Հաճախ լսում եմ հետևյալ արտահայտությունը.
«Ես ծառայող մարդ եմ, հրաման եմ կատարում, երեխա եմ պահում, աշխատանքս չեմ կարող կորցնել»:
Էսօր երկրորդ սակրավորը կանգնեց ականին:
Հրաման կատարելով աշխատանքը կորցրեց, մարմինը խեղվեց, տուն պահել էլ չի կարող:
Հարգելի ուժայիններ, մի՛ կատարեք հակահայ հրամաններ, կանգնեք ժողովրդի կողքին, այլապես ձեզ կամ ժողովուրդը կպատժի, կամ Աստված
Սակրավորին առողջություն եմ մաղթում, սրտանց մի մոմ էլ իր համար եմ այսօր վառելու:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ