Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ ԿՈԶԵՌՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԳՈՐԾԵՐԸ

ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ ԿՈԶԵՌՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԳՈՐԾԵՐԸ
09.12.2011 | 00:00

Նախընտրական տարում 2012-ի բյուջեի ճակատագիրն էն գլխից «դժվար» դասավորվեց: Նախ` դրա դեմ ինչ-ինչ «կամպանիայի» մասին էր խոսվում: Կանխվեց: Հետո շատ ահասարսուռ ընդդիմադիր ՀոՀիԴա-ն անվստահության նոմինացիայով հանդես եկավ: Հետո էլ, գիտեք. այն վերջապես ընդունվեց` խիստ եզրային թվով` 66: Չէ, «դուխովնի» իմաստը նկատի չունենք, այլ խորհրդարանական անցանելիության: Առաջացան բազում հարցեր` ո՞վ բռնեց… ոտները, ո՞վ արտասանեց Հալեպը:
Գիտենք, որպես Կոզեռնի նախկին գերեզմանոց, անքննելի են խորհրդարանի գործերը, այնուհանդերձ, ինչո՞ւ այդպես:
Նախ կարծում ենք` եզրային այդ թիվը սովորական ՀՀԿ-ական, իսկ առավել ստույգ, կոալիցիոն փնթիության արդյունք էր: Նախորդ օրերի «գերլարվածությունից» հետո ՀՀԿ-ական գործարարները, որոնք ստիպված էին մեկ օրվա մեջ 2 (երկո՜ւ) անգամ թողնել կենսական կարևորության իրենց օբյեկտները` սաունաները, վետերոկ-ռեստորանները («նանարներին» էլ) ու վազելով գալ պառլամենտ` քվեարկելու ԱԺ նախագահի և փոխնախագահի օգտին, խոր ռելաքսի մեջ էին հայտնվել, մանավանդ որ Սերժ Սարգսյանի «կուրծքը» եվրոպաներում զբաղված էր մեդալ փակցվելու գործով:
Բայց ոչ միայն: Կարող են տես և անտես այլ ձեռքեր էլ աշխատած լինել: Բայց նախ` «ինքնակարգավորման» մեխանիզմի մասին. «աբիժնիկների» և նրանց կողմնակիցների պակաս այսօր խորհրդարանում չկա. վերջիններս «օբյեկտիվ» պատճառներով բացակայել են: Չնայած իրապես օբյեկտիվ պատճառով բացակայողներ նույնպես կային (շատերը Մարսելում ԵԺԿ-ի նիստի էին):
Հաջորդ տենդենցը. հայոց բուրժուազիան համերաշխ բացակայել է: Օլիգարխիան, կներեք, գործարարությամբ «չզբաղվողները», պարզ է, ատամ ունեն թե՛ կառավարության, թե՛ շատերի վրա: Ատամնահարել են: Նրանցից մեկ-երկուսն էլ գտնվել են դահլիճում, սակայն չեն քվեարկել` ի նշան համերաշխության. ՀԱԿ-ի նկատմամբ հավերժ սեր ունեցող Մանվել Ղազարյանն ու Մելոն` ոչ թե «Բանակում»-ի, այլ… Մելիքյան:
ՈՒ շատերն անչափ հեռուն գնացող եզրակացություններ էին անում. հենց «ընենց» չէր, որ «ըսենց» ստացվեց, բա որ «ընենց» ստացվեր` մի ձայն պակասեր, բա ո՞նց «չպակասեց», ոնց էղավ, որ գոնե մի ձեն ավել «չստացվեց» ու էսպես` ոսկերչական ստացվեց, կարո՞ղ է պատահի «տրումբեն է պայթում», մենք խաբար չենք, ու կառավարության-Տիգրան Սարգսյանի նկատմամբ «հակակշիռների» մեխանիզմ է կիրառվում, զի վերջին կադրային և «այլային» տեղաշարժերի արդյունքում նա ահավոր է ուժեղացել, պետք է տեղը դնել նրան: Գլոբալ-համաշխարհային դավադրության կողմնակիցներն էլ Ռուսաստանի «մատնա-ոտնահետքերն» էին որոնում, նաև գտնում վաթսունվեցնոց այդ քվեարկությունում, երբ նույն ընթացքում հետաքրքիր մի ենթաշերտ ևս արդիականանում էր. այն է` քվեարկությունն ազատում էր համապատասխան ձեռքերը` փնթիություն դրսևորածներին, հարգարժան և անմոռաց գործարարներին, ակամա և անմեղսունակ բացակայածներին ապագա պառլամենտից ոչ ևս անելու` դիզերտիրության-աուտսայդերության, պատգամավորական իրենց պարտքը «հայրենիքի» հանդեպ չկատարելու համար։ Բայց էս էլ չէր ամենահետաքրքիրն այդ քվեարկությունում:
Ամենաէկզոտիկը, ինչպես միշտ, մեր հարյուր-եսիմ-քանիամյա ծերուկն էր: ՀոՀիԴա-ն (դա՛-դա՛-դա՛ն): Կառավարությանն ահարկու և ահեղադղորդ անվստահություն հայտնած ծերկուսը (ծերացած կուսակցությունը) դեֆակտո կողմ էր քվեարկել բյուջեին` ա) բացակայելով, բ) չքվեարկելով:
ՀՅԴ-ից ընդամենը 1 (մե՜կ) դեմ է եղել:
Երևի էլի խաբել են ծերուկին, թե մեկ ծաղկով գարուն է գալիս:
Տեսնես` ինչի՞ դիմաց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ