2021-ին 200-ից ավել քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու դեպքերով:
Հետագայում «ծանր վիրավորանքի» հանցակազմը, միջազգային կառույցների ճնշման արդյուքնում, ապաքրեականացվեց, սակայն հիմա քողարկված կերպով այն վերակենդանացվել է «համացանցային խուլիգանության» տեսքով:
Այսինքն` անձը, ելնելով կոնկրետ իշխանականի հակաբարոյական և կամ հակաիրավական վարքագծից, եթերով կամ սոցիալական ցանցերում քննադատում է վերջինին` օգտագործելով նաև վիրավորական արտահայտություն: Անձի նկատմամաբ 2021-ին կիրականացվեր քրեական հետապնդում՝ ծանր վիրավորանքի հանցակազմով, իսկ հիմա դրան փոխարինող հանցակազմ են «կարում»` խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով (ՀՀ քր. օր 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
Այս «աճպարարության» զոհերն են, փաստորեն, Նարեկն ու Վազգենը: Իհարկե, նրանց արարքում խուլիգանության հանցակազմի հատկանիշներ չկան, սակայն դա իշխանություններին քիչ է հետաքրքրում, քանի որ հաջողվում է անձանց կալանավորել ու սահմանափակել նրանց հանրային գործունեությունը: Կարճ ասած` գործում է ,,человек есть-статья найдется,, սկզբունքը:
Սրա դեմն առնել է պետք` ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է:
Վարազդատ Հարությունյան