«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԵՐԸ… ՎԵՐՋԻ՛Ն ԴԱՍԻ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԵՐԸ… ՎԵՐՋԻ՛Ն ԴԱՍԻ
21.10.2011 | 00:00

Հոգեձգաբանական «փորձաքննությունը» շարունակվում է: Չենք զարմանա, եթե այսօր սպասվելիք ՀՀԿ նիստը հետաձգվի, և Սերժ Սարգսյանը «խնդրին» վերադառնա Ռուսաստան կատարելիք պետական այցից հետո: Չմոռանանք հիշեցնել նաև, որ պետական այցն ամենաբարձրն է պետությունների հարաբերություններում:
ԲԱ ՈՐ ԵՍ ԷԼ ԾԻՏԻ՞Կ ԴԱՌՆԱՄ
Այո, մինչ Բեռն` «Ծաղիկների փողոց» այցելելը, Հովիկ Աբրահամյանի մոտ հանդիպել են Հայաստան վերադարձած Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը, խնամի-բարեկամական ջերմ միջավայրում քննարկելու ԲՀԿ-ին ուղղված ՀՀԿ մեսիջը: Որից հետո ԱԺ այգում մի քիչ էլ զբոսնել են Ծառուկյանն ու Կարապետյանը: Ի՞նչ են խոսել նրանք, որ ամեն կերպ ցանկացել են` իրենց մարդ չտեսնի, կիմանան լոկ ԱԺ ծառերը, բայց թարսի պես Ալբերտ Հերոյանի թեթև ձեռամբ գնված փոշեծծիչը նրա համար էր, որ «վերցներ» ԱԺ այգու ծառերի փոշին, այդ իսկ պատճառով «չենք կարող ասել», թե ինչ են խոսել բարեկամները ծառերի ներկայութամբ:
Ծառերի ու ԲՀԿ առաջնորդի հետ հարաբերվելուց հետո Կարեն Կարապետյանը մեկնել է Նիցցա: Որտեղ գտնվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մենք ոչինչ չենք ասում: Պարզապես արձանագրում ենք փաստերը: Իսկ եթե ձեր մտքով անցնում է հաշվել, թե Բեռնից Նիցցա քանի կիլոմետր ու քանի ժամվա ճանապարհ է, դա ձեր «դավադրական տեսության» գործն է, և վերջ:
Իսկ Եվրոպայի խիստ կենտրոն Բեռնից առարկայորեն գիտենք, որ այնտեղ հինգ-վեց օրով գտնվող ԱԺ նախագահը հանդիպել է ընդամենն Իրանի և Քուվեյթի խորհրդարանի նախագահների հետ:
Տեղն է դրանց… էդ եվրոպացիներին: Իհարկե, Լարիջանիին համբուրելու և Քուվեյթի իր գործընկերոջ հետ ողջագուրվելու համար մեր ԱԺ նախագահը կարող էր և Մերձավոր Արևելք գնալ, սակայն Մերձավոր Արևելք ներխուժած, այնտեղ հեղափոխություններ իրականացրած այդ Արևմուտքին պետք էր դաս տալ հենց Եվրոպայի սրտում, և Մերձավոր Արևելքը բերել ուղիղ Արևմուտք: Առանձին վերցրած: Ոչինչ, որ եվրոպական որևէ երկրի խորհրդարանի նախագահի հետ հանդիպում չեղավ: Կարևորն էդ չէր:
Կարևորն էն է, որ մեր պատվիրակությունն արդեն վերադարձել է Նիցցայից, օ՜յ, խառնեցինք, Բեռնից, և այսօր պետք է որոշակի հստակեցում մտցվի կոալիցիոն ուժերի հարաբերություններում, եթե Սերժ Սարգսյանը որոշի` չհետաձգել ՀՀԿ գործկոմի նիստը` մինչև իր պետական այցի ավարտ: Դեպ մայրաքաղաք Մոսկով:
Իսկ մինչ նա կմեկներ Պյոտր Մեծի չսիրած Մոսկով, նույն Պյոտրի «լուչեզարնայա դելտայի» վրա կառուցված քաղաքում վարչապետ Տիգրան Սարգսյանը անապատում կանչողի ձայն դարձավ նրա համար:
Չէ, նկատի չունենք, որ պիտերցիներին (իսկ Պուտինն ու Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն պիտերցիներ են. երկուսն էլ այնտեղից են սկսել իրենց «լուչերը» տարածել. այնտեղ են ուսանել ու կարիերա սկսել, ի տարբերություն Նիցցայում և Բեռնում եղողների), այո, պիտերցիներին ընդհանրացնող շատ բաներ կան, մենք չէ, որ ասում ենք, այլ դարերի պատմությունը, որն արձանագրում է Պետերբուրգի, այն է` մեծ շոտլանդացի Բրյուսի նախագծած մետաֆիզիկական հյուսիսային մայրաքաղաքի պատմությունը. այն է` այնտեղ ապրած, ուսանած, աշխատածների ընդհանուր ոգին, և ինչու ոչ, իրար հասկանալու շատ նուրբ` վեցերորդ զգայարան. ասում են` Տիգրան Սարգսյան-Պուտին հանդիպումն այս անգամ առանձնացել է իր ջերմությամբ և գործնականությամբ: Սովորաբար առավել «ստրոգի» Պուտինը բավականին ժպտացող, ավելի մարդամոտ ու խոսուն է եղել, ինչը նախորդ հանդիպումներում չի նկատվել:
Հա, որովհետև Սարկոզիի, ամերիկյան պետքարտուղարի տեղակալների «ներս ու դրսի» ֆոնին արևմտյան համարում ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանն ահավոր «հյուսիսային» է եղել և խոշոր մաստեր կլաս է ցույց տվել այդ օրը:
Նա ստորագրեց ազատ առևտրի գոտու պայմանագիրը, էս քիչ էր, հետն էլ բոլորի բաց աչքի առաջ ասաց, «բեսամթ պատմական» ստորագրություն ու փաստաթուղթ էր (ինքն էլ փաստաթղթի հետ, փաստորեն, մտավ պատմության գիրկը), ի հեճուկս Ադրբեջանի, որը յուր տրանսկասպյան, Ռուսաստանը շրջանցող Թուքմենստանի հետ չստորագրեց այդ պայմանագիրը` ավելի ջղայնացնելով մեր Պուտինին, որի «մատրյոշակների» տեսության կողքին իր հաստատուն ու աներկբա տեղը գտավ Հայաստանից տարված, Տիգրան Սարգսյանից դրված «մատրյոշկաների» ահագին գրագետ, ճկուն խաղը:
Հետո Պիտերի «զակալկա» ունեցող Տիգրան Սարգսյանը գնաց մի քիչ էլ պատմականվելու աշխարհին հայտնի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում իր սիրած գործն անելու` դասախոսելու: Չէ, չենք ասում, ի հեճուկս իր լավը չուզողների, բյուջեի տապալումը ոսկերչորեն պլանավորողների, կառավարությանն անվստահություն հայտնողների ավերակված մաստեր-պլանի: Չէ՛:
Մի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի ցավով տնքացողներին, արտագնա «աշխատանքով» զբաղվողներին բան չմնաց անելու նրա և Սերժ Սարգսյանի այս քայլերից հետո:
Չենք խոսում` «հայելի-հայելի, ո՞վ է ինձնից սիրելի» մոտիվներով հրապարակված ԲՀԿ 35 տոկոսի մասին ևս, որովհետև այդպես էլ, խոշոր հաշվով, չհասկացանք. տոկոսային այդ «սալյուտը»` ֆեյերվերկը` ներսի՞ց, թե՞ դրսից էր: Ինչպե՞ս էր արված: Նստա՞ծ, կանգնա՞ծ, թե՞... Շատ պարզ: Եթե հավատանք դրանց, ապա այն արված է, երբ ԲՀԿ-ն կոալիցիայում է: Ասել է` կանգուն վիճակում: Իսկ իրենց ապսպրվել էր` «հետո, կեսը» անել. այն է` կոալիցիայից դուրս գալուց հետո հալ ու հարցմունք անել` «ճշմարտապես և ոչ` կարծյոք»:
ԱՍԱ` ՈՎ Է ԴԱՍՂԵԿԴ, ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
Այսպիսով, սիրո՞ւմ ենք Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, ընդունո՞ւմ ենք նրա գործելաոճը, թե՞ ոչ, ակնհայտ է, մարտի 1-ով ահավոր թուլացած Սերժը, բոլոր դեպքերում, կարողացավ ահագին հետաքրքիր կասկադով բալանսավորել թե՛ ներհայաստանյան, թե՛ արտքաղաքական կյանքը (ի՞նչ են ասում, էլ առավել` անում ԲՀԿ-ն ու մնացած սանիտար ուժերը Ռուսաստանի համար, որ Սերժը չի անում. ի դեպ. եթե չասենք, որ նա արել է անհնարինը, որն էլ վերջերս հիշեցրեց «Էքսպերտում». հա, 49 տարով Ռուսաստանի գոյությունը մեզանում երկարացնելու մասին է խոսքը, ինչից հետո ուղղակի սրբապղծության պես մի բան կարող է դիտվել Ռուսաստանի և պապից կաթոլիկ ռուսամետների հակընդդեմ «հայցով» հանդես գալու կլինիկան):
Շարունակենք. նույնիսկ այդքանից հետո Սերժը փորձում է բալանսավորել հայաստանյան արտաքին քաղաքականությունը և, հավատացեք, գոնե այս պահին նա ահագին հետաքրքիր իրավիճակ է արձանագրել:
Ասենք միանգամից. Սերժ Սարգսյանն այն քչերից է, որ եթե լիարժեքորեն չի տիրապետում համաշխարհային, գլոբալ խաղին, ապա, հաստատապես, այն խորապես հասկանում է: Ինչպես ընդունված է ասել` «պարոն գլոբը» նույնպես հասկանում է, որ Սերժը դա հասկանում և քայլեր է անում որոշ ու հետաքրքիր: «Որոշները» պնդում են, որ Սերժը նույնիսկ «դաբրո» ունի «պարոն գլոբից» (չմոռանանք, որ Ռուսաստանը ևս «պարոն գլոբենց» բաղկացուցիչն է), և որ «պարոն գլոբը» երբեք չի «տապալի» Սերժին, բայց «տրամադրությունը երբեմն-երբեմն մի քիչ կգցի»:
Է՛ս է: Ողջը:
Այսպիսով, ԱՄՆ-ի հետ խաղում ենք բավականին քաղաքակիրթ լադի վրա, Ֆրանսիայի հետ «բարձր դո» է, ինչի առնչությամբ Ռուսաստանին ասում ենք. նոր գեոգլոբալ իրողություններ են աշխարհում, նոր վիբրացիաներ` տիեզերքում (փոխվում է Ձկան համաստեղությունը Ջրհոսի անցնելով), համապատասխանաբար ողջ խաղն է փոխվում:
Այսպես, Արևմուտքն արդեն իսկ թափանցել է Մերձավոր Արևելք, կենտրոնացել է մեր տարածաշրջանի վրա: Հիմա ավելի լավ չէ՞, որ ԱՄՆ-ի փոխարեն մասնակի խաղ սկսվի Ֆրանսիայի հետ (չմոռանանք` ԵվրԱզԷՍ-ի մասին Տիգրան Սարգսյանն ասել է` «հեռանկարային ու ժամանակին համընթաց գործընթաց է»), որովհետև, սիրելի Ռուսաստան, հազար ու մի հարց կա` Իրանի հետ Ֆրանսիան պետք եղած դեպքում կարող է խոսել, Թուրքիային անկյուն քշել և ընդհանրապես էս բոլորը քո շահերից էլ է, չէ՞, բխում:
Հետո՞ ինչ, որ Արևմուտքը փորձում է օգտվել առիթից, այդ թվում և` քեզ հետ պայմանավորվելու արդյունքում. մի քիչ «ղաթը ճղել» և Ղարաբաղի հարցի դրոշակակրությունը վերցնել իր ձեռքը: Չէ՞ որ Ղարաբաղի հարցն էս պահին լուծվող չէ. Նալբանդյանն օդում չբռնե՞ց Մամեդյարովի հայտարարությունն ու պատասխանեց. արդեն իսկ համաձայնեցված տարրերով խաղաղության մեծ պայմանագրի մասին խոսք լինել չի կարող անչափ տրիվիալ` Մոսկոկ-Աքվիլյան պատճառով. ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Պը՛րծ:
Ռուսական այս ի՜նչ անհանգստություններ են, որ «պրոռոսիյսկի» ԲՀԿ-ին կանգնեցրել «շոշին», սպասեցնում են, սույն «պլուտոկրատիկ ակումբն» էլ մեկ շաբաթ է` չգիտի` իր քո՞ւնն է տանում, թե՞ սոված է (վերջում, Ռուսաստանից վերադառնալուց հետո, Սերժը չասի` համ քունդ է տանում, համ սոված ես, երկուսն էլ արա):
Ընդ որում, ելնելով հանգամանքից, որ այս փուլում Ռուսաստանը մասնակիորեն խաղում է ԲՀԿ-ով և ոչ թե, ասենք, ինչպես միշտ` ՀԱԿ-ով (ի մեծ ցավ ՀԱԿ-ի, որովհետև նույն Ռուսաստանը կարծես այլևս չի վստահում ՀԱԿ-ին` ԱՄՆ-ի հետ տված խաղերի և մնացածի հետ կապված, որովհետև ու հաստատ Ռուսիան չէր ներելու ՀԱԿ-ին առ այն, որ վերջինս էմիսար է ուղարկում ԱՄՆ դեսպանատուն` նրանց ասելու, որ Տեր-Պետրոսյանի ԱՄՆ քննադատությանը պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետև նա հենց այնպես, պրոֆիլակտիկայի համար է դա անում), ԲՀԿ-ով խաղալն արդեն իսկ նշանակում է, որ ռուսական խաղը` ա) շատ թույլ է խաղում մեզանում, և բ) որևէ լուրջ նպատակ Ռուսիան չի հետապնդում այս խաղում, բացի «հոգեբանական-ձգաբանական» ճնշումից. որովհետև, ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի բրենդն ու շարմը բոլորովին այլ գաղափարականություն և գեոքաղաքական ֆակտոր են, ի համեմատություն ԲՀԿ-ի ունեցած միակ` «բարեգործության» ֆակտորի:
Այլ կերպ ասած` էստեղ կոալիցիայի հարց չէ, որ քննարկվում է:
Ի դեպ, նախորդ ուրբաթ տեղի ունեցած գործադիրի նիստում Սերժ Սարգսյանն ասել է. հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն անվերջ հայտարարում է` մենակ եմ գնալու (մենակ, շատ մենակ, ահավոր մենակ` անվերջ մենակ: Մե՜-նա՜կ: Հա՜-յե՜ր- հեղ.): Ո՞վ է նրան ասել` մի գնա. որևէ մեկն իր հետ նման հարց չի քննարկել, որևէ մեկը նրան չի ասել` միասին ենք գնալու: Թող գնա: Այդ իսկ պատճառով խիստ անհասկանալի է ԲՀԿ-ի պահվածքը:
Հա էլի, ասա, դու պիտի մի տեղ էլ ուզես միասին գնալ, որովհետև ի՞նչ իմանաս` ինչ կլինի, իսկ միասին գնալու դեպքում գոնե քո ստաբիլ երեսուն տեղը կունենաս:
Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի այդ օրվա նիստում նախ որոշվել է հաջորդ նիստն անել երկուշաբթի (անցած), հետո մտածել են` ուրբաթ, այսօր:
Պարզապես ճշտելու` ԲՀԿ-ն հուշագրվա՞ծ է մենակ գնում, թե՞ անհուշ ու անլծակ` «ճամփաներով առա՜նց յար»:
…Առանց յար ապրել չի լինի, տղե՛րք, իմ արև:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ