«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԹՈՒԼԱՆԱՆՔ ՈՒ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞…

ԹՈՒԼԱՆԱՆՔ ՈՒ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞…
04.11.2011 | 00:00

Շաբաթվա սկզբում տեղի ունեցած ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, «ի շարս» կադրային հարցերի, «ծերակույտի» հետ խոսել է նաև Ռուսաստան կատարած իր այցի մասին:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՎՍ` «ՌԵՍՏԻ» «ՎՐԱ»
Այցը Սերժ Սարգսյանը գնահատել է բավականին արդյունավետ ու ջերմ: Սակայն առանձնապես չի «ծաղկացրել»: Չնայած` խաչելության ուրբաթին նախորդող չարչարանաց չորեքշաբթի օրն ԱԺ-ում «տաշտակի» և «կոտրվածքների» մասին խոսելուց հետո Գալուստ Գրիգորիչի սենյակ` վատ կոնյակ ըմպելու մտած Տիգրան Սարգսյանը երկրորդ բաժակին զուգընթաց ասել էր, որ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան փայլուն ստացվեց («ալավերդին» թողնենք Պուտինի մոտ, որը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն իր հերթին բավականին արդյունավետ գնահատեց Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը):
Մի խոսքով, զուսպ «գույներով» իր այցը ներկայացրած ՀՀԿ նախագահն իր «ծերերին» հարկ է համարել տեղեկացնել նաև, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին որևէ խոսք մոսկովյան հանդիպումների ընթացքում չի եղել: «Ծերերը» հո չէի՞ն հարցնելու` «վպցՋպսՌ?»: Նրանց «ծեր» գլուխն զբաղված է եղել քանիօրյա կադրային շոկով:
Ս. Սարգսյանի «ծերակուտային» տեղեկացումների մեջ, ըստ ամենայնի, ամենահետաքրքիրը, գոնե մեր տեսանկյունից, այն էր, որ Վ. Պուտինի հետ Նովո-Օգարյովոյի հանդիպմանը մասնակցել է նաև Դմիտրի Մեդվեդևը, և իրենք երեքով են շարունակել «զրույցը»:
Իսկ այս հանգամանքը, թերևս, ասում է շատ բան, եթե ոչ ամեն բան:
Իհարկե, հասկանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը հարկ է համարել նշել, որ այնտեղ չի քննարկել ներքին խնդիրներին վերաբերող հարցեր, որովհետև դեռ մինչև Մոսկվա գնալը, իրեն «հատուկ ձևով», իր առջև է փռել քարտեզը և ներքաղաքական դաշտում անցկացվելիք զորավարժություններ է գծել` լոկ իր համար տեսանելի` «ինչը ինչից հետո»-ն շատ լավ պատկերացնելով:
Այլ հարց է, որ այդ մասին հնարավոր է և տեղյակ պահած լինի իր ռազմավարական գործընկերներ Պուտինին ու Մեդվեդևին, որովհետև «քարտեզն» առաջին հերթին վերաբերել է Հայաստանում ռուսիստների համարում ունեցողների ճակատագրին:
Երբեք չասելով երբեք (չի բացառվում, որ սաբոտաժային պրակտիկան, որը վերջերս տեղ է գտել տեղեկատվական պատերազմի տեսքով` «սա հրաժարական տվեց, նա տվեց. բոլորը փաթեթով կազմալուծվեցին, ջրհեղեղ եղավ իրենցից հետո», դեռ կշարունակվի, սակայն թույլ տանք մեզ կարծել, որ այդ անկանոն շարժումները կհանդարտվեն` ուղեկցվելով մի քանի այլ պաշտոնանկություններով, որոնց ընթացքում կարևոր մարդիկ, կամ մարդկանցից մեկը հայտարարություն կանի, մի քիչ էլ գուցե դրանից հետո «դրաժենի» լինի ու վերջ. ամեն ինչ կմտնի նախընտրական «բնականոն հունի մեջ»):
ՈՒստի, գոնե այս պահին, ակնհայտ է, որ ներքաղաքական «ռեստը», որ սկսել է Սերժ Սարգսյանը, ծառայեց իր նպատակին և ուներ ոչ միայն Ռուսիո (կարող է և թեկուզ` դժկամ), էլ չենք ասում` արևմտյան «նապարնիկների» «ադաբրայմսը», որովհետև այդով հիմք էր դրվում «եվրոպերեն» ասած` բարեփոխումների նոր տրամաբանությանը:
Հասկանալի է, առաջին հերթին ներիշխանական խաղը, թիմը առավել մոնոլիտ, հասկանալի դարձնելուն միտված «տրամաբանությունը» գործեց, և քայլերն այդ շարունակությունն են ունենալու նաև այլ դաշտերում:
Առաջին հերթին` գործարարների ու նրանց ուղեկցող անբաժան «ստվերի». բյուջեում ամրագրված 101 մլրդը ոչ միայն բյուջեն ամրապնդելու, այլև նշված դաշտում «անշեղորեն» խաղի կանոնները փոխելու, նոր կանոններ հաստատելու կրեդոն է: Ռեակցիոն ուժերի, «ստվերն» սպասարկողների բուռն հակառեակցիան հենց դրանով է պայմանավորված, որն ի հայտ պետք է գար բյուջեի քննարկման ժամանակ, ինչը կանխվեց Սերժ Սարգսյանի «քարտեզի» միջոցով:
Ընդ որում, որքան մենք ենք նկատում, հայաստանյան և ռուսաստանյան նախընտրական «տրամաբանությունները» գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ավելին, այս փուլում բավականին հետաքրքիր ձևով համահունչ են դառնում միմյանց. փորձառու նախագահի կողքին երիտասարդ, «նանո-վարչապետի» գոյություն. Սերժ Սարգսյանի` Տիգրան Սարգսյանի (էս ի՜նչ շատ են Սարգսյաններն էս երկրում) պնդացման վերջին պրոցեդուալ գործընթացները բացառապես այդ են վկայում:
Հաջորդիվ. Սերժ Սարգսյանի կողմից սեփական թիմի մոնոլիտացումը, այսպես ասած` «տյունինգն» ու սերնդային տրանսֆորմացիան ևս այդ են վկայում: Ռուսաստանում այդ մոնոլիտացումը տեղի ունեցավ «նարոդնի ֆրոնտի» միջոցով:
Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը, կարծում ենք, կլինի նույնպիսի «ռեստարտ», ինչպիսին էր «Եդինայա Ռոսիայի» նախընտրական համամասնական ցուցակը. վեց հարյուր հոգուց բաղկացած ցուցակում Պուտինը երեք հարյուր անկուսակցական էր «ընդգրկել», նրանցից շատերը երբեք վարչական-չինովնիկական «գործիքների» հետ կապ չեն ունեցել:
Պարզապես էդ նույն գլոբալ խաղի տեսանկյունից, Հայաստանը (մի քիչ էլ Սերժ Սարգսյանը) կարծես խանդի տեղիք են տալիս մայր Ռուսաստանին, որովհետև ավանդական պատկերացումների «ռեստ» նույնպես տեղի է ունենում:
Մեր միամորիկ Ռուսաստանը, այնուհանդերձ, իներցիոն և «չեկիստական» բարդույթներից ելնելով, մի քիչ ծանր է տանում այս դոզավորումը, որովհետև վաղուց սովոր չէր, որ «մեկը» Հայաստանից գնա ԱՄՆ, էնտեղից` Ֆրանսիա, հետո` Լեհաստան, հետո Ֆրանսիայի նախագահը գա Հայաստան` «մի ուրիշ ձև», դրանից առաջ` էս Հայաստանը ռուս-վրացականի ժամանակ բավականին «հետաքրքիր» «տՏջՌՓՌ» բռնի և իրեն շատ ճիշտ պահի իր հարևան, Ռուսաստանի թշնամի երկրի նկատմամբ, դրան զուգահեռ Հայաստանն իր անվտանգության տեսանկյունից 49 տարով պայմանագիր կնքի նույն Ռուսաստանի հետ, դնի Ադրբեջանի ու Թուրքիայի առջև, Թուրքիային «քաշի» արձանագրությունների մեջ` շատ լավ իմանալով, որ «Թուրքիոն» նման թուղթ չի ստորագրելու, բայց աշխարհը մի անգամ էլ այդով հիշելու է, որ էս թուրքերը եղեռն են իրագործել, գենետիկորեն արձանագրություն ստորագրելու անկարող են, և որ հայերը քսանմեկերորդ դար են հասել ահագին դիվանագետ, գրագետ ու խաղաղարար, վստահելի և այդպե՜ս շարունակ:
Ասել է` Հայաստանն ինքնուրույն խաղալու «պահեր» է ստեղծում, ինչը հնարավոր խանդի նոպաներ է առաջացնում Պուտին Վլադիմիրի մոտ, որովհետև վերջինս սովոր չէ դրան:
Սակայն ճար էլ չունի և ստիպված լռում է` «պարոն գլոբին» ցույց տալու համար, որ Գերմանիայում ծառայած ինքը` հայտնի հետախույզը, «տյունինգ ու ռեստ անող տղա է». պետք չէ ընտրությունների տակ իր կյանքը հարամել (իսկ որ նրա կյանքը հարամվում է մի ուրիշ ձև, տես YouTube-ը. այնտեղ իր կայուն տեղն ունեն Վլադիմիր Պուտինի «քրեական անցյալի մասին պատմող նյութերը», սակայն դրանց մեջ մեզ հետաքրքրողը հետևյալն էր. եթե հիշում եք. Մեդվեդևի` նախորդ ամռանը Հայաստան կատարած պետական այցի նախօրյակին մենք գրել էինք, որ այդ դեռ հարց է` Պուտի՞նն է կայացրել Մեդվեդևին, թե՞ Մեդվեդևն է կայացրել Պուտինին, որովհետև Պուտինը մի ուրիշ տեսակ պարտքի տակ է Դիմային. նշել էինք, որ 90-ականների սկզբին, երբ Պուտինը Սանկտ Պետերբուրգի «մեր» (կամ` ձեր) Սոբչակի առաջին տեղակալն էր, քրեական գործ էր հարուցվել նրա դեմ, այդ ժամանակ իրավաբան Դ. Մեդվեդևն ազատել էր նրան այդ «հետապնդումից», կարգավորել գործը. ահա YouTube-ում տեղակայված տեսահոլովակում պատմվում է, թե ինչ «քրեական գործեր» է կատարել Սոբչակի առաջին տեղակալ Պուտինը. նա զբաղվել է թանկ մետաղների վաճառքով, ապօրինի կազինոների բացմամբ, եղել է քրեական տարրերի «կրիշան», հովանավորել երեխաներ բռնաբարող պեդոֆիլների և այդպե՜ս շարունակ… Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը «սև» քաղտեխնոլոգիա է, և սրան դեմ հանդիման Պուտինն արդեն իսկ ասել է, որ ընտրություններից հետո ինքը ստիպված է լինելու մի լավ լվանալ ձեռները` հասկացնելով արևմուտքցիներին ու հեղափոխություն «անողներին», որ իրենք ոչնչի չեն հասնելու դրանով, այնուհանդերձ, ոնց տեսնում եք, դեռ նախագահական նախընտրական փուլը չսկսած` «սև» «ածուխը» գործում է։ Էլ չենք ասում, որ Պուտին Վլադիմիրը ոչ միայն չհրավիրվեց ԱՄՆ օգոստոսին, այլև Օբաման օրերս հայտարարեց, որ նախընտրական այս տարում երբեք չի գնա Ռուսաստան` «հավես չունի» (դե` էլի), Պուտինն էլ իր հերթին ասաց` ինքն էլ ոչ մի արտասահմանյան «поездка» չի կատարի… Հասկացաք:
Մյուս կողմից էլ` Ռուսաստանը սիրում է աշխատել գործող, հասարակական ռեսուրս ունեցող, մի քիչ պինդ (շատ պինդ լինելու դեպքում վռազ անում է ամեն ինչ, որ թուլացնի) հետխորհրդային իշխանությունների հետ, մի քիչ խանդով, այնուհանդերձ, լոյալ:
Եվ ընդհանրապես, դուրսը սիրում է խաղալ նրա հետ, ով կարողանում է ապացուցել, որ տիրապետում է իրավիճակին և ի զորու է ուղղորդելու զարգացումները: Իսկ Սերժը վերջին մի քանի ձիու քայլերով ուղղակի ապացուցեց, որ սին էին այն պատկերացումները, թե ինքը չի կարող, չի ուզում, դժվար թե…
«ԿԱՐԴԻՆԱԼԸ» ՄԻՇՏ ՔՆԵԼ Է ՆՐԱ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ
Սերժ Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր ներսում ունի մի սպիրալ, որը հարկավոր պահին բացվում է և կունդալինի անվրեպ թիրախավորում իրականացնում` դանդաղ, համբերատար, անթափանց աչքերով Սերժին վերածելով ռիսկի կծիկի, կայծակնային արագությամբ խաղը փոխողի:
Վերջին օրերի կադրային այս շոկը հիշեցնում է համանման մի իրավիճակ. ինքը նոր էր եկել Պենտագոնից. Ռամսֆելդը մինչև ավտոմեքենայի դուռն ուղեկցել էր նրան, մի հազար անգամ թփթփացրել ուսին, դրանից առաջ Սերժն Իրաք զորք էր ուղարկել. մի «քանի օր» անց մեկ էլ պարզվեց` Ռամսֆելդին փոխարինել է Գեյթսը, Սերժն արագ հագավ կամուֆլյաժը (իսկ Վիկտորին թվում էր, թե դա իրեն է լավ սազում), սապոգները, Վաչոն բռնել էր նրա բաճկոնը, քամին ծածանում էր Սերժի մազերը, նա նստում էր ինքնաթիռ… որպեսզի թռչի պատերազմող, հրի մեջ եղող Իրաք: Գնաց, «տեսավ»… Գեյթսին, եկավ:
Ասո՜ւմ եք:
Ներքաղաքական այս կասկադը ևս նա «պատրաստել» էր նույն «ՉՈՐՌՈվՑ»-ով` արագ, անվրեպ ու կարծես վաղուց. հիմա պրոպորցիաներով «հղում» է դեպ դուրս:
Զարմանալի է, որ հազար տարի նրա շուրջը գտնվող, նրա հետ աշխատած իր «նապարնիկները» չեն հասկացել մի շատ կարևոր բան. Սերժը հաղթում է իր համբերատարությամբ. թողնում է նրանց դրսևորվել, բացել իրենց սպիրալները, բոլոր խաղաքարտերը` «ստանալ» «զավետնի» բառը` «շախ»:
Ընդ որում, այս փուլում ոչ այնքան թիմը մոնոլիտ դարձնելուն, խաղերը բացառելուն միտված քայլերն էին առավել հետաքրքիր, որքան ընդդիմության ու, գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, Գուրգեն Արսենյանի վերջին մտքերը, ինչպես նաև` Արմեն Գևորգյանի չհրաժարականը (ասում են` նա այս տարիներին իրեն շատ ճիշտ է պահել, երբեք խաղեր չի տվել), որոնք նույն «ռեստ»-ի շրջանակներում էին:
Նաև Ռուսաստանից «ռեստավորվա՞ծ»:
Հիշենք. ընդդիմությունն ասաց` հերթական ընտրությունների է գնում և հետևելու է ընտրությունների օրինականությանը (ներեցեք, սա պատահաբար նաև իշխանությո՞ւնը չի ասում):
Արսենյանն ասաց, որ քաղաքական դաշտում այլոց համար տե՜ղ չկա, իրենք էլ ընկալում են Տիգրան Սարգսյանին:
Տիգրանին կարծես «ընկալում» է նաև Արմեն Գևորգյանը: Եվ շատ վաղուց:
Այնուհանդերձ, շատ պետք չէ թուլանալ և հաճույք ստանալ:
Ռուսաստանի հետ գործ ունենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ