«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԳԱԳԱԹԻՆ

ԳԱԳԱԹԻՆ
14.10.2011 | 00:00

Հավասարակողմ եռանկյուն: Այսինքն` եռանկյուն, որի երեք կողմերն իրար հավասար են, և բոլոր անկյունները հավասար են 60 աստիճանի: Նման եռանկյան բոլոր գագաթները սուր են, բացի այդ, ինչպես էլ շուռ տաս այդ եռանկյունը կամ, ավելի ճիշտ, որ կողմից էլ նայես, այն միշտ նույն տեսքն ունի: Այդ եռանկյունը սատանայի օղակ չէ: Սատանայի օղակ հասկացությունը, հավանաբար, կա բոլոր ազգերի ընկալման մեջ: Այսինքն` օղակ, որից դուրս գալ հնարավոր չէ: Բայց, արի ու տես, որ, լինելով «համաշխարհային» ազգ, այդ օղակից բացի, մենք մեզ համար ստեղծել ենք (թե՞ ճակատագիրն է ստեղծել) քաղաքական մի եռանկյուն, որից, ինչպես երևում է, հնարավոր չէ դուրս գալ: Ահա քաղաքական այդ եռանկյունը.
Թող ոչ ոք չարությամբ չլցվի իմ դեմ, թե ինչու է գագաթին Սերժ Սարգսյանը։ Լևոնականներն ու քոչարյանականները կարող են իրենց ուզած ձևով շուռ տալ եռանկյունը, և նրանց «կումիրը» կհայտնվի գագաթին: Բայց քանի որ այսօր Սերժ Սարգսյանն է գագաթին, լևոնականները` ձախից, քոչարյանականները` աջից (կամ հակառակը) կփորձեն մագլցել` եռանկյան գագաթը նվաճելու: Ենթադրենք, լևոնականները, կանգ չառնելով ոչ մի բանի առաջ, կարողացան մագլցելով հասնել եռանկյան գագաթը և այն շուռ տվեցին այնպես, որ գագաթն իրենց նայի: Կամ էլ քոչարյանականներն իրենց հնարավոր միջոցներով (ասեմ, որ այդ հնարավոր միջոցները շատ տարողունակ են) տիրանան այդ գագաթին, ի՞նչն է փոխվելու: Շարքային հայերը մեկ տասնյակից ավելի տարի (ցուրտ, խավար, թալան, կոռուպցիա, արյուն, գաղթ և այլն) նայել են այդ եռանկյան երկու գագաթները կազմող տիրակալներին և, անկեղծ ասած, ճնշող մեծամասնությամբ հակակրանք զգացել նրանց նկատմամբ, թեպետ դա չի խանգարել, որ նրանք եռանկյան տիրակալ գագաթին բազմած վայելեն կյանքի անբարո հաճույքը:
Ստացվում է, որ ևս քսան տարի ու դեռ էլի անորոշ ժամկետով ազգը պիտի հարմարվի այդ եռանկյանը: Դրա գագաթների տիրակալներն այնպես են ճնշել քաղաքական դաշտը, որ, իրենցից բացի, ոչ մեկը չմոտենա գագաթին, և դա ամրագրել են սահմանադրորեն: Ցավալին այն է, որ ժամանակին լինելով իշխանություն, նրանք կառավարման տարիներին զգալի ռեսուրս են կուտակել իրենց շուրջը և ցանկացած պահի կարողանում են ապակայունացնել երկիրը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է նախ և առաջ փոխել Սահմանադրությունը, որով մեկընդմիշտ կվերացվի եռանկյան այդ պատկերը; Բայց քանի որ այսօր դա հնարավոր չէ հասկանալի պատճառներով, և հասկանալի պատճառներով այսօր այդ եռանկյունը մեկընդմիշտ դեն շպրտել նույնպես հնարավոր չէ, ուստի ես գերադասում եմ նայել այսօրվա եռանկյան գագաթին և ակնկալել, որ երրորդ նախագահը կփոխի սահմանադրությունն ի շահ երկրի, որից հետո լավ թե վատ, կղեկավարի, և ընդդիմությունն էլ իրեն հարմար պահի չի գոռա.
-Նախագահ, հեռացի՛ր:
Եվ ուրեմն, հորդոր գործող նախագահին. Ձեր պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ անպայման փոխեք Սահմանադրությունը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ