Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թյուրիմացություն

Թյուրիմացություն
20.03.2009 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մեծարգո պարոն Սարգսյան, գտնվում եմ ծայրահեղ վիճակում, միայն Դուք կարող եք անդրադառնալ այս չարաբաստիկ խնդրին, ինչը որոշիչ կլինի ինձ համար, քանի որ տուժող կողմը «Ավիասերվիսի» ծառայության տնօրենն էր։ Իսկ վերը նշված կառույցի սեփականատիրոջը Դուք քաջ ծանոթ եք։ Իմ հավաստի աղբյուրներով տեղեկացա, որ վերը նշված անձնավորությունն ասել է, թե ինքը չի խառնվում աշխատակցի խնդիրներին, այսինքն` իբրև ոչ մի ճնշում չի բանեցնում դատական պրոցեսների վրա։ Սակայն մտահոգություն կա, որ հանգուցյալ Ա. Խալաթյանի ազգականները զբաղեցնում են բարձր պաշտոններ. ԱԱԾ-ում, դատախազությունում և որոշ ձեռնարկությունների սեփականատերեր են, որոնք էլ դատարանի վրա ճնշումներ գործադրեցին, որի արդյունքում դատավորներն իրենց շահից և վախից, չարաշահելով իրենց պաշտոնը, անհիմն ու անօրինական պատժաչափ սահմանեցին` դատապարտելով ինձ ցմահ բանտարկության։ Հատկապես Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել դատավոր Կարինե Ղազարյանի հայտարարությունը. «Չփորձեք ճնշումներ բանեցնել դատարանի վրա, հասարակական օբյեկտներում նստելով, զանգեր տալով և դատարանի փոխարեն չորոշեն, թե մեղադրյալին ինչպիսի պատժաչափ սահմանեմ»։ Խնդիրն այն է, որ եթե տիկին Կարինե Ղազարյանը որոշել էր բոլորիս միանշանակ ցմահ դատապարտել, ապա ի՞նչ իմաստ ուներ բոլորիս ներկայությամբ նման հայտարարություն անելը։ Պարոն նախագահ, այժմ համառոտ փորձեմ ներկայացնել դատարանի թույլ տված անօրինականությունները. իրեղեն ապացույցների վրա պարզապես թքած ունեն, դատավարությունը կայացավ 1937-38 թվերի սկզբունքներով։ Այժմ Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել այն փաստերը, որոնք հաշվի առնելու դեպքում իմ կարգավիճակը փոխվում է։ Ինձ մեղադրում էին փաստաթղթերի կեղծման, առևանգման և շահադիտական դրդումներով սպանության մեջ։ Ամբողջ քրգործը կազմված է մեկ հոգու կեղծ ցուցմունքների հիման վրա, և դատարանը փաստաթղթերի կեղծման մեջ ստիպված եղավ ինձ արդարացնել, իսկ մնացած հոդվածներով անհիմն գործողությունների գնաց։ Փաստորեն, դատարանը հիմնովին չկարողացավ ապացուցել այն, ինչի համար ինձ մեղադրում են, իբր թե ես, երբ արդեն պոլիէթիլենային պարկը գլխին և մետաղաճոպանը պարանոցին փաթաթած, լսել եմ, որ նա չի մահացել և ճանապարհին կանգնեցնելով մեքենան, փորձել եմ խեղդամահ անել Ա. Խալաթյանին, սակայն չստացվելով, նրա բերանը փակել եմ երկու ձեռքով և խեղդել։ Նշեմ, որ միանշանակ սուտ է, քանի որ մատնադրոշմային փորձագետները վերը նշված առարկաներից իմ մատնահետքերը չեն հայտնաբերել և չէին կարող հայտնաբերել, քանի որ ես նման արարք չեմ կատարել։ Բնականաբար, ցուցմունքը զրպարտչական է. իսկ ինչ մնում է, որ ես իբրև ակտիվ կազմակերպիչներից եմ, դա պարզապես թյուրիմացություն է, ես չեմ ճանաչել և ընդհանրապես կապ չեմ ունեցել հանգուցյալի հետ։ Քննչական խայտառակ գործողությունների արդյունքում է ստացվել այդ ամենը։ Զարմանալի չէ այնքանով, քանի որ այն կատարել են Աբովյանի ոստիկանները, որոնցից մի քանիսին կաշառակերության համար հեռացրել են համակարգից։ Պարոն նախագահ, ես հասկանում եմ, որ դատական համակարգը, ըստ Սահմանադրության, ազատ և անկախ է, իրական կյանքում, սակայն, այլ է, և սա կհաստատի ցանկացած քաղաքացի։ Իսկ ինչ մնում է Վերաքննիչ դատարանին, ի զարմանս մեզ, չբարեհաճեցին վարույթ մտցնել քրգործը` նման փաստերի առկայությամբ։ Պարոն նախագահ, եթե Վճռաբեկ դատարանն իմ բողոքը նույնպես արժանացնի նույն ճակատագրին և, հաշվի չառնելով սույն փաստերը, վարույթ չվերցնի, ապա կհամոզվեմ, որ Հայաստանի Հանրապետությունում որոշ պաշտոնյաներ թքած ունեն օրենքների և Սահմանադրության վրա, ուրեմն` արդարություն պետք է փնտրել Մոզամբիկում։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, մեկ-երկու կաշառակեր, վախեցած դատավորներ ու դատախազներ ինձ չեն կարող հուսահատեցնել։
Հենրիկ ՀՈՎՆԻԿՅԱՆ
Ցմահ դատապարտված

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ