Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-47

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-47
05.05.2024 | 13:03

(սկիզբը` այստեղ)

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը այս տարվա դեռ մարտի երկրորդ կեսին, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , հայտնել է, որ Ֆրանսիան զորակազմ է պատրաստում ՈՒկրաինա ուղարկելու համար: Նրա տեղեկացմամբ, նախնական փուլում զորակազմը կկազմի մոտ 2000 մարդ:
«Այսպիսով նրանք կդառնան առաջնային լեգիտիմ թիրախ ռուսական զինված ուժերի կողմից հարձակումների համար»,- հայտարարել է Նարիշկինը և հավելել, որ նրանց սպասվում է այն բոլոր ֆրանսիացիների ճակատագիրը, որոնք երբևէ ռուսական աշխարհի տարածք են եկել սրով։
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»: Ավելի ուշ նա հայտարարել է ՈՒկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու և Ռուսական բանակի դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորության մասին։
Իրականում, վարձկաններից և կամավորներից բացի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Գերմանիայի զինված ուժերի զինծառայողները վաղուցվանից ՈՒկրաինայում են ու կռվում են ռուսական բանակի դեմ: Եվ խոսքը միայն խորհրդականների և հետախուզական գործունեություն իրականացնողների մասին չէ: ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանացի և ֆրանսիացի կադրային զինծառայողներն արդեն գտնվում են ռազմական գործողության գոտում:
Նարիշկինի հավաստմամբ, Փարիզը խնամքով թաքցնում է ինչպես հակամարտությանը ֆրանսիացի զինվորականների մասնակցության փաստը, այնպես էլ նրանց շրջանում կորուստների քանակը: Դրա պատճառով երկրի իշխանությունները դժվարությունների են բախվում զոհվածների հուղարկավորության, նրանց ընտանիքներին փոխհատուցում վճարելու և հաշմանդամներին կենսաթոշակ վճարելու գործնական խնդիրների լուծման հարցում:
Կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ի՞նչ տարբերություններ կան մինչ այժմ եղած վիճակի և Մակրոնի կողմից ՈՒկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու միջև: Ահա այդ տարբերությունները.
1. Միջուկային տերություն հանդիսացող և ՆԱՏՕ- ի անդամ Ֆրանսիան պաշտոնապես կընդգրվի Ռուսաստանի դեմ պատերազմում՝ ի տարբերություն ներկայի, երբ չհայտարարված կերպով է մասնակցում հակամարտությանը:

2. Եթե հիմա ֆրանսիացի հարյուրավոր զինծառայողներ են կռվում Ռուսական բանակի դեմ, ապա ՈՒկրաինա զորքեր ուղարկելու դեպքում նրանց քանակը կհասնի հազարավորների, հետո տասնյակ հազարավորների և ավելի:
3. Եթե հիմա Ֆրանսիական բանակի առանձին զինվորներ ու սպաներ են կռվում Ռուսական բանակի դեմ կամ առավելագույնը՝ փոքր ստորաբաժանումներ, ապա վաղը հակամարտությունում կընդգրկվեն կանոնավոր զորախմբեր՝ ռազմական լիարժեք հանդերձավորմամբ:

4. Սկզբնական շրջանում իր զորախմբերին զինելով հրետանով, հրթիռային սպառազինությամբ, ՀՕՊ, հակահրթիռային, հակատանկային միջոցներով, ԱԹՍ- ներով, դրանց դեմ պայքարի և հետախուզական միջոցներով, Ֆրանսիական բանակի զորախմբերն այնուհետ հակամարտությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև տանկերով, կործանիչ և ռմբակոծիչ ավիացիայով:
5. Եթե Ֆրանսիան ՌԴ զինված ուժերին հարվածներ հասցնի ոչ միայն Հատուկ ռազմական գործողության գոտում, այլև ՌԴ նախկին տարածքում, ապա Ֆրանսիայի զինված ուժերը հատուցման անհամեմատ հուժկու հարվածներ կստանսն հենց Ֆրանսիայի տարածքում:
6. Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարող է տեղափոխվել նաև համաշխարհային օվկիանոս և վերածվել նրանց ռազմածովային ուժերի միջև բախման:
7. ՌԴ կողմից, ի պատասխան Ֆրանսիայի գործողությունների, նրա տարածքում ռազմական թիրախների խոցման դեպքում հակամարտությունը կարող է վերածվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև անմիջական ռազմական բախման, իսկ շատ կարճ ժամանակ անց նաև Երրորդ համաշխարհային պատերազմի միջուկային սպառազինության կիրառմամբ:
8. Եթե մինչև իսկ ՆԱՏՕ- ն չմիջամտի, Ռուսական բանակի կողմից Ֆրանսիական բանակի ջախջախման դեպքում Մակրոնն իր նախաձեռնած պատերազմի՝ Ֆրանսիայի համար աղետալի հետևանքների պատճառով երկրում քրեական խստագույն պատասխանատվությունից խուսափելու նպատակով և մոլի ռուսատյացությամբ կարող է գնալ միջուկային արկածախնդրության քայլին, ինչը նույնպես կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:
Ինչպես արդեն նշեցինք, Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հրապարակայնորեն հայտնել էր ՈՒկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին: Ավելի ուշ Մակրոնը, որը քննադատության էր ենթարկվել այդ հայտարարության համար ինչպես ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից, այնպես էլ երկրի ներսում, նշել էր, որ իր բոլոր խոսքերը մանրակրկիտ մտածված են եղել: Մարտի սկզբին ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կրկին հայտարարել էր, որ Ֆրանսիան «Կիևին օգնելու հարցում սահմաններ և կարմիր գծեր չունի»։
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի խոսքերն ՈՒկրաինա զորք ուղարկելու մասին, Կրեմլում դեռ մարտին հայտարարել էին, որ իրադարձությունների նման զարգացումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղղակի ռազմական բախման:
«Economist» պարբերականին մայիսի 2- ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը, ինչպես տեղեկանում ենք РБК- ի հրապարակումից, հայտարարել է, որ ՈՒկրաինա զորք կուղարկի, եթե ռուսական ուժերը ճեղքեն առաջնագիծը և ՈՒկրաինա զորք ուղարկելու խնդրանք լինի Կիևի կողմից:
Ֆրանսիայի նախագահը նաև դաշնակիցներին կոչ է արել չբացառել նման սցենարը, քանի որ դա ԵՄ անվտանգության և հեղինակության «հիմնական պայմանն» է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի «հետագա ագրեսիան զսպելու Եվրոպայի կարողությունը կախված է կարմիր գծերի բացակայությունից»:
Ինքնին հասկանալի է, որ խոսելով Ռուսաստանի հետագա ագրեսիայի մասին, Մակրոնը նկատի ունի ոչ թե ՆԱՏՕ- ի այս կամ այն անդամի վրա ՌԴ հարձակումը, ինչն առնվազն անհեթեթ է, այլ Հատուկ ռազմական գործողության գոտում Ռուսական բանակի ներկայիս առաջխաղացումը և դա, այսինքն՝ վերջնարդյունքում ՈՒկրաինայի պարտությունը և ՌԴ-ի կողմից Հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակների իրականացումը թույլ չտալը: Ընդգծենք, որ ռուսական զորքերն արդեն Չասովի Յարում են և, դատելով ամենից, մոտ ժամանակներս կճեղքեն ուկրաինական զորքերի առաջնագիծը:
Ըստ Մակրոնի, շատ երկրներ համաձայնել են ՈՒկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։ «Politico» թերթը գրել է, որ Ֆրանսիան ստեղծում է երկրների կոալիցիա, որոնք պատրաստ են զորակազմ ուղարկել ՈՒկրաինա։ Պարբերականի տվյալներով՝ այդ նախաձեռնությանն աջակցել են Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Կրեմլում դարձյալ նախազգուշացրել են ՆԱՏՕ-ի հետ ուղիղ հակամարտության ռիսկերի մասին: Կրեմլում հնարավոր են համարում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտության հնարավորությունն ՈՒկրաինայում արևմտյան զորախմբի հայտնվելու դեպքում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ՈՒկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին:
«Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր,- երեկվա ճեպազրույցի ժամանակ, «Известия»– ի տեղեկացմամբ , ասել է Պեսկովը:- Ֆրանսիան՝ ի դեմս Ֆրանսիայի պետության ղեկավարի, շարունակում է մշտապես խոսել ՈՒկրաինայի շուրջ հակամարտությունում գետնին իր անմիջական ներգրավվածության հնարավորության մասին»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի հետևել այս թեմայի զարգացմանը և ընդգծել, որ ՈՒկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի մինչև սահմանված նպատակների իրագործումը:
Ֆրանսիական զորքեր ՈՒկրաինա ուղարկելը կհանգեցնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի: Այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , «France info»- ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցությունից Եվրախորհրդարանի թեկնածու Մաթյո Վալեն:
«Ինչպես հասկանում եք, Ֆրանսիան պատերազմի մեջ կմտնի՝ այնտեղ զորքեր ուղարկելով։ Դա պատերազմ կլինի Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև։ Ավելին, մենք Եվրոպայի բոլոր երկրներին Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու ռիսկի ենք դիմում, որը կործանարար և մահացու վտանգավոր կդառնա Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար»,- նախազգուշացրել Է քաղաքական գործիչը։
Վալեի խոսքով՝ իր քաղաքական կուսակցությունը կշարունակի դեմ լինել ՈՒկրաինա զինվորներ ուղարկելուն նույնիսկ այն բանից հետո, երբ ռուս զինվորականները ճեղքեն ՈՒկրաինայի զինված ուժերի պաշտպանական գծերը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ