Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մեծ ուղի անցած գեներալը

Մեծ ուղի անցած գեներալը
05.04.2024 | 11:02
Լրացավ պետական, ռազմական նշանավոր գործիչ Մարիուս Արամի Յուզբաշյանի ծննդյան հարյուրամյակը (1924 - 1993): Հիրավի նշանակալի է նրա անցած ճանապարհը` ուղեկցված Երկրորդ համաշխարհայինի ահեղ տարիներին պարտիզանական ջոկատի հրամանատարի որակում ծավալած գործունեությամբ, անվտանգության համակարգում օպերլիազորից գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումով Հայաստանի անվտանգության կառույցի ղեկավարումը ստանձնելով (1978 - 1988):
Նրա վաստակը բարձր է գնահատվել, պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի երկու շքանշաններով, մեկ տասնյակից ավելի մեդալներով:
Ականավոր հետախույզը համակողմանի զարգացած անձնավորություն էր, համակարգում անառարկելի հեղինակություն, օպերատիվ աշխատանքի փայլուն կազմակերպիչ, հմուտ ղեկավար, խոհուն ուսուցիչ:
Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ