«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՍԵՊ ԽՐԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ

ՍԵՊ ԽՐԵԼԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ
25.10.2011 | 00:00

Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի պրեամբուլան. եթե ոչ ամեն ինչ, ապա հաստատ խիստ կոդային ստացվեց:
«Ե՛Ս, ՍԸՐ, ՆՈ՛, ՍԸՐ»
Պետական այցի ազդանշանումները երկկողմանի երթևեկությամբ փողոց էին հիշեցնում:
Դրանով նախ «երթևեկեց» Դմիտրի Անատոլևիչը. ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա, կարծես, անհարկի ու խիստ անկեղծացավ, ասելով` բանակցություններին տղերքը հայերենից ադրբեջաներենի էին անցնում և հակառակը (ի դեպ,Դմիտրի Անատոլևիչն ու մյուսները, եթե շատ է ուզում, ապա և այո՛, Ալիևներն իմ հայրենակիցներն են. Հայաստանում ծնվածներ են, պատմել եմ, չէ՞, մի մատ էրեխեքս ոնց էինք աչք ու ունկ դարձած կլանում մեծերի ասածները. «Էսօր Ալիևի հորը բերելու-Սիսիանի միջով տանելու են Վաղուդի` թաղեն, ռայկոմի քարտուղարը Սիսիանի ծերին արդեն քանի ժամ սպասում է, որ գան». մենք էլ գաղտնի հասել «Սիսիանի ծեր», փորձում էինք հասկանալ` «кто этот потерпевший, откуда он взялся?», բայց տեսածներս ընդամենը մեքենաների սգո մեծ կորտեժն էր, որը կտրեց մեր մանկության Սիսիանն ու գնաց Վաղուդի գյուղ` «թաղվելու». սա ասում ենք` լրացնելով Դմիտրի Անատոլևիչին` էթնիկ պլանում):
Ինչ վերաբերում է նրա ասածի գեոքաղաքական ազդանշանմանը, ապա Ռուսաստանն ու անձամբ Մեդվեդևը հասկացնում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ֆրանսիային և ԱՄՆ-ին` Ղարաբաղի հարցում Ռուսիո միջնորդությունը հաջողությամբ չպսակվեց ոչ թե Ռուսիո, այլ միմյանց լեզվով խոսող հակամարտող երկրների, նրանց ղեկավարների, նրանց հասարակությունների և խնդրի բարդության պատճառով, այնպես որ, նույն գայթաքարի վրա դուք ևս սայթաքելու եք` «մսյո և սըր» արևմտյան համանախագահներ:
Ասել է` Ռուսաստանը թեև արտաքուստ համաձայն է, որ մինչ Պուտինը կընտրվի, բանակցային պրոցեսը չկանգնի, ինչ-որ չափով այն դրոշակակրվի Ֆրանսիայից, այնուհանդերձ, չի ցանկանում, որ գործընթացում որևէ էական տեղաշարժ լինի:
Չնայած առանց Ռուսիո «մեծ» ցանկության էլ որևէ տեղաշարժ հնարավոր չէ:
Հայաստանն այս փուլում ևս բավականին սինխրոն է խաղում համանախագահող երկրների հետ: ԱՄՆ-Ֆրանսիա տանդեմի նպատակն այս պահին ԵԱՀԿ ՄԽ պրոցեսը, այն է` բանակցային գործընթացը կենդանի պահելն է, որ հանկարծ իրադրությունը պատերազմականի չվերածվի` մի «порох» պատճառով, ինչպես եղավ 2008-ին, երբ Ռուսաստանը «մտավ» Վրաստան` «խաղաղության» (հիշենք` Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց` հենց «նման» բան եղավ ղարաբաղյան ֆրոնտում, Ռուսաստանը «նաղդ» խաղաղություն հաստատող է): Մյուս կողմից` արևմտյան համանախագահող երկրները կարծես թե շատ էլ դեմ չեն Ադրբեջանի առաջ քաշած տարբերակի տեսլականին` համաձայնեցված տարրերով սկսել մեծ համաձայնագրի շուրջ բանակցությունները, կնքել այն, խաղաղապահներ «ներմուծել» տարածաշրջան։ Ինչը հաստատ Ռուսիոյին ձեռք չի տալիս: Նախ, որ պրոցեսը կանցնի Արևմուտքի ձեռքը, և ապա` ամենալավ «բազարը» դաժանորեն երկրաշարժված այս տարածաշրջանում հենց Ղարաբաղի հարցով են արել, անում և դեռ «անելու» են:
ՈՒ, քանի որ «տարրերից» բաղկացած համաձայնագիրը մեզ «վաբշե» ձեռնտու չէ, արտգործնախարար Նալբանդյանն ասում է Ադրբեջանին և Արևմուտքին` «նո՜, սը՛ր, նե՛տ»:
Հայկական կողմը ևս ունի մինիմում, մաքսիմում, միջանկյալ ծրագրեր: Մաքսիմում` Ղարաբաղի անկախության ճանաչում: Միջանկյալ` Ղարաբաղ-Ադրբեջան անմիջական բանակցություններ:
Մինիմում` դիպուկահարների հեռացում:
Ոչ մեկն էլ էս պահին «ամալ եկող պյան չեն»:
Բա ասա, Ռուսաստա՛ն, ո՞ւր ես սեպը ձեռներին դռանդ հերթ կանգնածներին ասում` «ես, սը՛ր, օչեն ես, սը՛ր», իմա` «լյոխ գյուդում-հըսկանում եմ, համա լյացս կյամա»:
Որ ի՞նչ։
«ԽԱՎԱՐԱՍԵՐ» ԲԱՌԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՍԵՔՍՈՒԱԼ «ՄՈՄԵՆՏՆԵՐ» ՈՒՆԻ ԻՐ ՄԵՋ
Հաջորդ «դվիժենին» փոքր-ինչ վաղ էր սկսվել: Այն անվանենք մաքսա-եվրազեսա-ազատգոտիա-ռուսաստանյան իդեա-ֆիքս:
Այո, ԵվրԱզԷՍ-ը Պուտինի պատասխանն է Չեմբեռլենին. Մերձավոր Արևելքը վերցրած, Քադաֆիին «նկարահանման» դրած ԱՄՆ-ի (լինենք անկեղծ, իհարկե, մի քանի տարվա մեջ ամերիկյան «այդքան տղաների» ցցի վրա նստած տեսնելն ուղղակի ավելին է, քան 2012-ին սպասվող մոլորակների շքերթը, երբ բոլոր մոլորակները մի շարքի վրա կշարվեն` փոխելով աշխարհի ռիթմ-վիբրացիան, էներգետիկան. բոլոր դեպքերում, այս «մի շարքը» ևս բավականին տպավորիչ ստացվեց` ոջլոտած, ատամներն ստուգվող Սադամ, իր կնոջ ներկայությամբ և պաշտպանությամբ գնդակահարվող բեն Լադեն, բոլորի հետ «նկարվող», բանջարեղենի «բուտկայում» հայտնված Քադաֆի, էլ ինչ խոսենք հորիզոնական, այն է` պառկած դիրքով իր սեփական դատաքննությանը մասնակցող Մուբարաքի մասին. նրանք բոլորն իրենց օրերում ամերիկյան երազանքի «գուդ գայերն» էին, ու թե ուզում եք` մի քիչ էլ դաժան, ապա այսօր ևս շարունակում են իրենց «միսիան»` ցուցանում են ԱՄՆ-ի միֆն ու բազմապատկում ԱՄՆ-ի ցամաքող էներգետիկան. վկան` Մուբարաքի երեկվա մահը):
Չէ, մի վախեցեք. Մակքեյնի ասածներն առ ոչինչ են, և նրա խավարասերները (Լավրովն է ասել. ո՞վ չունի` կորցրել է այդ Մակքեյնը իր խավարասերները. հիշենք` Մակքեյնն ասել էր` Պուտինն ու Ասադը, Քադաֆիի «ցուցանքից» հետո, պետք է որ այլևս հանգիստ չքնեն) չեն սպառնում Ռուսաստանին և Պուտինին:
Ասում են` սիրտն ավելցուկից է խոսում. Մակքեյնինը` ԱՄՆ-ի «ավելցուկներից», Լավրովինը` Ռուսաստանի: Թե որքան կոշտ էր Լավրովի գնահատականը` ՄԱԿ-ի կանոնադրության ամենակոպիտ խախտմամբ Քադաֆիի սպանությանը վերաբերող, արդեն իսկ ապացույց է, որ վերաբեռնման «տակ» հայտնված երբեմնի «նապարնիկներ» ԱՄՆ-ն ու Ռուսաստան, Սիրիայի և Իրանի սպասումների շեմին, միմյանցից հեռանում են մի ուրիշ արագությամբ, մի ուրիշ պաթոսով (ու թե սթափ գնահատենք Մակքեյնի ասածները, ապա դրանք կարող են և շատ էլ ուտոպիկ չլինել` չբացառելով, որ ՈՒոլ-սթրիթի սթրեսի մեջ հայտնված ԱՄՆ-ն իր հերթին, Պուտինի ընտրությունների շեմին Ռուսիո երիտասարդության պերմանենտ «պարադներ» անցկացնի Կարմիր հրապարակում` ընդդեմ Պուտինի. կարծես արդեն սկսել է` «Մեր գժանոցը քվեարկում է Պուտինի օգտին» կլիպով):
Դառնանք մեր սիրելի և անմոռաց ԵվրԱզԷՍ-ին. դա Պուտինի վերջին փորձն էր` Միջին Ասիա մտնելու, «Մեծ Մերձավոր Արևելք» ամերիկյան պրոյեկտը կանխելու:
Դրա համար էլ Պուտինն ահավոր դողացնում է այդ կառույցի վրա, որի կայացումը, բացի Պուտինի հեղինակությունից, այլ արգումենտ չունի, չնայած, եթե անկեղծ, մեզ ի՞նչ. մենք «գնալու ենք քաղաք` սովորելու». մեր բոլոր ենթակառուցվածքները վաղո՜ւց «տնտեսությունն ահավոր բարձրացրած» ՀՀ երկրորդ նախագահը հանձնել է Ռուսաստանին, այնպես որ, ԵվրԱզԷՍ-ից թե մեկը շահելու է, էդ մենք ենք լինելու, ու կյանքներիս մեջ մի անգամ կարող ենք և շռայլ լինել ու համաձայնել, երբեմն մեզ ՆԱՏՕ-ի անկողնում ուտելու-քնելու «համար» հաթաթա տված «գոսպոդինի», մեզնից ոչ պակաս էքսցենտրիկ Մոդեստի հետ: Կոլերով: Որը Սերժ Սարգսյանի այցից վայրկյաններ առաջ հասցրեց յուր, ոմանց կողմից «նահատակված» համարվող «Ռեգնումում» ասել, որ կա «այսպիսի» «այլընտրանքային» ելք` Սերժ Սարգսյանի համար. ԵվրԱզԷՍ-ին անդամակցում, որպեսզի Հայաստանի մոնոպոլ և օլիգարխ սիստեմը թարգի «սեպ» խրել` ուր պատահի, ինչպես պատահի, ումով պատահի, երբ պատահի:
Հա, ի դեպ, ինչպես հատուկ է Մոդեստին, նա ձևականության հետևից չէր էլ ընկել` «այընտրանքային պրոյեկտներ» Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի անունների կողքին գրել էր նաև Տեր-Պետրոսյանի անունը. ասել է` ի լուր համայն աշխարհի խոստովանել, որ վերջինս ևս սիրում է Ռուսիան և յուր ԵվրԱզԷՍ-ը:
«Примечательно»:
Այնքան, որ Մոսկվայում կառուցվող հայոց եկեղեցու ֆոնին, դեռ Մոսկվա «չհասած» ալամ աշխարհի հայ Արա Աբրահամյանն ասաց` իսկ Սերժ Սարգսյանը նույնպես կարող է և, կարծես թե, համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի գոյությանն ու անդամակցությանը. «պարզապես իրավական կողմը պետք է նայել»:
Դե «իրավական կողմ» է, մինչ դես, դեն, խաղն ու գեոքաղաքական դաշտն ավելի հստակ կդառնան: Այնպես որ`
«ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ» ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՄԻԱՑԵ՛Ք
Որովհետև այս պահին ռուսական գետնի վրա անելիք չկա Հայաստանում: Սերժն ու Տիգրանը «սաղ արել են»: Լրջացանք:
Այսպիսով, «սեպի» մասին Սերժ Սարգսյանի շտրիխավորումը հեչ նման չէր իրեն: Գիտենք` համբերատար, դրանով շատ ժամանակ մեզ համբերությունից հանող, ծանր, դանդաղ, տասը չափելուց հետո էլի մի քսան չափող Սերժն էս անգամ ուղղակի տիեզերական արագություն դրսևորեց, հետն էլ ահավոր «դուզ» խոսեց (դուզ խոսքն էլ գիտեք…): «Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու փորձերն անարդյունք են»:
«Սիսիանի ծերից» Երևանի կողմերը (չե՞ք ամաչում, էլի հիշեցիք Բեռնն ու Նիցցան. ո՞վ նման բան ասաց) եկած բոլորս էլ սկսեցինք մտածել, «Кто эти потерпевшие, откуда взялись?»:
Ռուսիո հայ համայնքի հետ հանդիպած ՀՀ նախագահը ո՛չ անուն է տալիս, ո՛չ բան, սակայն «հարկավորները» հո՞ հասկանում են` ում և ինչ է ասում Սերժ Ազատովիչ Սարգսյանը, ում համար են ղողանջում զանգերը… վերջի՛ն դասի:
Իսկ նա ասում է` ա) սա ձեր խաղը չէ, թանկագին «սեպիստներ», թարգեք, դուք էս խաղում ոչ մեկն եք (եթե «մեղմ» ասենք), բ) ես շատ լավ հասկանում եմ` ձեր ինչն է ցավում և ինչու, գ) եթե պետք լինի, ես ձեզնից լավ կխաղամ Ռուսաստանի հետ, դ) համ էլ հերիք է` էստեղ-էնտեղ բամբասեք ինձնից, դա տղամարդու գործ չէ (մենք ասացինք` տղամարդու, «միակ» բառը չենք օգտագործել):
Եվ վերջապես, այդ միտքը մեսիջ էր նաև Ռուսաստանին, որ բան ունեք` ինձ ասեք, թե չէ «սեպիստներով», ԲՀԿ-ով ի՞նչ խաբար է բան ասելը, սեպ խրելը:
Իհարկե, այս և մնացած առնչություններով մենք էլ մեր «ասելիքն ու մտածելիքն» ունենք «մայր-Ռուսաստանին», որ այլ առիթներով ասել ենք, բայց հիմա «վախտը» չէ. սակայն մի արձանագրում պետք է կատարենք. «ֆեյսբուքների», այլևայլ «բուք ու բորանների» առկայությունն իսկ բավարար է, որ մեզանում նոր սերունդը Ռուսաստանին ավելի լավ ճանաչի, լավ «հասկանա» ու մտածի. էս ի՞նչ անտակ ծով է էս Ռուսաստանը. ի՜նչ անես, ի՜նչ տաս` քի՛չ է:
Մնացածի մասին, ինչպես միշտ, հաջորդ դասին:
Երկարօրյա ենք մնալու էսպես` մինչև էդ օրը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ