանկարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ապա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարող է մեծ պատերազմ ծագել` մասնակցությամբ մի շարք պետությունների, կկորսվեն տարբեր քաղաքական ու տնտեսական նախագծերի իրականացման հետ կապված այլ նախագծեր։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ տարածաշրջանի պետությունները պատրաստ չեն անգամ մոտավորապես ընկալելու այն սկզբունքներն ու արժեքները, որոնց հիմքի վրա Արևմուտքը փորձում է լուծել այդ շրջանում մարդու իրավունքների և ազատությունների խնդիրը։ Հետազոտողները նշում են, որ Մեծ Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման ծրագիրը, որ մտադիր է իրականացնել ԱՄՆ-ը, կարող է հանգեցնել լայն ցնցումների և քրդերի կողմից կընկալվի որպես տարածաշրջանը սասանելու ազդանշան։ ՈՒշագրավ է, որ քրդերի քաղաքական կազմակերպություններն ու խմբավորումները, առանց բացառության, ԱՄՆ-ի այդ ծրագիրը համարում են իրենց «ազգային ծրագիր», որը կարող է հանգեցնել միացյալ քրդական պետության ստեղծման։
4. Հետազոտողները հնարավոր չեն համարում քրդերի տևական բաժան գոյությունը, երբ տարածաշրջանում քրդերի ինքնիշխան պետություն է ծնունդ առնում, և նախընտրում են քննության առնել ազգային ազատագրական պայքարի հերթական փուլի ծավալումը Թուրքիայում, որը կբախվի իր պետության ամբողջականությանը սպառնացող աննախադեպ վտանգի։ Որքան շատ է ակտիվանում Թուրքիայի քաղաքականությունն Իրաքյան Քրդստանում ռազմական միջամտության հարցում, այնքան ավելի են քրդերը համոզվում, որ դա վաղ թե ուշ հանգեցնելու է տարածաշրջանում խոշոր ռազմական բախման, քանի որ լիովին սպասելի է ԱՄՆ-ի, Իրանի և Սիրիայի մասնակցությունը։ Այդ աշխատանքում առաջին անգամ գնահատվում է Իրաքյան Քրդստանի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը, որը ձգտում է իր գործընկերների հետ չհամաձայնեցված ծրագրեր իրականացնել այն դեպքում, երբ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է մեծանալ։ Եթե քրդերի նկատմամբ Վաշինգտոնի և Լոնդոնի քաղաքականությունն արաբական աշխարհում ընդունվում է որպես շատ թե քիչ չեզոք, անգամ չափավոր և քրդական հավակնությունները զսպող, ապա Իսրայելի ակտիվությունն արաբական պետությունները միանգամայն այլ կերպ են ընդունում։ Հետազոտողները կարծում են, որ ներկա պայմաններում Իսրայելի գործողությունները միտված են ոչ թե անվտանգության խնդիրների, այլ, ըստ էության, իսրայելական խնդիրների լուծմանը` կապված տարածաշրջանում Իսրայելի դիրքերի ամրապնդման հետ։
5. Այդ հետազոտության մասնակիցներից մեկը` դոկտոր Նադիմ Շեհադին, համոզված է, որ խնդիրն այն է նաև, որ ԱՄՆ-ը, 2003-ին սկսելով իր ռազմավարությունը Մերձավոր Արևելքում, ամենևին չէր մշակել իր անելիքը` կապված քրդական խնդիրների հետ, որոնք ծառացել էին նոր որակով ու նոր հեռանկարով։ Եթե պաղեստինյան խնդրի առնչությամբ կային որոշակի հայացքներ ու մշակումներ, ապա քրդական հարցում ԱՄՆ-ը նախընտրել էր խնդիրները լուծել դրանց առաջացմանը զուգընթաց։ Նախազգուշացումները, որոնք այն պահին հնչեցնում էին Լոնդոնից, որն ավելի իրական պատկերացում ուներ քրդերի մասին, ամենևին ուշադրության չէին առնվում, որովհետև այն ժամանակ չկար ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, քանի որ ամերիկացիներն Իրաքում և Մերձավոր Արևելքում` առհասարակ, լիակատար ռազմական հաղթանակի հույս ունեին։ Այդ հետազոտողի կարծիքով, քրդական խնդիրն օբյեկտիվորեն ունի որոշակի առանձնահատկություններ ու գործառույթներ։ Դրա ծավալումը չի վերացնի ո՛չ պաղեստինյան, ո՛չ իրանական, ո՛չ էլ շիա-սուննիական ծրագրերը, այլ կսաստկացնի տարածաշրջանի ապակայունացումը։ Հետազոտողն առաջարկում է մշակել Իրաքյան Քրդստանին կարգավիճակ տալու օրինական ծրագիր` որպես ինքնիշխան պետության, որը սերտորեն ինտեգրված լինի Իրաքի հետ, ճանաչված` Թուրքիայի, Սիրիայի և Իրանի կողմից, և որն Արևմտյան ընկերակցության պետությունների հետ լինի այդ ինքնիշխանության ապահովման երաշխավոր (այսինքն, այս ցանկություններն ավելի շուտ արտացոլում են արաբական քաղաքական վերնախավի դիրքորոշումները)։
6. 2006-ի մայիսին Էրբիլ քաղաքում, քրդական խորհրդարանի հատուկ նստաշրջանում, օրենսդիրները քվեարկեցին նախարարների միասնական կաբինետի ձևավորման օգտին` գլխավորությամբ Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներից մեկի` Նիջիրվան Բարզանիի։ Նիստին մասնակցում էր 111 պատգամավոր։ Հրավիրված էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի և Իրաքում ներկայացված այլ պետությունների դեսպաններ։ Փոխվարչապետի պոստն ստացավ Օմար Ֆաթահը` Քրդստանի հայրենասիրական միությունից։ Ստեղծվեց 27 նախարարություն։ ՔԺԿ-ի և ՔՀՄ-ի ներկայացուցիչները ստացան 11-ական նախարարական աթոռ։ Նոր կառավարությունում հինգ աթոռ էլ ստացան մյուս, պակաս նշանակալի քաղաքական կուսակցությունները։ Սա ցույց է տալիս ոչ միայն քրդերի ընդունակությունը` պահպանելու կայունությունն ու առաջատար քաղաքական ուժերի համերաշխությունը, այլև լիակատար անկախության նվաճման կուրսի շարունակման կամքը։ Քուրդ քաղաքական գործիչները միջազգային ընկերակցությանը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին պարզապես ժամանակի ու վստահության «վարկ են տվել» իրենց երկրի անկախությունը ճանաչելու համար։
Դաշնայնացման խնդիրը, իհարկե, մշակվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության բարձրագույն կառույցներում, և հնարավոր է, Աբդուլա Օջալանի անձնական մասնակցությամբ։ Բայց այդ խնդիրն արագորեն դարձավ նաև քրդական նպատակը` ինչպես թուրքաքրդերի միջավայրում, այնպես էլ Իրաքում և Սիրիայում։ Տեղեկություններ չկան, թե այդ գաղափարը որքան է տարածում գտել Իրանական Քրդստանում, սակայն, ավելի շուտ, այն քննարկվում է իրանաքրդերի միջավայրում ևս։ Բայց ինքնըստինքյան դաշնայնացման գաղափարը չի կարող իրացվել, քանի որ անհրաժեշտ է որոշակի քաղաքական սուբյեկտ, կամ մի շարք սուբյեկտներ, որոնք կարողանային այդ գաղափարի կրողները դառնալ այդ պետություններում ընթացող լեգալ քաղաքական բանավեճում։ Ըստ էության, Իրաքյան Քրդստանում տարածաշրջանային պետական կազմավորման ստեղծումը դարձել է դաշնայնացման ծրագրի կարևորագույն տարրերից մեկը, թեև դժվար է ենթադրել, թե արտաքին աշխարհում քրդերի գործընկերները, նախ և առաջ ԱՄՆ-ը, այդ նախագիծը համաձայնեցրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ (հատկապես Իրաքի առնչությամբ)։ Լիովին հնարավոր է, որ այդ գործընթացներն Իրաքում տեղի են ունեցել ՔԱԿ-ի ղեկավարությունից անկախ, բայց հնարավոր է նաև այն վարկածը, որ իրաքաքրդերի երկու առաջատար կուսակցությունները թուրքաքրդերի և աշխատավորական կուսակցության հետ սերտ համագործակցության մեջ են գտնվել այդ կարևոր հարցում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Նահանգներն այդ նախագծի մեջ գուցե և ավելի կարևոր տարր է մտցրել, այսինքն` նախաձեռնել և նպաստել է Թուրքիայում ժողովրդավարության և խաղաղության կուսակցության ստեղծմանը` որպես դաշնայնացման հարցի իրացման գործում առավել ներկայացուցչական և հավանական սուբյեկտի։
Ներկայումս Իրաքյան Քրդստանի ղեկավարները չեն շտապում անկախության նվաճման հարցում, քանի որ միջազգայնորեն ճանաչված անկախությունն այդ պետությունը մեկուսացման մեջ կգցի Թուրքիայի, Իրաքի և Իրանի կողմից։ Իրաքի քրդական ինքնավարությունը, որը, ըստ էության, ԱՄՆ-ի խնամարկյալն է, գոյության շատ հարմար ձև է և հենակետ` Թուրքիայում, Սիրիայում և Իրանում քրդական շարժման ծավալման համար։ 2006-2011 թթ. ընդգրկող ժամանակաշրջանն անցավ Թուրքիայում քրդական նոր` ժողովրդավարության և խաղաղության կուսակցության զարգացման շրջանակներում, որը ներկայացված է երկրի խորհրդարանում և Թուրքիայի հարավ-արևելքի տեղական մարմիններում։ Հնարավոր է, այժմ, քրդաբնակ շրջաններում, այդ թվում` խոշոր քաղաքներում, ընտրովի պաշտոնատար անձանց մեծամասնությունն այդ կուսակցության բացահայտ կամ ծածուկ անդամ է։ 2011-ի ժողովրդավարության և խաղաղության կուսակցության ժողովը որոշում ընդունեց Թուրքիայի այդ շրջաններում ինքնավարություն ստեղծելու մասին։ Ընդ որում, այդ պահանջները զուգորդվում են քրդական աշխատավորական կուսակցության կողմից պարտիզանական զինված գործունեության ընդլայնման հետ։ Հարց է ծագում` ինչո՞ւ է այս բարդ իրավիճակում աշխատավորական կուսակցությունը նախընտրել միաժամանակ սկսել զինված գործունեությունն ընդդեմ Իրանի։ Հնարավոր է` խնդիր է դրված աշխարհում ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրավիճակ և քրդական հարցը Մերձավոր Արևելքում դարձնել ունիվերսալ, համախմբել և ընդհանուր նպատակին ծառայեցնել քրդական նորանոր քաղաքական ուժեր, բայց, ավելի շուտ, երևի գործ ունենք արտաքին ուժերի նախաձեռնած առաջադրանքի կատարման հետ։ Համենայն դեպս, արտաքին շատ հզոր միջամտության հանգամանքներ են հասունանում, առավել ևս, որ Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի հետագա անելիքները կասկած են հարուցում։ Պետք է նշել ևս մեկ կարևոր հանգամանք. քրդերը տեսնում են Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժգին ռազմական միջամտությունը և Սիրիայում ու արաբական այլ երկրներում նրա քաղաքական միջամտությունը։ Հավանաբար փորձ է արվում առիթ ու պատճառներ ստեղծելու քրդական իրադրությանն Արևմուտքի պետությունների անմիջական միջամտության համար, որը կարող է մեծ ողբերգության հանգեցնել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ